Դատական համակարգի աշխատողներին պատժում են՝ դրամական պարգև չտալով
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորին ընդառաջ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում նախատոնական պարգեւավճարներ են բաժանում կամ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են տալիս։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանում եւս` ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատակազմն ու աշխատողները մեկ դրույքի չափով պարգեւավճարներ են ստացել, միակ բացառությունը, պարզվում է, դատական համակարգն է։ Դատական համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պարգեւավճարներ չտալը մեկնաբանել են իրենց բարձր աշխատավարձերի փաստով:
Մինչդեռ դատավորները եւ պատգամավորները գրեթե նույն չափի աշխատավարձ են ստանում, սակայն բավական չէ, որ տարվա մեջ պատգամավորները մի քանի անգամ աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճարներ են ստանում, տարեվերջին էլ՝ 13-րդ աշխատավարձ, մինչդեռ դատական համակարգի աշխատողներին, հավանաբար, «պատժում» են` դրամական պարգեւ չտալով: Ամեն դեպքում, նրանց մեջ դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ներկայացուցիչների անօրինական պահանջները եւ, ասենք, միշտ չէ, որ կալանավորում են կամ պատիժ են սահմանում նրա քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Փաշինյանական իշխանությունն ամեն կերպ հասկացնում է, որ ով լավ է ծառայում, նա շահում է ամեն ինչում. մեծ գումարներ է ստանում, նրա ապօրինությունների վրա աչք են փակում, նրա պաշտոնավարումը երաշխավորված եւ անամպ է ընթանում: Իսկ ըմբոստները միայն տուժում են»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում