Գիսաստղը, որը Երկրից չի երևացել նեանդերթալցիների ժամանակներից ի վեր, շուտով առավելագույն չափով կմոտենա մեր մոլորակին
Գիսաստղը, որը Երկրից չէր երևում այն ժամանակներից ի վեր, երբ դեռ ապրում էին նեանդերթալցիները, կրկին հայտնվել է երկնքում, և աստղագետները նշում են, որ այն կարելի է տեսնել անզեն աչքով, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
C/2023 A3 գիսաստղը (Ցզինցզինշան-ATLAS) աստղագետները հայտնաբերել են անցյալ տարվա սկզբին և ենթադրվում է, որ Արեգակի շուրջը պտտվում է խիստ երկարաձգված հետագծով՝ մոտավորապես 80 հազար տարին մեկ:
Գրինվիչի թագավորական աստղադիտարանի ավագ գիտաշխատող, դոկտոր Գրեգորի Բրաունն պատմում է, որ գիսաստղը, ենթադրաբար, ծագել է Նեպտունի ուղեծրից այն կողմ գտնվող Օորտի ամպից՝ գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր է։
Գիսաստղն արեգակին առավելագույնը մոտեցավ անցյալ ամսվա վերջին, և ակնկալվում է, որ նույնը տեղի կունենա Երկրի դեպքում՝ մոտավորապես հոկտեմբերի 13-ին:
Ըստ դոկտոր Բրաունի՝ դժվար է վստահ լինել, թե մոտենալուն զուգընթաց գիսաստղը որքան կպայծառանա:
«Թվում է՝ այն արդեն տեսանելի է անզեն աչքով լավ պայմաններում, և չի բացառվում, որ այն զգալիորեն ավելի կպայծառանա»,-ասում է նա: -Իսկ որքա՞ն պայծառ: Մենք, անկեղծ ասած, չգիտենք»:
Բրաունն պատնում է, որ հյուսիսային և հարավային կիսագնդերին հետևողները հնարավորություն են ունեցել տեսնել գիսաստղը: Նա հավելել է, որ ներկայում, դիտորդները պետք է վաղ առավոտյան արևածագից առաջ նայեն դեպի արևելք՝ Սեքստանտ համաստեղության ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով