Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել Թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից. Աղվան Վարդանյան Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Քյարամյան «Հայաստան» խմբակցության ճեպազրույցը Սասուն Խաչատրյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Քաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կե?ղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում էՄխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀամացանցում հայտնվել է Jaguar-ի վերակենդանացած XJ էլեկտրական ավտոմեքենայի լուսանկարըԻրանի և Ադրբեջանի ՊՆ-ների միջև համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվելՆա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասինՉարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե ՀակոբյանՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցերԵրևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. կան տուժածներՄեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվելԷրդողանը պատմել է՝ ինչու է Իսրայելի նախագահին արգելել Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքովՇուտով ապապետական կհռչակվեն քաղաքացիներն, ովքեր պետության կողմից աջակցության կարիք ունեն. Թադևոս ԱվետիսյանՀովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննությանԱդրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունըՆմանվել եք սաղ գիշեր լևի գնացող հարստացած չինովնիկի․ Պեդրո Զարոկյանը՝ քաղաքային իշխանությանըՀովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասինԱռանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձելՈվ կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին»Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն ՋուլֆալակյանԶեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրելՀարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման ԵղոյանըՓաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և կատարել Ալիևի պահանջըԱրևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. ԶախարովաԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. ինքնուրույն է հրաժարական տվել. Գագիկ Մելքոնյան Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է
Հայաստան

Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի․ Արամ Վարդևանյան

 

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս դատավոր Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի։ Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով իր այս պնդման մի շարք հիմնավորումներ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

Հարց- Ըստ փաստաբանների պնդման, Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը ենթակա էր կարճման դեռ 4 տարի առաջ, քանի որ քրեական գործը հարուցվել է ինչ-որ օպերատիվ տվյալների հիման վրա, ավելին` վերջինս հանդիսանալով անձեռնմխելիությամբ օժտված անձ, որևէ կերպ նշված երաշխիքի հաղթահարման գործողություն չի կատարվել

Պատասխան- Քրեական հետապնդման հարուցման ժամանակահատվածը բոլորս հիշում ենք, այն կարելի է բնութագրել որպես գործադիր իշխանություն և Սահմանադրական դատարանի միջև փաստացի ճգնաժամի ժամանակահատված: Շատերը խոսում էին դրա՝ որպես բացասական երևույթի մասին, սակայն կարող եմ հստակ ասել, որ հենց այդ ժամանակահատվածը կարող էր հանգեցնել դատական իշխանության իրապես անկախության սահմանադրական մշակույթի ձևավորմանը:

Հենց նման իրավիճակով անցել էր ԱՄՆ դատական համակարգը, «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործի հետևանքով, որը համարվում էր նաև սահմանադրական արդարադատության սկիզբը։ ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը Ջոն Մարշալի նախագահությամբ առաջին անգամ Կոնգրեսի (Նախագահի համաձայնությամբ) կողմից ընդունված ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և ստեղծվեց իրավիճակ, երբ գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության միջև առկա էր անհամաձայնություն, սակայն այն փաստացի հանգուցալուծվեց ի նպաստ դատական իշխանության, քանի որ Մարշալը շարունակեց պաշտոնավարել:

Նման իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ Լեհաստանում, որը կրկին պատճառ հանդիսացավ որոշակի ճգնաժամի և որի արդյունքում դատական համակարգի անկախությունը բարձրացավ: Նման օրինակներ առկա են նաև այլ երկրներում: Ցավոք Հայաստանում այդ «փորձությունից» դատական համակարգը ոչ թե դուրս եկավ ավելի անկախացած, այլ հակառակը: Սահմանադրական դատարանում իրավիճակը հանգեցվել է նրան, որ տարվա կտրվածքով գերակայող որոշման տեսակը կամ վարույթ ընդունելը մերժելն է, կամ գործերի քննության կարճումն է, կամ առհասարակ մերժումը: Նշվածը կարելի է կարճ բնութագրել սահմանադրական արդարադատության իրականացումից պարզապես հրաժարվելու վարքագիծ:

Վերջերս նույնիսկ Վճռաբեկ դատարանը քրեական օրենսգրքի նորմերից մեկը ուղիղ դարձրել էր սահմանադրական վերահսկողության առարկա և գնահատել էր դրա սահմանադրականության դեֆիցիտը: Նշված իրականությունը պետք է գնահատել հենց պատճառահետևանքային կապի մեջ, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում 2019-2020 թվականներին հարուցված քրեական գործերի հետ:

Վերադառնալով հենց հարցին, պետք է նկատել, որ հենց Սահմանադրական դատարանի նոր կազմը քննության առնելով Սահմանադրության մեջ հայտնի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ որոշումը, արձանագրել էր, որ Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ ընտրվել են 2005 թվականի սահմանադրական կառուցակարգերի հիման վրա: Այդ դատավորներից էր պարոն Հրայր Թովմասյանը, հետևաբար ակնհայտ է, որ վերջինս պետք է ամբողջ ծավալով պաշտպանված լիներ հենց 2005թ. Խմբագրությամբ առկա երաշխիքներով, իսկ այդ պայմաններում քրեական հետապնդման հարուցումը և ընթացքը կարող էր տեղի ունենալ բացառապես անձեռնմխելիության հաղթահարման պայմաններում, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Ավելին, այն փաստացի անտեսվել է առհասարակ:

Հանուն արդարության, իրավական պրակտիկայում դեռևս առկա չէ միասնական մոտեցում, թե անձեռնմխելիության հարցին պետք է անդրադարձ կատարվի ըստ էության քննության արդյունքներով, թե գործի Դատարանում քննության հենց սկզբնական փուլում: Իմ համոզմունքն է, որ նման խախտումներին պետք է անդրադարձ և լուծում տալ հենց սկզբնական փուլում, գործը վարույթ ընդունելիս, սակայն հնարավոր է սույն գործով Դատավորը ընտրել է, ըստ էության, քննության արդյունքներով այդ հարցին անդրադարձ կատարելու մոտեցումը: Պարզապես անձեռնմխելիության հարցին անդրադարձ կատարելիս կրկին պետք է նշել, որ առավել հստակ է այն, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ՍԴ դատավոր 2005 թվականի խմբագրությամբ սահմանադրական երաշխիքների պայմաններում, որոնք ապահովում էին ՍԴ դատավորի անձեռնմխելիության բարձր ստանդարտ, քրեական գործը որքանով որ հիշում եմ վերաբերում էր դրան նախորդող ժամանակահատվածի, հստակ է, որ Սահմանադրական դատարանի կողմից անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ որոշում առկա չէ, հետևաբար քրեական հետապնդումն այդ հիմքով ենթակա է դադարեցման, ինչն ինչպես նշեցի հնարավոր է նաև հենց, ըստ էության, լուծող դատական ակտով:

Հարց- Պարոն Վարդևանյան ևս մեկ կարճ հարց։ Ըստ հրապարակումների, Հրայր Թովմասյանը հեռացվել է դատական նիստից և դեռևս չի կարողանում մասնակցել հենց իրեն վերաբերող քրեական գործի քննությանը: Ավելին վարույթից հեռացվել են իր պաշտպանները, արդյոք նման դեպքեր հաճախ են հանդիպում և ինչ կարող եք դրա մասին ասել

Պատասխան- Ծանոթացել եմ նման հրապարակման, անկեղծորեն կարող եմ ասել, որ նման դատական սանկցիան ամենառադիկալ միջոցներից է հանդիսանում և նման դեպքերում Դատարանները պետք է ունենան բացառիկ ծանրակշիռ տվյալներ: Ինքս տեղյալ չեմ մանրամասներին, սակայն չեմ պատկերացնում ինչը պետք է լիներ համաչափության սկզբունքին համապատասխանող հիմնավորումը: Պետք է հաշվի առնել, որ մեղադրյալը գտնվում է ամենածանր միջամտության պայմաններում գտնվող անձի կարգավիճակում, այն չի կարող համեմատվել ոչ պաշտպանի և ոչ էլ դատախազի կարգավիճակի հետ:

Ի վերջո մեղադրյալի սահմանադրական ամենակարևոր սկզբունքները և երաշխիքները դրվում են արդարության ապահովման նժարին և այդ պայմաններում զրկել վերջինիս հենց իրեն վերաբերող նիստին մասնակցելու, արտահայտվելու, առարկելու իրավունքներից ծայրահեղ միջոց է և կարծում եմ այս դեպքում հիմնավոր չէ և համաչափ չէ: Հուսով եմ, որ այդ սահմանափակումը կվերացվի և իսկապես նման սանկցիաների չենք հանդիպի, հատկապես երբ Օրենսդիրը նախատեսել է մի շարք այլ սանկցիաների հնարավորություն, որոնց կիրառումը չի հանգեցնում նման ինտենսիվ միջամտության:

Տեղեկացել եմ նաև, որ պարոն Հրայր Թովմասյանի պաշտպաններին ևս հեռացրել են վարույթից, նշվածը ևս համաչափության տեսանկյունից խիստ մտահոգիչ է: Մեղադրանքից պաշտպանվելու անձի իրավունքը պարզապես դատավարական երաշխիք չէ, այն հանդիսանում է Սահմանադրությամբ նախատեսված անմիջականորեն գործող նորմ, հետևաբար դրա նկատմամբ միջամտության դեպքերը նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո պետք է լինեն այնպիսի ծանրակշիռ փաստարկների հիման վրա, որ իսկապես ցանկացած անաչառ դիտորդ համոզվի դրա համաչափության և անհրաժեշտության մեջ:

Միաժամանակ չնայած այս ընթացակարգային խախտումներին, գտնում եմ, որ ելնելով այն հանգամանքից, որ տվյալ դեպքում առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու հստակ հիմք, այն է անձեռնմխելիության հաղթահարման բացակայությունը, որի կառուցակարգերը նախատեսված են հենց Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Այս հանգամանքը պատահական չէ, որ նշվում է իմ կողմից Սահմանադրական դատարանը կարևորագույն որոշումներից մեկով ուղիղ արձանագրել էր, որ Սահմանադրական դատարանի որոշումները իրավական ակտերի ստորադասության համակարգում դասված են Սահմանադրությունից և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքից հետո, այդպիսով որոշվում է նաև այդ ակտերի իրավաբանական ուժը: Այսինքն ՍԴ մասին օրենքի կարգավորումները չեն կարող որևէ կախվածության մեջ դիտարկվել դատավարական, սովորական նորմատիվային կարգավորումների մասով: