Ինչ եղավ Ազգային կոմիտեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ընդդիմությունն Ազգային կոմիտե ձեւավորեց՝ 5 անդամից, սակայն այն շատ կարճ կյանք ունեցավ: Պարզվեց, որ կոմիտեի անդամների միջեւ անհամաձայնություններ կան, եւ նոր կոմիտեի ու նոր մարտավարության կարիք կա: Ընդդիմությունը փակ հավաք կազմակերպեց։ Հայտարարվեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք պետք է ամփոփվեն եւ ծրագիր դառնան, սակայն անցել է 2 ամիս` ոչ մի ձայն չկա ո՛չ ընդդիմությունից, ո՛չ պայքարի ծրագրից, ո՛չ Ազգային կոմիտեից:
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով Ազգային կոմիտեի ղեկավարն էր, մեր հարցին, թե ինչ եղավ կոմիտեն, հայտնեց, որ կոմիտեն որոշակի ակտիվություն ցուցաբերում է, սակայն դրանք, ըստ էության, պայքարին այլեւս ուղղված չեն։
«Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, բայց որեւէ որոշակի գործունեություն կոմիտեն չի իրականացնում: Ես հանդիպում եմ տարբեր կազմակերպությունների հետ, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, երիտասարդական շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, հանդիպում ենք, օրինակ, նրանց հետ»,- ասաց Վազգեն Մանուկյանը»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում