Արդյոք պե՞տք է հետևել աշխարհի ամենատարեց մարդկանց սովորություններին
Աշխարհի ամենատարեց մարդու՝ 117 տարեկան Մարիա Բրանյաս Մորերայի մահը կարող է շատերին ստիպել մտածել անսովոր երկար կյանքի գաղտնիքների մասին, սակայն գիտնականներն ասում են, որ ավելի լավ է երկարակեցության մասին խորհուրդներ չընդունել հենց ծերերից, գրում է Guardian-ը։
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի կայքի՝ Բրանյասը իր երկարակեցությունը վերագրել է «կարգին, հանգստությանը, ընտանիքի և ընկերների հետ լավ կապին, բնության հետ կապին, հուզական կայունությանը, անհանգստությունների և ափսոսանքների բացակայությանը, շատ դրական վերաբերմունքին և թունավոր մարդկանցից հեռու մնալուն»:
Այնուամենայնիվ, Բրայթոնի համալսարանի կենսագերոնտոլոգիայի պրոֆեսոր Ռիչարդ Ֆարագերը ասում է, որ գիտնականները դեռ փորձում են պարզել, թե ինչու են որոշ մարդիկ ապրում 100 տարուց ավելի:
Ըստ Ֆարագերի՝ երկու հիմնական տեսություն կա, և դրանք միմյանց բացառող չեն։
Նախ, նա ասում է, որ որոշ մարդիկ ըստ էության պարզապես բախտավոր են: Այլ կերպ ասած, միայն այն պատճառով, որ երկարակյաց մարդիկ ունեցել են որոշակի սովորություններ, չի նշանակում, որ այդ սովորությունները որոշել են նրանց կյանքի տևողությունը: Սա տրամաբանական սխալ է, որը հայտնի է որպես «գոյատեւման կողմնակալություն»։
Երկրորդ տեսությունը, նրա խոսքով, այն է, որ հարյուրամյա մարդիկ ունեցել են հատուկ գենետիկ առանձնահատկություններ, որոնք թույլ են տվել նրանց ավելի երկար ապրել, այլ կերպ ասած՝ նրանք ավելի ուժեղ են դառնում իրենց գենետիկայի արդյունքում: Ֆարաղերն ասել է, որ երկու տեսություններն էլ, այնուամենայնիվ, հանգեցնում են նույն նախազգուշացմանը. «Երբեք, ոչ մի դեպքում մի՛ ընդունեք երկարակյաց մարդու՝ առողջության կամ ապրելակերպի մասին խորհուրդները»:
«Այն, ինչ ընդհանուր է երկարակյացների մեծ մասի մոտ, և սա ընդհանրացում է, այն է, որ նրանք շատ չեն մարզվում: Հաճախ նրանց սննդակարգը բավականին անառողջ է։ Սա հակասում է բազմաթիվ համաճարակաբանական տվյալների, որոնք մենք ունենք, թե ինչպես կարելի է բարձրացնել առողջ կյանքի տեւողությունը»,- հավելել է գիտնականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով