Արարատ Միրզոյանը պետք է շրջվեր և հեռանար Վաշինգտոնի բանակցություններից. Սեմյոն Բաղդասարով
Ադրբեջանական կողմը ուղղակի թքած ունի, թե որտեղ են ընթանում բանակցությունները՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ։ Նա խնդրի ուժային լուծման քաղաքականություն է որդեգրել։ Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին, կրկին ԱԹՍ-ներ է կիրառել՝ Արցախում սպանելով չորս հայի։
«Դրան նպաստեց նաեւ նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու, ինչը ոգեշնչեց նրա գործընկերոջը, եւ նրանք միասին ուժի միջոցով խնդիրը լուծելու կուրս որդեգրեցին»։
Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարարը, ի նշան բողոքի, առնվազն պետք է շրջվեր ու Վաշինգտոնից անմիջապես Երեւան վերադառնար։
Ըստ ամենայնի, դա խնդրի վրա ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրելու միակ միջոցը կլիներ։
Եթե, իհարկե, հայկական կողմը, ընդհանրապես, ցանկանում է ինչ-որ բանի հասնել ամերիկյան կողմից»,- նշել է Բաղդասարովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին