Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածք Հայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունը Ոչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր Կլիչկո

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է

Բյուջեի ճեղքը խորանում է

168.am-ը գրում է․ Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հարկերի հավաքման աննախադեպ կատարողականներով, խոսում գերակատարումների մասին։ Ամեն ամիս շոուներ էր կազմակերպում կառավարության նիստերի ժամանակ։ Ամիսը չավարտված՝ հարկային մուտքերի բարձր կատարողականների վերաբերյալ տվյալներ էր հրապարակում։

Սակայն վերջին շրջանում հարկերի «աննախադեպ» հավաքագրումներին այլևս չի անդրադառնում։

Հարկերն աննախադեպ ծավալներով թերակատարվում են։ Չեն կարողանում հավաքել անգամ պետական բյուջեով նախատեսված եկամուտները։

Կառավարությունը չափազանց լուրջ խնդրի առաջ է։ Առաջին կիսամյակի կատարողականը պարզապես տապալել են։

Տարեսկզբի առաջին վեց ամսվա համար պլանավորել էին հավաքել 1 տրիլիոն 305 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Սակայն կարողացել են հավաքել 1 տրիլիոն 187,6 միլիարդը։

Պակաս է հավաքվել 117,4 մլրդ դրամ։

Առաջին կիսամյակի հարկային մուտքերը թերակատարվել են գրեթե 9 տոկոսով։

Թերակատարումը նոր չի սկսվել։ Տարեսկզբից է այդպես։ Բայց, ինչպես և սպասվում էր, երկրորդ եռամսյակում թերակատարումն ավելի է խորացել։

Եթե առաջին եռամսյակի պլանը պակաս էր կատարվել 8 տոկոսով, երկրորդինը՝ հասել է 9,7 տոկոսի։

Առաջին եռամսյակում նախատեսել էին հավաքել 544,2 մլրդ դրամ, բայց հավաքվեց 500,6 միլիարդ։

Թերակատարումը կազմեց 43,6 մլրդ դրամ։

Երկրորդ եռամսյակում ոչ միայն չի հաջողվել շտկել իրավիճակը, այլև տեմպը խորացել է. 760,8 միլիարդ պիտի հավաքեին, հավաքել են 687 մլրդ դրամ։

Պակաս է հավաքվել 73,8 մլրդ դրամ։

Կիսամյակի արդյունքներով՝ բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը հասել է 117,4 միլիարդի։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ֆինանսների նախարարը, տարեկան կտրվածքով, 60 մլրդ դրամ հարկերի չստացման ռիսկի մասին էր խոսում։

Այնինչ՝ վեց ամսվա արդյունքներով՝ մուտքերի թերակատարումն արդեն դրանից գրեթե կրկնակի ավելի է։

Այսպես շարունակվելու դեպքում՝ տարեվերջին բյուջեի հարկային եկամուտների ճեղքը շատ ավելի մեծ կլինի։

Տարբեր գնահատումներով, այն կարող է անցնել ընդհուպ մինչև 200 մլրդ դրամից։

Չնայած առաջին կիսամյակին չստացված 117,4 միլիարդն արդեն լուրջ խնդիր է բյուջեի նախատեսված ծախսերը լիարժեք կատարելու համար։

Պատահական չէ, որ այսօր կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ՝ առաջնային-երկրորդային են անում, բայց էլի չեն կարողանում տեղավորվել հավաքվող գումարների մեջ։

Որոշ ոլորտներում արդեն կան ֆինանսավորման ուշացումներ։ Պարտքեր են կուտակվում։

Բյուջեի եկամուտների թերակատարումը փորձում են «կոտրել» նաև Արցախի մեր հայրենակիցների վրա։ Խնդիրներ են առաջացել՝ մասնավորապես արցախցիների որոշ խմբերի թոշակները վճարելու հետ կապված։

Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակը պայմանավորում է նրանով, որ կառավարության պահուստային ֆոնդում ազատ միջոցներ առկա չեն։

Ընդհակառակը, առկա են մարտահրավերներ, մակրո­տնտե­սական ռիսկեր, ու դրանց դիմակայելու համար սահմանափակ հարկաբյուջետային հնարավորություններ կան։

Ելնելով դրանից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկվել է մինչև տարեվերջ զերծ մնալ ոչ առաջնային և հայեցողական ծախսերի գծով վերաբաշխումների նախաձեռնություններից և հատկացված միջոցները կառավարել այնպես, որ հնարավոր լինի վճարել արցախցիներին հասանելիք թոշակները։

Սրանք դեռ բյուջեի պահպանված ծախսերն են, որոնց իրականացման առումով արդեն խնդիրներ կան։ Իսկ ի՞նչ կարող է լինել, այսպես կոչված, չպաշտպանված ծախսերի հետ։

Հարկային մուտքերը տարվա առաջին կեսին նախատեսվածի համեմատ էապես թերակատարվել են, չնայած արձանագրված բարձր տնտեսական աճերին։

Նախորդ տարվանից ավելի է հավաքվել 84,1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ բյուջեի հարկային եկամուտների կիսամյակային համամասնությունների պլանը կատարելու համար պիտի ավելի հավաքվեր առնվազն 201,5 մլրդ դրամ։

Դեռ չհաշված, որ ավել հավաքված 84,1 մլրդ դրամի մի մասն էլ հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի արդյունք է։

Այս գործոնը հանելու պարագայում հարկային մուտքերի աճի շատ ավելի համեստ պատկեր կունենանք։

«Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին կիսամյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով»,- արձանագրել է Պետեկամուտների կոմիտեն։

Հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրները գնալով սրվում են։ Չեն կարողանում մուտքերն ապահովել՝ երբեմն նույնիսկ ծայրահեղ քայլերի են գնում. գրավի տակ գտնվող գույքը վերագրավադրում են՝ բյուջե փող բերելու համար։

Կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի նոր սեփականատերը վաղաժամկետ կատարեց իր պայմանագրային պարտավորություններն ու պետության թույլտվությամբ՝ վերագրավադնելով հյուրանոցային համալիրի գույքը, միանգամից վճարեց պայմանագրով չվճարված գումարի մնացած մասը՝ 3 մլրդ դրամի չափով։ Այն դեպքում, երբ կարող էր վճարել առաջիկա երկու տարվա ընթացքում։

Բայց անգամ այսպիսի կամավոր-պարտադիր զոհողություններն արդեն չեն փրկում։

Արտաքին գործոնների ազդեցությունը, որը վերջին տարիներին դարձել էր բյուջեի հարկային եկամուտների ավելացման հիմնական գրավականը, կառավարությունն էլ կարծել է, թե դա իր «փայլուն» աշխատանքի արդյունքն է, սկսել է թուլանալ։ Այլևս նախկին բարձր ակտիվությունը չկա, ու դրա հետևանքները տեսնում ենք հարկերի հավաքման վրա։