Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը Ալեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետը ԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Forever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներին Եզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածը Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղում Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասին

Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Մամուլ

Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. Մանրամասներ փակ նիստից

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաեւ շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին: Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին եւ այլն:

Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել եւ վերջ: Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում եւ եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ գրել էինք, որ Փաշինյանի՝ կուսակցականների հետ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներն անգիր արած, դասագրքային ելույթներ են ունեցել անձի ազատության, անկախության մասին, ինչպես նաեւ հավատարմության երդումներ տվել Նիկոլ Փաշինյանին՝ ծեքծեքուն մտքեր հայտնել, թե ինչու են դարձել ՔՊ-ական, եւ ինչն է իրենց պահում այս կուսակցությունում։

Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստը որոշակիորեն տարբերվել է նախորդից եւ այդքան էլ քծնանքով հագեցած չի եղել, անգամ հակառակը` որոշ ՔՊ-ականների արտահայտած մտքերը, ենթադրաբար, դուր չեն եկել վարչապետին։ Պատմում են, որ երդվյալ ՔՊ-ականներ Վահագն Ալեքսանյանի, Արման Եղոյանի եւ մի քանի այլ ճռճռան ու պաթոսախեղդ, շեֆին ու նրա գաղափարները քծնող ելույթների կողքին բավականին կառուցողական եւ իրականությունից չկտրված ելույթներ էլ են եղել: Մասնավորապես, ոմանք զարմացած են եղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համարձակությունից, ով, պարզվում է, ՔՊ-ի հնաբնակներից է՝ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, սակայն համարձակ մտքեր է հայտնել` չվախենալով կուսառաջնորդի զայրույթից։ Նախարարը նրբորեն քննադատել է ներկուսակցական բրգային համակարգը, սուպերլիդերությունը, ինչը, ի դեպ, ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի դժբախտությունների պատճառը հենց սուպերլիդերությունն է: Այն, որ բոլոր կուսակցություններում կան «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն ուղղակի ենթարկվում են այդ որոշումներին, եւ ոչ մի կուսակցությունում չկա դեմոկրատիա, խոսքի ազատություն, անհատի կարծիք: Ու պարծենում էր, որ «Քաղպայմանագրում» քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են հավաքված, որոնք մերժում են սուպերլիդերությունը։

Իհարկե, ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանն իր այս դավանանքն էլ մոռացավ, ինչպես շատերը 2018 թվականից հետո: Բայց մարդիկ, պարզվում է, չեն մոռացել եւ նախօրեի նիստին թեկուզ ակնարկներով, զգուշորեն, սակայն Փաշինյանին հասկացրել են, որ ՔՊ-ն այսօր հենց այդպիսին է դարձել։

Մեզ պատմեցին, որ նախարարն իր ելույթում ասել է, թե ինչ պետք է անել, ինչպես աշխատել, որ վաղը չբախվեն նման խնդրի, ինչը վտանգավոր է կուսակցության՝ քաղաքական թիմի համար, եւ եթե, դիցուք, վաղը` գործընթացների բերումով Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետ չլինի, ապա այնպես չստացվի, որ իրենց քաղաքական ուժը հաշված օրերի ընթացքում փլատակների վերածվի։ Հնչած հարցին, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե Փաշինյանը չլինի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն արագ արձագանքել է. «ՔՊ-ն երկու օրում կքանդվի»։ Շատերը համաձայնել են այս տեսակետին, գուցե ոմանք էլ վախեցել են հակադրվել: Ներկաները նկատել են, որ թեեւ Մխիթար Հայրապետյանը Փաշինյանի օգտին էր ռեպլիկ անում, սակայն միանշանակ չէ, որ այն դուր եկավ Փաշինյանին: Իսկ վարչապետը բազմանշանակ հայացքով լուռ հետեւել է քննարկումներին ու չի արձագանքել։

Մյուս զեկուցողը` Արման Եղոյանը, նախընտրել է շառից-փորձանքից հեռու մնալ եւ հրաժարվել է ասել, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե չլինի Փաշինյանը։ Մոտավորապես ասել է, թե տեսական վերլուծությունների կողմնակից չէ, ուստի ձեռնպահ կմնա այդ վարկածի վերլուծությունից։

ՔՊ մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներով փորձում է ոչ միայն պատգամավորների՝ իր նկատմամբ հավատարմությունը ստուգել, այլեւ տեսակետների բախման եւ քննարկումների միջոցով ջրի երես հանել ներկուսակցական խնդիրները, որ համապատասխան «օրգհետեւություններ» անի, այն է՝ զտի համարձակներին ու ըմբոստներին եւ ՔՊ-ն դարձնի ավելի քան միասնական եւ իր սուպերլիդերությանը ենթակա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում