Իգական սեռի դատախազներին շալվար կտան, որ պարտականությունները պատշաճ կատարեն
Կառավարության հաստատմանը որոշման նախագիշծ է ներկայացբել, որով առաջարկվում է իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառել տաբատը:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.
« «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով:
Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է:
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Որոշման հավելվածում՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս սահմանելով նաև տաբատը՝ հաշվի առնելով դրա պրակտիկ հարմարավետությունը, տարվա տարբեր եղանակներին այն կրելու առավելությունները: Պատահական չէ, որ այլ իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնող իգական սեռի ներկայացուցիչներին տրվող համազգեստի բաղկացուցիչ մաս է տաբատը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշմամբ, ինչպես նաև «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ, համապատասխանաբար, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող կանանց, ինչպես նաև ոստիկանության կին ծառայողների համազգեստի բաղկացուցիչ մաս է հանդիսանում տաբատը:
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով տաբատը:
Նախագծի ընդունմամբ իգական սեռի դատախազների համազգեստը կդառնա ավելի պրակտիկ և հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի պաշտոնեական պարտականությունների պատշաճ իրացմանը»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում