Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների գնահատականը չի կարելի բերել մեկ հայտարարի: Նրանց առաքելությունը հարկ է բաժանել երկու փուլի՝ 2020 թվականի նոյեմբեր - 2022 թվականի մարտ և 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի սեպտեմբեր։
Forbes-ում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը: «Եթե առաջին փուլը բնութագրվում էր իր բացառիկ դերը պահպանելու Մոսկվայի ձգտումով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրների լուծումը թողնելով ավելի լավ ժամանակների, ապա երկրորդի փուլի համար, եթե ոչ վճռորոշ, գոնե շատ կարևոր ֆոնային գործոն դարձավ Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» սկիզբը»,- նշել է նա։
Մարկեդոնովի կարծիքով՝ Արևմուտքի հետ առճակատումը տարածվեց նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն էլ արգելափակվեց։ Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից զգալիորեն աճել է, իսկ Հայաստանի ղեկավարությունը, որոշակի փոփոխություններ զգալով, երկու, մեղմ ասած, ոչ միանշանակ եզրահանգում արեց։
«Առաջինը վերաբերում էր Ռուսաստանից հեռու մնալու անհրաժեշտությանը, իսկ երկրորդը՝ ղարաբաղյան «բեռից» հարկադիր հրաժարմանը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ընդհանուր առմամբ ԵՄ երաշխիքների օգնությամբ։ Եվ այս ամենը՝ Անկարայի և Բաքվի միջև գնալով ավելի սերտ փոխգործակցության պայմաններում: Ստեղծված ներուժի կուտակային էֆեկտը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերին։ Արդյունքում Կովկասն արմատապես փոխվել է, և ռուս խաղաղապահների՝ ղարաբաղյան հողում մնալու անհրաժեշտությունը հարցականի տակ է դրվել»,- գրում է փորձագետը։
Մարկեդոնովը, ընդսմին, հորդորում է վերջնական եզրակացություն ու դատավճիռ անելիս չշտապել: «Այո, շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն։ Ղարաբաղում խաղաղապահներին առնչվող ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Դժվար է վերահսկողության տակ պահել բոլոր «դաշտերը», երբ պահանջվում է առաջնահերթությունների հստակ սահմանում»,- գրում է նա։
Փորձագետը հիշեցնում է, որ Կովկասում ռուսական ներկայության պատմությունը չի ավարտվում, նույնիսկ եթե խաղաղապահներից հետո որոշ այլ ստորաբաժանումներ դուրս բերվեն։ «Պատմությանը, ինչպես 1918-1921 թվականներին, այնպես էլ 1990-ականների սկզբին, հայտնի է ինչպես Ռուսաստանի ազդեցության անկում, այնպես էլ նրա վերադարձը: Որովհետև առանց ռուսական ներկայության մյուս տարբերակներն է՛լ ավելի նվազ արդյունավետ էին, ինչպես դա եղավ Թուրքիայի, Գերմանիայի կամ Անտանտի երկրների՝ Ռուսական կայսրության փլուզումից հետո տարածաշրջանը խաղաղեցնելու փորձերի կամ էլ նորանկախ հետխորհրդային պետությունների ՝ ամեն ինչ սեփական ուժերով լուծելու փորձերի դեպքում»,- նշել է Մարկեդոնովն իր հոդվածում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը