Անցել է 15 օր՝ դեռ նշանակումներ չեն արվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին ՔՊ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն խզում է Գյումրիում 2021 թվականին` ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքի» հետ կնքած համագործակցությունը եւ դառնում է ընդդիմություն: Նույն օրը ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին պաշտոններից, իսկ նրանք բավականին շատ պաշտոններ ունեին, քանի որ Բալասանյանները, ըստ էության, 2021-ին զիջել էին իշխանությունը ՔՊ-ին, իրենց պահելով միայն քաղաքապետի նոմինար պաշտոնը: Պարզվեց` ՔՊ-ն դրանից էլ է դժգոհ՝ ամբողջ իշխանությունն է ուզում: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ եղան թափուր պաշտոնները, դրանցից քանիսն են զբաղեցվել այս ընթացքում` արդեն 15 օր է անցել «ապահարզանից»:
Մեզ ասացին, որ Գյումրու քաղաքապետարանում թափուր էին 2 փոխքաղաքապետի, նրանց օգնականների, 1 խորհրդական, ծրագրերի եւ արտաքին կապերի, համայնքի անշարժ գույքի կառավարման, տրանսպորտի, առեւտրի, ինքնակամ շինությունների բաժնի ղեկավարների, քաղաքաշինության բաժնի պետի տեղակալի պաշտոնները: Սակայն դեռեւս նոր նշանակումներ չեն արվել: Նախ պետք է նշանակվեն փոխքաղաքապետերը, ապա նրանց կողմից համակարգվող բաժինների ղեկավարները: Բոլոր թափուր հաստիքների փոխարեն պետերի պարտականությունները կատարում են տեղակալները, որտեղ տեղակալ չկա՝ գլխավոր մասնագետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում