«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձինք զբոսահրապարակում վիճաբանությունը վերածել են ծեծկռտուքի
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում։ Դեկտեմբերի 12-ին` ժամը 14։15-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասի զբոսահրապարակում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել մի քանի կալանավորվածներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեկատարողական ծառայության աշխատակիցները, ժամանելով ՔԿՀ, պարզել են, որ կռվի մասնակիցներն են Արթուր Հարությունյանը, Հովհաննես Պապոյանը, Արմեն Միրանյանը, Սուրեն Սարգսյանը և Ավետիք Ավետիսյանը։ Նրանք անգամ չեն զգաստացել, երբ բանտի ծառայության աշխատակիցները միջամտել են, փորձել հանդարտեցնել նրանց։
Կռվի մասնակիցները ոչ միայն չեն ենթարկվել բանտի ծառայողների օրինական պահանջին, այլև դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, զազրախոսել են և խաթարել բանտի ծառայության բնականոն աշխատանքը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում