Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններում Անդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. Պուտին Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Մամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները Վարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

Երևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի` «POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածաշարը

Հայկական վերականգնված և վերակառուցված ինքնության խնդիրը քննարկելիս հնարավոր չէ խուսափել այն հարցից, թե ինչու նախորդ ինքնության կառուցվածքն արտաքուստ այդքան հեշտ ու արագ քանդվեց:

Այս հարցի պատասխանը կարևոր է առնվազն երկու պատճառով:

ա) Անցյալի սխալների հետ անաչառ առերեսումը կենսական անհրաժեշտություն է «ո՞վ ենք մենք» հարցի թարմացված պատասխանն արժանահավատ դարձնելու, այս կամ այն ընթացիկ կամ հեռահար քաղաքական հաշվարկներից զերծ պահելու համար:

բ) Ինքնության կերտման հարցում նախորդ 30 տարիների բացթողումների վերլուծությունը թույլ կտա խուսափել դրանց կրկնությունից ապագայում:

Ուստի որո՞նք էին այն հիմնական խնդիրները, որոնց արդյունքում մինչև 2018թ. չհաջողվեց հայության էթնոքաղաքական ինքնության այնպիսի ամրացումը, որ անհնարին կդարձներ նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

1. Որքան էլ պարադոքսալ հնչի, 1988-2018թթ. այդպես էլ չբյուրեղացավ ընդհանուր դոկտրինալ մոտեցում, որը կամբողջացներ առկա դիսպերս, ցաքուցրիվ, հատվածական մոտեցումներն այս հարցում: Չէ, անշուշտ, առկա էին բազմաթիվ ընդհանրական կամ ոլորտային փաստաթղթեր այս կապակցությամբ. ՀՀ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունն ուրվագծում էին հիմնական քաղաքական ուղենիշները, որոշակի մոտեցումներ շարադրված էին ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության 2007թ. հայեցակարգում, որոշակի դրույթներ շարադրված էին կրթության, մշակույթի, սփյուռքի և այլ ոլորտային գերատեսչական փաստաթղթերում: Ստեղծվել էր վիճակ, երբ շատերն իրենց ընկալումների մեջ հասկանում էին, թե ինչի մասին էր խոսքը, սակայն դա կոնկրետ և ամբողջական որևէ տեղ շարադրված չէր:

2. 30 տարին անգամ բավարար ժամանակ չէր ինքնության արժեհամակարգի լիարժեք և վերջնական բյուրեղացման և ավարտուն արմատավորման համար: Պատմության ճակատագրական պահերին կոփվող և դրանք պայմանավորող արժեհամակարգերը, գաղափարական տենդենցներն առավել մեծ ժամանակահատվածի կարիք ունեն գերիշխող դառնալու, սեփական կենսունակությունն ապացուցելու, ազգի գենետիկ մակարդակում դրոշմվելու համար: Այդպիսին է ցանկացած մեծ ու փոքր ուսմունքների և ինքնության էվոլյուցիա բերող պատմական շրջադարձերի ճակատագիրը: Այդպես էր բողոքականության և կոմունիզմի, ԱՄՆ անկախացման և Մեծ ֆրանսիական հեղափոխության դեպքում:

3. Հայ ժողովրդի էթնոքաղաքական ինքնությունը թեպետ հիմնվում էր հայության հավաքական ապրումների, նվաճումների, ողբերգությունների և իղձերի վրա, այնուհանդերձ, սերմանվում էր «վերևից»: Հազար տարվա ընդհատումից հետո Հայոց վերականգնված ազգային պետականության և նրանից բխող նոր բովանդակությունն իջեցվում էր ուղղահայաց համակարգով՝ կաբինետներից դեպի ժողովրդական զանգվածներ: Եվ թեպետ պետական քարոզչությունը դիմում էր զանազան գործիքակազմերի՝ հայրենասիրական երգերից մինչև զորահանդեսներ, ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև գովազդային արշավներ, արտաքին և ներքին քաղաքական ուղերձներից մինչև աշխատանք Սփյուռքի գաղթօջախների հետ, այն, միևնույն է, չդարձավ իր ամբողջությամբ մարդկանց սեփականությունը, բույն չհյուսեց քաղաքացիների ուղեղագալարներում և սրտամկանի հաստության մեջ, չմտավ նրանց մաշկի տակ, չդարձավ բոլորի «ես»-ի բաղկացուցիչ մասնիկը: Եվ գուցե ցանկացած սեղանի շուրջ այն ստանում էր «մեր պետության», «մեր բանակի», «մեր Հայրենիքի» համար խմվող բաժակաճառերի տեսք, սակայն անձնական պատմությունները հանած՝ ավելի շուտ վերևից թելադրվող նորաձևության տուրք էր, քան սեփական մտքերի, ապրումների, պատկերացումների խնջույքային արտացոլանքը:

4. Քաղաքական Օլիմպոսի բնակիչները, այսպես կոչված, էլիտան, անկախ իշխանական կամ ընդդիմադիր պատկանելությունից, շատ խայտաբղետ էին իրենց պատկերացումներով, արժեհամակարգով, վարվելակերպով, պետական համակարգի մաս լինելու մոտիվացիայով:

Մենք ունեցել են իրարից տարբեր երեք վարչակազմ, այդ վարչակազմերի ներսում՝ բոլոր ժամանակներին բնորոշ որակի կտրուկ տատանումներ, այդ վարչակազմերին ընդդիմադիր բազմերանգ և բազմապիսի քաղաքական գործիչներ, որոնց մի զգալի մասը տեսանելիորեն չէր ապրում այնպես, ինչպես տվյալ ժամանակահատվածի էլիտան ակնկալում էր իր ժողովրդից: Ակնհայտ էր էլիտաների հետ կապված երեք խզում. Խզում թիմերի ներսում, խոսքի և գործի միջև խզում, խզում էլիտաների և ժողովրդի միջև:

Վերջինս էլ ավելի էր խորանում բազմաթիվ պատեհապաշտների, պարապած քծնողների, պրոֆեսիոնալ մակաբույծների, լոկալ տիրակալների, խրոնիկ ճամբարափոխների պատճառով: Ի դեպ, էլիտաների խզումների խնդրում իրենց լուման ունեն ոչ միայն հավաքական «քյառթուները» (ներեցեք այս տերմինի համար), այլև բոլոր ժամանակահատվածների, այսպես կոչված, «մոդեռնիստները»:

5. 1988-ից հետո նոր-նոր ձևավորվող էթնոքաղաքական ինքնությունն ուներ մեկ այլ ուժեղ ներքին ախոյան նույնպես: Հենց 90-ականների սկզբից հայ հասարակության ներսում սկիզբ առան այդ նորածնի դեմ տարվող թունավոր արշավները, միասնական հայ հասարակության ներսում սկզբնավորվեցին բաժանարար գծեր, նորանկախ Հայաստանի գաղափարական ֆունդամենտի տակ դրվեցին կասկածամտության սերմեր: Տարիների ընթացքում, օգտվելով պետության շարունակական ազատականացումից, որը նաև Արցախի հարցով ներգրավված Արևմուտքի նվազագույն խաղի կանոնների պահպանման անհրաժեշտություն էր, նրանք ձևավորվեցին որպես առանձին ենթակառուցվածք՝ ճռճռան անուններով ՀԿ-ներ, գրպանային իրավապաշտպաններ, փողին մուննաթ գործակալներ, ամեն ինչից խոսող, բայց ոչինչ չիմացող փորձագետներ, սեփական մեդիաներ: Այս ամենի անունը դրեցին քաղհասարակություն, որն իրականում ոչ մի կապ չուներ ոչ հայ հասարակության, ոչ էլ քաղաքացիական իրական ակտիվիզմի հետ, և տեղադրեցին որպես ական՝ առանց այն էլ դժվարությամբ կառուցվող պետական հենասյուների մեջ:

6. Հայաստանում ազգային պետության ձևավորման գործընթացը տեղի էր ունենում մի արտաքին միջավայրում, որի հիմնական տենդենցները ոչ միայն չէին նպատում այդ գործընթացին, այլև տրամագծորեն հակառակ էին: Ունիվերսալ գլոբալացումը, ինտենսիվ քայքայիչ կերպով, առ այսօր ազդում է մարդու չափ ու ձև, ներքին սահմաններ, ինքնակարգավորումներ ենթադրող, պայքար և դժվարություններ չբացառող ինքնության մատերիայի վրա: Ուղեղների և այլ օրգան-համակարգերի լվացման մեխանիզմներն աշխատում էին անխափան՝ դիրքավորելով անզուսպ սանձարձակությունը՝ որպես «ժամանակակից», իսկ ազգայինը ներկայացնելով՝ որպես «հետամնաց»: Այս պրոցեսի սիմվոլիկ ապոգեյը 2018թ. ապրիլին երիտասարդ կնոջ ներքնաշորով ճանապարհային տեսախցիկ փակելու ակտն էր: Լիբերալիզմի դիմակը հագած ագրեսիվ սպառողականությունը, անձի ազատության քողի ներքո թաքնված դեգրադացումը բերեցին նրան, որ դեկարտյան կյանքի բանաձևը՝ «COGITO ERGO SUM» («Մտածում եմ, ուրեմն ապրում եմ») վերածվում է նեոլիբերալ մոտեցմանը` «COITO ERGO SUM»` «Կենակցում եմ, ուրեմն ապրում եմ»:

Իհարկե, այս թեմայով կարելի էր մատնանշել նաև այլ գործոններ կամ յուրաքանչյուր նշված խնդրին նվիրել մի առանձին ուսումնասիրություն: Բայց կհավելեմ միայն, որ որպես պետական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչ՝ ընդունում եմ մեղքի իմ բաժինը նկարագրված գործոնների մեջ:

Չմոռանանք սակայն, որ այս խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018թ. հաջողությամբ դիմադրում էր էթնոքաղաքական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներին:

Եվ այնտեղ, որտեղ չաշխատեցին անգամ ոսկով բեռնված ավանակները, իր սև գործն արեց Տրոյական ձիու թավշյա փորից թափված և ինքնության ամրոցըը ներսից բացած աղետը:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
06.08.2023