«Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ունի «Տոտենհեմի» հետ խաղից առաջ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգային գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշարի առաջիկա խաղից առաջ կադրային նոր խնդիրներ ունի:
Թիմի հիմնական խաղացողներ Կեյլոր Նավասն ու Գարեթ Բեյլը դեռեւս չեն վերականգնվել վնասվածքից, ուստի բաց կթողնեն չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Տոտենհեմի» հետ առաջիկա հանդիպումը:
Կոստարիկացի դարպասապահը վերջին անգամ խաղադաշտ է մտել երկու շաբաթ առաջ, հենց անգլիական թիմի հետ առաջին խաղում: Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 26-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում, որից հետո նա բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները:
Ըստ թիմի բժիշկների վերջին կանխատեսումների, ֆուտբոլիստները պատրաստ կլինեն «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբիին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, մրցակցի հարկի տակ:
Չնայած կադրային խնդիրներին, «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտնել է, որ առաջիկա ձմռանը թիմը նոր համալրում չի ստանա:
«Թիմի գլխավոր մարզիչը չի ցանկանում նոր ֆուտբոլիստներ հրավիրել թիմ եւ կոնկրետ որեւէ խաղացողի անուն չի ներկայացրել ղեկավարությանը», – ասել է Սանչեսը:
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Տոտենհեմ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Բուքմեյքերային գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում իսպանական ակումբին:


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը