ՆԳՆ-ն ավելի քան 750 հազար դրամ արժողությամբ գինիներ և կոնյակներ է գնել մեկ անձից գնման ընթացակարգով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ եւ կոնյակներ է գնել։
ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն եւ պատրաստված լինեն 50% Ոսկեհատ եւ 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։
Հաջորդ գնումը կատարվել է 10 տարի հնեցմամբ «Ախթամար» կոնյակի ձեռք բերման համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ կոնյակի գույնը պետք է լինի հիասքանչ սաթյա գույն, որն ունի պղնձային գունախաղ, բույրը՝ աշխույժ եւ նրբագեղ։
Կոնյակների քանակը 12-ն է։ Ձեռք է բերվել եւս 10 կարմիր կիսաչոր գինի՝ «Կարաս» ապրանքանիշի։ 20 տարվա հնեցմամբ 3 հատ «Նաիրի» կոնյակը ՆԳՆ-ի համար արժեցել է 105 հազար 750 դրամ։
Գնումները կատարված է մեկ անձից գնման ընթացակարգով «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ից։
ՀՀ հանրային իշխանությունները սովորություն են դարձրել կոնյակներ գնելը, այն էլ՝ ոչ թե արտադրողից, այլ այն կազմակերպությունից, որը վերավաճառում է խմիչքները, ինչպես, օրինակ, «Վինո-Վինո» ՍՊԸ-ի դեպքում է։
Հավելենք նաեւ, որ խմիչքներ գնելու դեպքում, եթե գնում կատարվեր հենց արտադրողից, գուցե ավելի էժան կլիներ նախարարության համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում