Վարդենիսում բնակիչները որոշ ժամանակով փակել են ճանապարհը. պահանջում են չփակել պետական կառույցները
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ի առավոտյան փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի:
Բանն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը
Ավելի ուշ բողոքի ակցիան դադարեցվել է, ճանապարհը բացվել է, Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանն էլ նշել է, որ սպասում են՝ մարզպետը գա, հանդիպեն նրա հետ:
Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)