Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Աշխարհ

10 տեխնոլոգիա, որոնք մարդկանց կյանքում բեկումնային փոփոխություն կմտցնեն 2024-ին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT Technology Review ամսագրի խմբագիրները կազմել են 10 ամենակարևոր տեխնոլոգիաների ցանկը, որոնք ամենաշատը կազդեն մարդանց կյանքի և գործունեության վրա 2024-ին:

Արհեստական ​բանականություն
Առաջին տեղն զբաղեցրել է արհեստական ​ բանականությունը (ԱԲ)։ Միլիարդավոր մարդիկ արդեն ծանոթացել են ChatGPT-ին և լեզվական այլ խոշոր մոդելներին, ինչպես նաև մասնագիտացված տասնյակ նեյրոցանցերին: Ընդամենը մեկ տարում դրանք փոխեցին աշխարհը՝ հագեցնելով տեղեկատվական տարածքը ակնարկների, տեքստեր գրելու, նկարելու և տեսանյութեր ստեղծելու խելացի օգնականներով: Կասկածից վեր է, որ ԱԲ-ի և ԱԲ-ի վրա հիմնված արտադրանքի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այդ արտադրատեսակների զարգացումը, արագորեն կշարունակվի ողջ 2024-ի ընթացքում:

Արևային էներգիա
MIT-ի մասնագետները երկրորդ տեղը հատկացրել են գերարդյունավետ արևային էներգիային, որն արդեն ամուր հաստատված է Երկրի վրա և որոշ տարածաշրջաններում նույնիսկ մարտահրավեր է նետել հանածո էներգիայի աղբյուրներին, օրինակ՝ գերազանցելով Չինաստանի էներգիայի մատակարարման 50%-ը: Իհարկե, դեռ հնարավոր է էլ ավելի բարձրացնել արևային էներգիայի կիրառության արդյունավետությունը․ այսօր արևային ֆոտոբջիջներն աշխատում են մոտ 20% արդյունավետությամբ: MIT-ում կարծում են, որ 2024-ին պերովսկիտով ֆոտոբջիջները լայն տարածում կստանան և կապահովեն առևտրային արևային վահանակների արդյունավետությունը։ 

Apple Vision Pro
Փորձագետները 2024-ին հնարավոր բեկումնային իրերի ցանկում երրորդ տեղը շնորհել են Apple Vision Pro սարքին։ Այն արժե 3500 դոլար, իսկ մատակարարումները կսկսվեն փետրվարի 2-ից։ Սա խառը իրականության սարքերը շուկա մտցնելու Apple-ի առաջին փորձը չէ, և այս պահին դժվար է ասել՝ կհաջողի այն, թե ոչ: Իհարկե, ընկերությունը շատ խոստումներ է տվել, այնուամենայնիվ, առանց ծրագրային ապահովման լայն աջակցության և մեծ քանակի օգտակար և արժեքավոր հավելվածների, այս սարքը քիչ արժեք կունենա, և ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց:

Ճարպակալման դեմ դեղամիջոցներ
Չորրորդ տեղում հայտնված մշակումները խոստանում են որոշիչ ազդեցություն ունենալ հասարակության լայն շերտերի առողջության վրա։ Սրանք դեղամիջոցներ են ճարպակալման դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գիրության համաշխարհային աճը համաճարակ է անվանել։ Նոր դեղամիջոցները, ինչպիսիք են Mounjaro-ն և Wegovy-ն, արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը այս խնդրի դեմ պայքարի հարցում։ Ավելին, դրանք ունեն խոստումնալից հավելյալ ազդեցություններ. կան ապացույցներ, որ այդ դեղամիջոցները կարող են պաշտպանել նույնիսկ սրտի կաթվածից և ինսուլտից։

Երկրաջերմային էներգիա
Հինգերորդ տեղում են երկրաջերմային էներգիայի օգտագործման նորագույն տեխնոլոգիաները։ Երկրի ներսից եկող ջերմությունն օգտագործվել է տասնամյակներ շարունակ, սակայն բոլոր մեթոդներն ու գործիքները այս հնարավորություններից օգտվելու առաջին փորձերն են միայն։ Հասկանալի է, որ հորատման և խողովակների տեղադրման ավելի բարդ տեխնիկան կօգնի ջերմություն և էներգիա ստանալ նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում դա անհնար էր համարվում:

Միկրոչիպեր
Միկրոչիպերը, որոնցով հավաքվում են մեծ չիպերն ու պրոցեսորները, նույնպես հայտնվել են նոր տարվա ամենահայտնի տեխնոլոգիաների ցանկում: Մոտ ապագայում միկրոչիպերը գնալով ավելի հզոր և բարդ լուծումներ ստեղծելու միակ միջոցն են:

Գեների խմբագրման դեղամիջոցներ
Յոթերորդ բեկումնային մշակումը գեների խմբագրման վրա հիմնված «դեղամիջոցի» ստեղծումն է: 2023-ի վերջում առաջին անգամ նման դեղամիջոց հաստատում է ստացել, որպեսզի կիրառվի մարդկանց շրջանում։ Այսպիսի բեկում կատարվել է Vertex ընկերությունը, որը հավանություն է ստացել օգտագործելու իր «գենետիկական մկրատը» մանգաղաբջջային սակավարյունությունը և փոխներարկումից կախում ունեցող թալասեմիայի բետա տարբերակի բուժման համար: Սրան կհետևեն այլ փորձեր, քանի որ տեխնոլոգիան ապացուցել է իր աշխատանքն ու արդյունավետությունը։

Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորում
Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորումը նույնպես բեկումնային տեխնոլոգիաների ցանկում է: Սա իրականում խնդիր է։ Ժամանակակից համակարգերն այնքան շատ էներգիա են սպառում և այնքան բարդ է դրանք կառավարելը, որ կատարողականի հետագա մասշտաբավորումը բոլոր իմաստներով բավական բարդ խնդիր է: Սակայն մարդկությունը հաղթահարել է այս խնդիրը․ սուպերհամակարգիչներն արդեն գերազանցել են մեկ էքսաֆլոպսի շեմը և գնում են դեպի ապագա, որտեղ կլիմայի, միջուկային ռեակցիաների և այլնի մոդելավորումները կարող են կատարվել ավելի արագ և ծախսարդյունավետ:

Ջերմային պոմպեր
Ջերմային պոմպերը ճանաչվել են որպես իններորդ ամենակարևոր տեխնոլոգիան, որը կօգնի մարդկանց իրենց կենցաղը կազմակերպել հարմարավետ՝ առանց շրջակա միջավայրն աղտոտելու։ Սրանք գրեթե օդորակիչներ են, բայց աշխատում են մի փոքր այլ սկզբունքով: Էլեկտրական էներգիա օգտագործելով՝ ջերմային պոմպերը կարող են ջեռուցել սենյակները նվազագույն էներգիայի սպառմամբ, նույնիսկ սաստիկ սառնամանիքների դեպքում: Ջերմային պոմպերի վաճառքն սկսել է աճել ողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ գերազանցել են գազային վառարաններին։ Հետաքրքիր է, որ անցյալ տարվանից Գերմանիայում ցանկացած նոր տուն օրենքով պետք է ջեռուցվի էլեկտրական ջերմային պոմպով:

X-ի շատ մրցակիցներ
MIT-ի փորձագետները 2024-ին մարդկանց կյանքի վրա ազդող տասներորդ կարևոր գործոնը համարում են X սոցցանցի (նախկինում՝ Twitter) համար շատ մրցակիցների հավանական ի հայտ գալը։ Փորձագետների կարծիքով՝ Իլոն Մասկը, որը գնել է այս սոցցանցը, իրեն դրսևորել է որպես բռնակալ և անպատասխանատու առաջնորդ, ինչը վախեցրել է օգտատերերին և գովազդատուներին։ Հետևաբար, սոցցանցերի աշխարհում այս ցանցի կենտրոնական տեղը փաստացի ոչնչացվել է, և դրա պոտենցիալ «սպանողներից» շատերը պատրաստ են զբաղեցնել այդ տեղը, օրինակ, արդեն գործարկված Bluesky և Threads ցանցերը։