Ծերացման դանդաղեցման մեխանիզմ ընդհատուն քաղցելու միջոցով
Մոլեկուլյար կենսաբանների ինտերնացիոնալ թիմը կարեւոր բացահայտում է կատարել՝ կապված ծերացման պրոցեսի հետ։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature պորտալում, ցույց է տվել, թե ինչպես է ընդհատուն քաղցելը դանդաղեցնում ծերացումը եւ բարելավում առողջությունը։
Ավելի վաղ հայտնի էր, որ կալորիականության սահմանափակումը եւ ընդհատուն քաղցելը երկարացնում են ինչպես լաբորատոր կենդանիների, այնպես էլ մարդկանց կյանքը եւ բարելավում նրանց առողջությունը, գրել է Planet Today-ը։ Բայց այժմ գիտնականները պարզել են, որ այդ էֆեկտները կապված են բնական նյութի՝ սպերմիդինի հետ։ Դա պոլիամին է, որն օգնում է բջիջներին մաքրվել եւ պաշտպանել օրգանիզմը սիրտ-անոթային եւ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից։
Հետազոտողները հայտնաբերել են, որ քաղցելու տարբեր ռեժիմների դեպքում սպերմիդինի մակարդակը բջիջներում բարձրացել է։ Իսկ երբ գիտնականներն արգելակել են սպերմիդինի սինթեզը, քաղցելու դրական էֆեկտները թուլացել են։
Սպերմիդինը օգնում է ներառել աուտոֆագիայի պրոցեսը, երբ բջիջները վերամշակում եւ հեռացնում են վնասված կամ անպետք բաղադրիչները։ Այն ազդում է նաեւ հատուկ սպիտակուցի վրա, որը մասնակցում է այլ սպիտակուցների սինթեզի կարգավորմանը, ինչը նույնպես կապված է կյանքի երկարացման հետ։
Ընդհանուր առմամբ, հետազոտություը ցույց է տալիս, որ սպերմիդինը կարեւոր դեր է խաղում այն մեխանիզմներում, որոնց շնորհիվ ընդհատուն քաղցելը կարող է դանդաղեցնել ծերացումը եւ բարելավել առողջությունը՝ նոր ուղիներ բացելով պոտենցիալ թերապիաների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով