Արժույթի միջազգային հիմնադրամը կոշտ գնահատական է տվել ՀՀ իշխանության տնտեսական քաղաքականությանը. Դավթյան
Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ զուսպ, բայց իրականում բավականին կոշտ գնահատական է տալիս Հայաստանի գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
«Այս անգամ Հիմնադրամը կոչ է արել նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր սխեմաներով վերջին տարիներին փոխանցվել են կառավարությանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ՎիվաՍել)։
Փաստացի այդ գործարքները Հիմնադրամի կողմից որակվել են որպես աննպատակ (տես Հիմնադրամի փոխտնօրենի հայտարարությունը)։
Իհարկե, սա կարող է ընկալվել որպես իմպերատիվ չպարունակող հայտարարություն։ Սակայն պարզ է, որ այն իր արտացոլումն է ստանալու Հայաստանի վերաբերյալ կայացվող որոշումների տեսքով։
Ընդ որում մեկ անգամ արդեն Հիմնադրամն իր որոշմամբ հստակ գնահատական է տվել Հայաստանի գործող իշխանություններին։
2021 թ. օգոստոսին ուժի մեջ մտավ Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար):
Միջոցների հատկացման նպատակն էր օգնել երկրներին դուրս գալ համաճարակով պայմանավորված ճգնաժամից:
Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներից ամենացածր SDR-ը հատկացվել էր Հայաստանին՝ ընդամենը 175 մլն դոլար: Նշենք, որ Ադրբեջանին հատկացվել էր շուրջ 531 մլն դոլար:
Այս փատը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բաշխման մեթոդաբանության հիմքում ընկած են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափորոշիչներ: Առաջինների շարքին են դասվում երկրի ՀՆԱ-ն, միջազգային պահուստներն ու վճարային հաշվեկշիռը:
Քաղաքական չափորոշիչներից են պետության ինստիտուցիոնալ զարգացման աստիճանն ու իշխանությունների լեգիտիմությունը: Սա է, թերևս, պատճառը, որ, օրինակ Աֆղանստանը, Մյանման ու Վենեսուելան դուրս մնացին շահառու երկրների շարքից:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանում ընթացող ապաինստիտուցիոնալիզացումը, պետական կառավարման համակարգի պարալիզացումը չէր կարող այլ արդյունքի բերել»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»