Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել

«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կե?ղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում էՄխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀամացանցում հայտնվել է Jaguar-ի վերակենդանացած XJ էլեկտրական ավտոմեքենայի լուսանկարըԻրանի և Ադրբեջանի ՊՆ-ների միջև համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվելՆա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասինՉարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե ՀակոբյանՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցերԵրևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. կան տուժածներՄեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվելԷրդողանը պատմել է՝ ինչու է Իսրայելի նախագահին արգելել Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքովՇուտով ապապետական կհռչակվեն քաղաքացիներն, ովքեր պետության կողմից աջակցության կարիք ունեն. Թադևոս ԱվետիսյանՀովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննությանԱդրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունըՆմանվել եք սաղ գիշեր լևի գնացող հարստացած չինովնիկի․ Պեդրո Զարոկյանը՝ քաղաքային իշխանությանըՀովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասինԱռանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել

Ուշագրավ զեկույց՝ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանում բողոքի ցույցերի, բռնությունների մասին

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թ․ հունվար-հունիս ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։ Այն հրապարակվել է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։

Զեկույցում նախ հիշեցվում է, որ 2024 թ․ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքները կարող են սկսվել Տավուշի մարզից։ Այնուհետև, ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել մինչև մայիսի 15-ը իրականացնել սահմանազատում՝ Տավուշի չորս սահմանամերձ բնակավայրերի երկայնքով։ Գործընթացի արդյունքում Հայաստանը միակողմանիորեն զիջելու էր իր տիրապետության տակ գտնվող տարածքները, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ըստ վարչապետի՝ հակառակ պարագայում պատերազմ էր լինելու, իսկ «սահմանազատման» արդյունքում Հայաստանը ձեռք կբերեր «անվտանգային ռիսկերի նվազեցում»։

Սահմանազատման աշխատանքների մեկնարկին զուգահեռ Տավուշի սահմանամերձ համայնքներում, հիմնականում՝ Կիրանցում և այլ բնակավայրերում սկսվեցին բողոքի ցույցեր, որին մասնակցում էին ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ տարբեր քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ, հանրային և կուսակցական գործիչներ և այլ քաղաքացիներ։ Հավաքների հիմնական նպատակը գործընթացը կասեցնելն էր, որի նպատակով ցուցարարները փորձում էին արգելափակել դեպի սահմանային տարածք ուժայինների և պաշտոնյաների մուտքը։ Հավաքներին էր միացել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը կարճ ժամանակ անց դարձավ շարժման փաստացի առաջնորդը։

Մայիսի 4-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իր աջակիցների հետ երթով շարժվելու են Երևան, որտեղ մայիսի 9-ից սկսած հավաքների միջոցով պետք է հասնեն սահմանազատման գործընթացի դադարեցմանը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում մեկնարկեց մեծ հանրահավաքով, որի ընթացքում արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից պահանջեց Ն․ Փաշինյանի հրաժարականը։ Այնուհետև, շարժման առաջնորդը հայտարարեց հաջորդ օրվանից քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին։

 Զեկույցում նշվում է, որ մայիս-հունիս ամիսներին ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ հավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ, որոնցից շատերին ոստիկանությունը արձագանքել է ցուցարարներին բերման ենթարկելով, կալանավորելով, ծեծի ենթարկելով և այլ բռնություններով։ Բռնությունները գագաթնակետին հասան հունիսի 12-ին ԱԺ առջև անցկացված հավաքի ընթացքում, երբ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի ուղիղ ցուցումով տասնյակ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատամբ, վերջիններիս հասցնելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Գործողությունների արդյունքում տուժեցին 101 անձ, որոնցից 57-ը՝ նռնակների բեկորներից։ Ոստիկանության գործողությունները անմիջապես արդարացվեցին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

2024 թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 114 հավաք՝ Երևանում։

Հունվար - 5
Փետրվար - 9
Մարտ - 9
Ապրիլ - 37
Մայիս - 44
Հունիս - 10
Դիտարկվել են Տավուշը Հանուն Հայրենիքի շարժման շրջանակներում կազմակերպված 38 հավաքներ։ Հավաքներ են իրականացրել քաղաքական նախաձեռնությունները, ՀԿ-ները, խաղաղ և պատերազմական պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, «Գոյ» թատրոնի անձնակազմը, Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները և այլք։

Հավաքների ճնշող մեծամասնության պարագայում բարձրացված հարցերը եղել են քաղաքական բնույթի և վերաբերել են հիմնականում Տավուշի շրջանում իրականացվող սահմանազատման գործընթացին և Հայաստանի կողմից միակողմանի տարածքային զիջումներին։ Հավաքների մասնակիցները պահանջում էին Ն․ Փաշինյանի իշխանությունից հեռացումը՝ հանրային ճնշման և ԱԺ կողմից անվստահություն հայտնելու ընթացակարգով։ Մի շարք հավաքներ և երթեր են անցկացվել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջներով։ Սոցիալական բնույթի պահանջներ են բարձրացվել դիտարկված հավաքներից 8-ի պարագայում:

Դիտարկված առավել մարդաշատ հավաքները կազմակերպվել են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում։ Դիտարկված հավաքներից 5-ի պարագայում մասնակիցների թիվը գերազանցում էր 10 հազարը՝ մայիսի 9-ի հավաքի ընթացքում անցնելով 30 հազարը։ Նախաձեռնության այլ՝ թվով 16 հիմնական հավաքների և երթերի պարագայում մասնակիցների թիվը տատանվել է 1000-7000-ի միջև։ Բազմամարդ է եղել ՀՅԴ կողմից ապրիլի 23-ին կազմակերպած ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ մոտ 6300 մասնակիցներով։

Հավաքներից 19-ի պարագայում մասնակիցների թիվը տատանվել է 100-ից 1000-ի սահմաններում։ Դիտարկված հավաքներից 74-ի դեպքում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ից։

 Ոստիկանության թվաքանակի մասին նշվում է, որ ոստիկանության ծառայողների ներգրավվածությունը ընդդիմադիր ուղղվածությամբ հավաքներին մշտապես մեծ է եղել։ Կառավարության նստավայրի մուտքերը, որպես կանոն, արգելափակված են եղել ոստիկանության շղթայով՝ եթե հավաքի մասնակիցների թիվը մի քանի տասնյակից ավել է եղել։ Կառավարության նիստերի ընթացքում նույն կերպ արգելափակված է եղել դեպի նստավայրի մյուս մուտքը տանող Մելիք-Ադամյան փողոցը, իսկ ԱԺ նիստերի ընթացքում՝ Դեմիրճյան փողոցը։ Նստավայրերի հարակից տարածքներում կենտրոնացված են եղել ոստիկանության հավելյալ ուժեր։

 Մայիսի 15-ին Օպերայի թատրոնի և Ազատության հրապարակի շուրջը միայն կայանած ոստիկանության մեքենաների քանակից կարելի է եզրակացնել, որ ոստիկանների և ոստիկանության զորքերի ծառայողների թիվը եղել է առնվազն 900։ Ոստիկանության համակարգի ղեկավար կազմից ներկայացուցիչներ գրեթե մշտապես ներկա են եղել ընդդիմադիր մեծ հանրահավաքներին։

Հավաքներից 30-ի ընթացքում մասնակցել է մինչև 1000 ոստիկան։

 Բացի Երևանի ստորաբաժանումներից և ոստիկանության զորքերից, ՏՀՀ հավաքների ընթացքում ներգրավված են եղել նաև ոստիկաններ գրեթե բոլոր մարզային վարչություններից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույցի ծավալուն հատված նվիրել է ոստիկանության գործողություններին

Նշվում է, որ ոստիկանության ներկայացուցիչների կողմից բանակցությունների վարումը, որպես լարվածությունը թուլացնելու միջոց, եղել է ոչ հետևողական։

Հավաքի ընթացքում փողոցների երթևեկությունը նպատակաուղղված կերպով արգելափակող ցուցարարներին բերման ենթարկելը եղել է ոստիկանության հիմնական արձագանքը։ Հավաքների մասնակիցներին, որպես կանոն, բերման են ենթարկել ոստիկանության պարեկային ծառայության հատուկ գումարտակի և ոստիկանության զորքերի ստորաբաժանումները։ Մայիսի 11-ին Տիգրան մեծ պողոտայի Սասունցի Դավթի հրապարակին հարող հատվածում ՏՀՀ աջակիցները արգելափակել էին փողոցի երթևեկությունը, իսկ հավաքի վայրում ներկա ոստիկանության ներկայացուցիչը մի քանի րոպե ժամանակ էր տվել՝ բողոքի գործողությունը կատարելու և փողոցը ազատելու նպատակով։ Սակայն հատուկ նշանակության գումարտակի «կարմիր բերետները», արագ մոտենալով ցուցարարներին, անմիջապես սկսեցին նրանց բերման ենթարկել՝ առանց այլ ոստիկանների կողմից տրված ժամկետի ավարտին սպասելու։ Փողոցը ազատելուց հետո «կարմիր բերետները» շրջում էին տարածքում և մայթերից կամայական բերման ենթարկում քաղաքացիներին, որպես կանոն՝ տղամարդկանց։ Վերջին ցուցարարին բերման ենթարկեցին փողոցը փաստացի բացելուց 28 րոպե անց, կրկին՝ մայթից։

 Նման գործելաոճ դիտարկվել է բազմաթիվ հավաքների ընթացքում։ Մայիսի 27-ին ոստիկանության պետ Հովհաննիսյանը ցուցարարներին մայթերից բերման ենթարկելու գործելաոճը մեկնաբանեց այսպես․ «Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել․․․ տեսախցիկներով, էն որ փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես ընդե, բա ի՞նչ պիտի անեն»։

Առավել մեծ քանակով ցուցարարներ՝ 414 հոգի բերման են ենթարկվել մայիսի 17-ին տեղի ունեցած ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպված անհնազանդության գործողությունների ընթացքում։

Բացի քաղաքացիական անհնազանդության դրսևորումներին հակազդելուց՝ ոստիկանությունը մի շարք հավաքների ընթացքում ցուցարարների է բերման ենթարկել առանց որևէ իրավական հիմքի։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ 2023 և 2024 թվականներին տեղի ունեցած ընդդիմադիր հավաքների համատեքստում աճել են իրավապահների կողմից ցուցարարներին քրեական կասկածանքով ձերբակալելու դեպքերը։ Թեև ձերբակալված ցուցարարների մեծ մասը երեք օրվա ընթացքում ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման, նման գործելաոճը ավելի ու ավելի անհաշվետու է դարձել։

Մայիսի 31-ին ԱԳՆ նստավայրի առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ, որի արդյունքում Քննչական կոմիտեն նախաձեռնեց զանգվածային անկարգությունների հիմքով վարույթ և ձերբակալվեցին 28 քաղաքացի։ ՏՀՀ հավաքի ղեկավար Բագրատ արքեպիսկոպոսը պահանջում էր հանդիպում ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի հետ, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Ոստիկանությունը շղթայով արգելափակել էր ցուցարարների մուտքը դեպի նախարարության բակ։ Մոտ երկու ժամ լարված իրավիճակից հետո ցուցարարների և ոստիկանների միջև սկսվեց հրմշտոց։ Ոստիկանությունը ետ հրեց ցուցարարների առաջին շարքը, իսկ հավաքի վայրից տարբեր անձինք սկսեցին շշեր և ծխագլանակներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանները նույնպես տարբեր առարկաներ էին նետում։

Ձերբակալվածներից 27-ին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց և նրանք ազատ արձակվեցին։ Ըստ ՏՀՀ շարժմանն աջակցող փաստաբանների՝ առարկաներ նետել են հավաքի վայրում գնտվող սադրիչները։

Ըստ բազմաթիվ ցուցարարների, ոստիկանության ծառայողները իրենց ծեծի են ենթարկել արգելանքի վերցնելու ընթացքում։ Բերման ենթարկված ցուցարարներից մեկի՝ Արման Սարգսյանի դեմքին առկա էր կոշիկի հետք, իսկ գլուխը վնասված էր։ Ըստ վերջինիս՝ ԱԳՆ առջև ցույցի ընթացքում 5-6 սև բերետներով ոստիկան իրենց գցել էին գետնին և ոտքերով հարվածում էին։ Ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել նաև Դանիել Սարկավագ Գևորգյանը, որը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական հաստատություն, տուժել էր բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը։

Բռնությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել ապրիլին՝ Տավուշի մարզում անցկացվող հավաքների ընթացքում, այնուհետև Երևանում՝ ակցիաների ժամանակ։

Առավելապես բռնություններում ներգրավված են եղել ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները՝ հայտնի որպես «կարմիր բերետներ» և ոստիկանության զորքերի ծառայողները։ Ոստիկանական բռնությունների աննախադեպ և ծանր դրսևորումներից էր մայիսի 27-ին ՀՅԴ գրասենյակի առջև ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու դեպքը։ Վերջինիս և «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկի միջև վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի և հայհոյանքների, որից հետո շուրջ 30 «կարմիր բերետավորներ» խմբակային ծեծի ենթարկեցին պատգամավորին և նստեցրեցին ոստիկանական մեքենան։ Թեև ողջ ծեծի տեսարանը նկարահանվել էր և հրապարակվել՝ որևէ ոստիկանի մեղադրանք մինչ օրս ներկայացված չէ։

 Ցուցարարներին ծեծի ենթարկելու բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, ինչպես նշվեց, մայիսի 31-ին ԱԳՆ առջև և հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նստավայրի առջև տեղի ունեցած հավաքների ընթացքում։ Հունիսի 12-ին տասնյակ լուսաձայնային նռնակների կիրառմանը զուգահեռ ոստիկանները, հիմնականում՝ ոստիկանության զորքերը և «կարմիր բերետները» ցուցարարներին բերման ենթարկելիս ծեծել են, ինչը հստակ արձանագրվել է բազմաթիվ տեսանյութերում։

Զեկույցը փաստում է, որ հունիսի 12-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների կիրառումը աննախադեպ էր ինչպես քանակով, այնպես էլ դրանց՝ անմիջապես մարդկանց թիրախավորելու առումով։ Երկու տասնյակից ավել նռնակները, որոնք նետվել էին անմիջապես լրագրողների, ցուցարարների, ներառյալ՝ արդեն վնասվածք ստացած և գետնին ընկած մարդկանց վրա, բեկորային վնասվածքներ հասցրեցին 57 անձի։

 Հանրային ուշադրության կենտրոնում էին ոչ միայն կիրառված նռնակների աննախադեպ քանակը, այլև տեսակները։ Նախորդ տարիներին, ներառյալ՝ 2018 թ․ ապրիլյան ցույցերի ընթացքում ոստիկանությունը հիմնականում կիրառում էր ռուսական արտադրության «Զարյա 2» մոդելի լուսաձայնային նռնակները։ Դրա կիրառման չափորոշիչները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 09-Ն հրամանով։ Ըստ հրամանի՝ «Զարյա» և «Զարյա 2» տեսակի նռնակները թույլատրվում են կիրառել միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա։ Ըստ Հետք լրատվականի՝ հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառել է նաև «Զարյա 3» տեսակի նռնակներ, որոնցից մեկը արձանագրվել էր լուսանկարում։

Հարկ է նշել, որ թեև 2018 թվականի ապրիլյան ցույցերի ընթացքում «Զարյա» լուսաձայնային 8 նռնակները չափանիշների խախտմամբ ցուցարարների նկատմամբ կիրառելու համար նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը դատապարտվեց այս տարվա հունիսի 3-ին, փաստորեն, գործող ոստիկանապետի պարագայում որևէ իրավական հետևանք չառաջացավ։ Ավելին՝ ոստիկանների գործողությունները անմիջապես արդարացրեցին վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ շարունակվող հետապնդումներին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ապրիլի 20-ից հունիսի 17-ը տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ տարբեր մեղադրանքներով քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, որոնցից 29-ը կալանավորվել են։

Հարկ է նշել, որ նախորդ տարիների ընթացքում ընդդիմության ցույցերի մասնակիցների դեմ հարուցված «խուլիգանության» և «զանգվածային անկարգությունների» մասնակցելու քրեական գործերը դեռևս չեն ավարտվել, դատական վճիռներ առկա չեն։ Միևնույն ժամանակ բռնությունների հիմքով որևէ ոստիկանի քրեական մեղադրանք ներկայացված չէ, ներառյալ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու գործով։

ՏՀՀ շարժման շրջանակներում ձերբակալված և քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 17-ը մեղադրվում են օրենսգրքի 236-րդ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։ Հայաստանի հելիսնկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է այս հանցակազմի՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանելու և դրա ընտրովի կիրառման խնդրին։

Հունիսին հրապարակվեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որում անդրադարձ էր կատարվում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին։ Համազեկուցողները վերահաստատել էին, որ հավաքների մասնակցության խրախուսումը չպետք է քրեականացված լինի, եթե այն չի վերաբերում նախընտրական քարոզչությանը և դրա համար սահմանված ֆինանսավորման կանոններին և նշել, որ կիսում են Հայաստանի հելսինկյան կոմիտեի և ՔԻՀԿ-ի առաջարկությունը՝ որպեսզի կառավարությունը փորձագիտական կարծիք ստանալու համար օրենքը կրկին ներկայացնի Վենետիկի հանձնաժողովին։

Այդուհանդերձ, իշխանությունները ոչ միայն նման քայլի չեն դիմել, ավելին՝ նոր քրեական գործեր են հարուցվել հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հիմքով և մեղադրանքներ են առաջադրվել 17 ընդդիմադիր անձանց դեմ։ Նրանցից է ՀՅԴ Արտաշատի կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, որը կալանավորված է։

Դատավարության փուլում են դեռևս գտնվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի դեմ քրեական գործերը, կրկին՝ 2022 թվականի ընդդիմության հավաքների մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Մինչդեռ, 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՔՊ կուսակցության կողմից գումարի դիմաց ցուցարարներ ներգրավելու դեպքին որևէ ընթացք չի տրվել, ինչը, ի տարբերություն ընդդիմադիրների նկատմամբ հարուցված գործերի, տեղի էր ունեցել հենց նախընտրական քարոզչության ընթացքում։

Հելսինկյան կոմիտեն համապարփակ զեկուցում անդրադարձել է նաև ՏՀՀ հավաքների ընթացքում տեղի ունեցած սադրանքներին։

Մասնավորապես, Տավուշի մարզում անցկացվող ցույցերի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել Երկրապահ կամավորական միության մասնակցությամբ, որի նախագահը ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն է։ Ապրիլի 21-ին Բագրատաշեն տանող ճանապարհին ցուցարարների վրա էր երթևեկել ԵԿՄ ամենագնացը, որից հետո կազմակերպության անդամներից մեկը հարձակվել էր ցուցարարների վրա։ Ըստ հավաքի մասնակիցների՝ ԵԿՄ Տավուշի ղեկավար Յուրիկ Հարությունյանը անձամբ էր հրահանգել մեքենան վարել նրանց վրա՝ ոստիկանների ներկայությամբ։ Հաջորդ օրը ԵԿՄ մեքենան վարել էր Նոյեմբերյանում փողոցը արգելափակած ցուցարարների ուղղությամբ։ ԵԿՄ

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքի ընթացքում անհայտ անձը բեռնատար ավտոմեքենան վարել էր ցուցարարների վրա՝ դեպի հրապարակի կենտրոն, թեև հրապարակի բոլոր մուտքերի մոտ մեծաքանակ ոստիկանության ուժեր էին տեղակայված։ Վարորդը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հիմքով։

  Զեկույցում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունենում իշխանամետ մամուլի և մեդիայի կողմից ընդդիմադիր շարժման դեմ ֆինանսավորված և ուղղորդված արշավի պայմաններում։ ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված և աջակիցների կողմից ուղղորդված արշավը ուսումնասիրել էր Սիվիլնեթ լրատվականը։ Ըստ ուսումնասիրության՝ սոցիալական ցանցերի (հիմնականում՝ facebook) բազմաթիվ իշխանամետ էջեր հազարավոր դոլարներ են ծախսել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և իր աջակիցներին վարկաբեկող նյութեր գովազդելու համար՝ որոշ դեպքերում մեկ նյութի վրա ծախսելով 500-599 դոլար։ Շարժման ընթացքում անձամբ ՏՀՀ առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին վարկաբեկող նյութեր տարածում էին ՔՊ կուսակցության վերնախավին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ լրատվական կայքեր՝ մեղադրելով նրան ԿԳԲ-ի գործակալ լինելու և «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու», ինչպես նաև Տավուշի մարզում մսամթերքի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։

 Եզրակացություն

45 էջ կազմող զեկույցն ավարտվում է եզրակացությամբ և առաջարկներով։

Եզրակացության մեջ նշվում է, որ նախորդ ժամանակահատվածների մշտադիտարկման վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հրապարակած զեկույցներում պարբերաբար բարձրաձայնված խնդիրները շարունակել են խորանալ։ Բազմաթիվ տեսագրությունների և հստակ ապացույցների պայմաններում ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելը, ընդդիմադիր պատգամավորին տասնյակ ոստիկանների կողմից ծեծելը, կյանքի համար վտանգավոր նռնակները ուղիղ մարդկանց ուղղությամբ նետելը և այլ ապօրինի դրսևորումները ոչ միայն մնում են անարձագանք, այլև հաճախ արդարացվում են քաղաքական իշխանության կողմից։

Ոստիկանության հատուկ միջոցների համար սահմանված չափանիշները պիտանի և բավարար չեն և չեն կարող իրավաչափ հիմք հանդիսանալ դրանց կիրառման համար, նաև հաշվի առնելով առկա փորձը և լուսաձայնային նռնակների մշտապես ոչ իրավաչափ կիրառման գործելաոճը։ Քանի որ դրանց հետագա կիրառության մասին տեղեկությունները այլևս գաղտնագրված են, կարելի է ակնկալել հաշվետվողականության իսպառ բացակայություն։ Այս ամենին գումարվում են ոստիկանության վարչարարության այլ խնդիրները, օրինակ՝ ոստիկանների կողմից տարբերանշանները ոչ միշտ կրելը, անձնական հեռախոսներով ցուցարարներին նկարելը և այլն։

Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՀՀ հանձնառություններին հակասող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը շարունակում է ուժի մեջ մնալ և կիրառվել բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր ցուցարարներին ձերբակալելը և կալանավորելը դարձել է ուժային կառույցների համար հիմնական ներգործության միջոցներից մեկը։ Միևնույն ժամանակ 2020 թ․-ից մինչ օրս ընդդիմադիր հավաքների մասնակիցներին ծեծի և բռնությունների ենթարկելու, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։

Այս ամենը տեղի է ունենում իշխանական և իշխանամետ շրջանակների կողմից պարբերաբար տարվող և ուղղորդված հակաքարոզչության, հավաքների ազատության իրավունքից օգտվող ընդդիմադիրների նկատմամբ սպառանլիքների պայմաններում։ Քանի որ Հայաստանում ՔՊ կուսակցության իշխանությունը, իր օրենսդիր, գործադիր և այլ լծակներով իրականցվում է բացառապես միանձնյա, ակնհայտ է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի համար մնում է միակ ճանապարհը՝ փորձելու որևէ կերպ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա։ Մինչդեռ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ։

Հաշվի առնելով ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական։

 Առաջարկություններ

Ոստիկանությանը

Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով և հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։
Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։
ՀՀ դատախազությանը և քննչական մարմիններին

Բացառել անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից խաղաղ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու իրական պատճառով։
Արձագանքել հավաքների ազատության իրավունքի իրացման դեմ ցանկացած սպառնալիքներին՝ անկախ դրանց հեղինակից։
Քրեական հետապնդում հարուցել խաղաղ հավաքների ազատության նկատմամբ կոպիտ միջամտություններ, ներառյալ՝ բռնություններ և կյանքի համար վտանգավոր միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ։
ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին

Դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։
Բացառել իշխանությունների ներկայացուցիչների և վերջիններիս աջակիցների կողմից հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականությամբ պայմանավորված սպառնալիքները և խստորեն դատապարտել ցանկացած նման դրսևորում։
Զեկույցը ամբողջությամբ՝ այստեղ։