Ուռկանը տվեք, ոչ թե ձուկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է
Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․ «Գիտությամբ պետք է զբաղվեմ»: Իսկ այս պահի՞ն։ «Այո, այդ աշխատանքներով եմ»,- ասել է Թովմասյանը` ավելին չմանրամասնելով։
Նա ցանկություն է հայտնել` օգտվելով հարմար առիթից, շնորհակալություն հայտնել արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցության համար․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում