Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները

Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին
Հայաստան

«Կարճ ասած»․ Սո՛ւտ ես խոսում, Փաշինյան

Երեկ Վաշինգտոնում հանդիպեցին Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենն ու Ջեյհուն Բայրամովը։ Չգիտենք ինչ պայմանավորվեցին, բայց ժամեր անց թշնամին սպանեց 4 հայ զինծառայողի։ Երեկ մի լուսանկար աչքովս ընկավ, որտեղ այդ երեք բանակցողները ժպիտը դեմքերին քայլում էին։ Չգիտեմ ինչի վրա էին ուրախ, բայց երեկ զինծառայող Արմո Աբգարյանը որբ թողեց 4 երեխայի, երկուսը՝ անչափահաս, Գագիկ Բալայանը՝ 4 անչափահաս երեխայի։ Արարատ Միրզոյանն ասում էր՝ եթե ես իմանամ իմ ժպտալը գոնե մեկ զինվորի կյանք է փրկելու, պատրաստ եմ ժպտալ։ Քո ժպիտներից հետո 4 զոհ ունեցանք։ Ի՞նչ եք ասելու Սամվել Թրոսյանի, Երվանդ Թադևոսյանի ընտանիքներին։ Միայն թե չասեք, որ չժպտայիք, 4-ի տեղը 8 զոհ կլիներ, հերիք է հիմարի տեղ դնեք էս խեղճ ժողովրդին։ Սա է ձեր «խաղաղությունը»։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական դերասանությունն էր անում քննիչ հանձնաժողով կոչված թատրոնում։ Էլի առաջ էր տանում Ադրբեջանի մոտեցումներն ու դիրքորոշումը, և Ադրբեջանը սպասեցնել չտվեց։ Հայ զինվորը երեկ հա՛մ Նիկոլի թիրախում էր, հա՛մ Ալիևի։ ԱԺ քննիչ հանձնաժողովը մի քանի անգամ երկարացրել է գործունեության ժամկետը ու այլևս չունի նման իրավունք, սակայն այդ հանձնաժողովին, իմ գնահատմամբ, առնվազն 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի պարզի, թե Նիկոլ Փաշինյանի ասածներից որն էր ճիշտ, որը՝ սուտ։ Ըստ երևույթին՝ էդ նեղությունը իրենց չեն տա, հանձնաժողովի եզրակացությունն էլ Փաշինյանը կգրի-կտա։

Եկեք միասին գլուխ գլխի տանք ու հասկանանք՝ էդ մարդը երբ էր ճիշտ խոսում, երբ՝ սովորական ռեժիմով։ 2020 թվականի օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանը Սադարապատում մեդալներ էր տալիս մեր զինվորներին, սպաներին ու ասում՝ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։ Երեկ ասում է՝ ամենամեծ պրոբլեմն էն էր, որ մեր բանակը շարժվելու մեջ պրոբլեմ ուներ, շատ զոհեր են եղել այդ պատճառով, կար դասալքության մեծ ծավալ, գեներալները սխալ խորհուրդներ էին տալիս։ Հիմա Քոչարյան Անդոնի հանձնաժողովը ո՞ր թվականի ասածը պետք է հիմք վերցնի։ Ընդ որում, Փաշինյանը չի ասում, որ զոհերի մեծ մասը՝ 90 տոկոսից ավելին, մարտադաշտ չմտած են․ առանց երկինքը պաշտպանելու, տեղերքին ուղարկել են մարտի դաշտ, և զոհվել են Բայրաքթարերի հարվածից։ Այո, սա շարժունակության խնդիր էր, իսկ ո՞ւմ խնդիրն էր, բանակի՞, թե՞ հակաօդային պաշտպանությամբ չապահովողի։

2020 թվականի պատերազմի առաջին օրից սկսած մինչև հիմա՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, առնվազն 6 անգամ ես եմ լսել, մեկ՝ մենք գիտեինք, որ հարձակում է լինելու, ժամը չգիտեինք, հետո ասում է՝ մենք կռահում էինք, հետո ասում է՝ պատերազմից մեկ օր առաջ էդպիսի խոսակցություն էինք որսացել։ Երեկ ասում է՝ միջազգային գործընկերներն ասում էին հավանական չէ, Հայաստանում ասում էին 30 տոկոս է հավանական։ Հիմա այդ քննիչ հանձնաժողովը Փաշինյանի ո՞ր ասածը պետք է հիմք վերցնի։

Իրեն հրավիրել են հարցաքննվելու իր արածների շուրջ, բայց ասում է՝ Քոչարյանի ժամանակ ունեցել ենք 163 զոհ, ի՞նչն էր խաղաղ։ Նախ թվերը կեղծում է․ Քոչարյանի նախագահության 10 տարվա ընթացքում 92 զոհ ենք ունեցել, ոչ թե 163։ Բայց հարցը այլ է․ միայն մեկ օրում՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին, հիշեցնեմ, դա արդեն վերընտրվելուց հետո էր, դե էն, որ ապագա կա, խաղաղության դարաշրջան տարածաշրջանում․․․ Ու միայն այդ օրը՝ 21 թվականի սեպտեմբերի 13-ին, Փաշինյանը, որպես երկրի ղեկավար 2,5 անգամ ավելի շատ զոհ է վել, քան Քոչարյանը 10 տարում։ Ու էդքանից հետո ասում է ո՞ւր է, որ Քոչարյանի վախտ խաղաղ էր։ Նա ոչ թե ուրախ է, որ ունեցել ենք խաղաղ ժամանակաշրջան, այլ կարծում եմ՝ ափսոսում է, որ զոհերը շատ ավելի քիչ են եղել, քան իր ժամանակ էր։ Ինչո՞ւ, որովհետև ինքը ընտրություններում հաղթել էր խաղաղության դարաշրջանի կարգախոսով, բայց բերում է պատերազմ ու մահեր, իսկ Քոչարյանը խաղաղություն բառը չէր սարքել լոզունգ, բայց խաղաղ էր պահում, պարտադրում էր։

Հարցնում են Քոչարյանը նշել է Արցախը բանակցություններից դուրս մնալու հանգամանքները, ինչո՞ւ եք սուտ մեղադրանքներ հնչեցնում, պատասխանում է՝ ես ոչ թե փաստերով եմ խոսել, այլ մարդկանցից եմ մեջբերումներ արել։ Մի րոպե, կասեք․ ի՞նչ մեջբերումներ, ի՞նչ խոսակցություններ, նա երկրի կառավարիչը չի՞, չէ՞ որ բոլոր փաստերն ու թղթերը իր տրամադրության տակ են, անգամ հույժ գաղտնի թղթերը, եթե անգամ մի բան ես լսել, կարող ես հանձնարարել անմիջապես ստուգեն, քեզ զեկուցեն, փաստերով խոսի, հասկանանք․ ո՛չ, նա խոսում է սրանից-նրանից մեջբերումներով, ստեղից էնտեղից լսածներով, որովհետև փաստերը չկան, միգուցե իր լսածների հակառակն են, բայց ախր այդ լսածները այնքա՜ն ձեռնտու են, չի դիմանում, դրանք է մեջբերում։ Այ քեզ երկրի ղեկավար, կասեք։ Ես էլ նստած մտածում եմ, լավ, համարեմ Քոչարյան Անդոնը ազնիվ գործիչ է, ի՞նչ պետք է անի այս դեպքում․ չէ՞ որ, որպես հիմք պետք է համարի փաստերը, բայց փաստեր չկան, կան ինչ-որ մեջբերումներ ելույթներից։ Չէ, ամեն դեպքում պետք է հաշվի առնել փաստերը, մնացածը բամբասանքի ժանրից է, կարող են գնալ կառավարական դաչաների բեսեդկաներում իրար պատմեն ուրախանան, բայց ոչ ավելին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ասում են, որ Մեղրիի փոխանակման տարբերակը երբեք չի քննարկվել համանախագահների ֆորմատով, մերժվել է Հայաստանի կողմից, Նիկոլը պատասխանում է, թե դե էդ մասին ես կարդացել եմ Արամ Սարգսյանի ու Հեյդար Ալիևի ասածներից։ Քոչարյանին հակադարձելու համար հղում է անում Ալիևին։ Նիկոլը հայ է, Ալիևը ադրբեջանցի։ Դե Արամ Սարգսյանի ասածների մասին էլ չխոսեմ, Սպարապետի եղբոր շվաքի տակ կարիերա է արել ու անգամ մեծ ցանկության դեպքում չի կարողացել իրեն գոնե մի քիչ կոմպետենտ դրևորի, որ 5 ամիս անց հանել են գործից, հիմա սա արդեն 20 տարի շարունակ ինչեր ասես որ չի ասում իր նախկին ղեկավարի ետևից, որ արդարացնի իր բացարձակ ոչկոմպետենտությունը։ Ինչ ասեմ, իմ խմբագրի պրակտիկայում էլ էն նման պերսոնաժներ հանդիպել, անգրագետ են, ոչ կոմպետենտ, բացարձակ անպիտան, բայց մեծ ու չպատճառաբանված ամբիցիաներով ու որ ստիպված գործից հեռացնում ես, գնում ուր նստում են, ոսկորներս են հաշվում, թե ինչքան անգրագետ էի ես, որ իրեն չգնահատեցի կամ նախանձից հանեցի։ Միշտ ասել եմ՝ Աստված իրեն հետ։

Վերադառնամ Փաշինյանին։ Ինձ համար զավեշտ էր, որ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս հասան հոկտեմբերի 27-ին։ Երկիրը 5 տարի ղեկավարող Փաշինյանը խոսում է, որ վարկած կա, որ հոկտեմբերի 27-ը կապված է տարածքների փոխանակման հետ․․․ Այսի՞նքն, վարկած կա, ու կարող է դառնալ քննության առարկա․ դու դետեկտիվ ե՞ս, քննի՞չ ես, ի՞նչ ես, այդ ի՞նչ վարկածներից ես խոսում, ո՞վ է քեզ վարկածներ պատմում, որ մի հատ էլ հավաստիացնում է, որ կարող է դառնալ քննության առարկա, թե՞ դու ես այդ վարկածները ուղարկում, ասում հլը մի հատ նայեք էս ինչ վարկած ա, շուտ արեք, քննություն ա, բան ա․․․ այ հա, աչքիս էլի Արամ Սարգսյանի հարցազրույցներն ես նայե՞լ, որտեղ աշխարհում ինչ կատարվում ա, կամ Քոչարյանն ա մեղավոր, կամ Պուտինը։ Այ ընկեր, ախր մեռանք ասելով, այդ մարդուն մի լսեք, հասկանում եք, նրան 23 տարի առաջ գործից հանել են, մինչև հիմա նեղված ա նախկին շեֆից, ինչ ասես ասում ա ու վստահ եմ՝ դեռ կասի, դե չի մարսում իր անհաջողակությունը, ո՞նց ասեմ։ Եղբորն ու եղբոր կյանքի գործը ուրանալը էլ չասեմ։

Բայց մեկ ուրիշ վարկած էլ ես բերեմ, եթե վարկածներով ենք խոսում․ 1999-ի հոկտեմբերի 27-ից ո՞վ է հաճախ խոսում, հիշեցի՞ք։ Դա նույն մարդիկ են, նոր բան չկա, բայց խոսացողները նույնն են ու խոսում են նրանք, որոնց մի բան է միավորում՝ Արցախի հանձնման գաղափարը։ Նիկոլ Փաշինյանն է խոսում, դե ասեցի խոսում է Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն է խոսում, Գագիկ Ջհանգիրյանն էր խոսում, հիշու՞մ եք, Վահան Շիրխանյան կերպարն էր խոսում և այդ թեման անդադար հեռարձակում ու գրում են մի քանի կոնկրետ քոչարյանաֆոբ կայքեր։ Սրանք բոլորը կա՛մ Արցախ հանձնողն են, կա՛մ այդ շրջանակի հետ սերտ կապվածները։

Արցախն ազատագրելու սիմվոլները Արցախում Ռոբերտ Քոչարյանն է, Հայաստանում՝ Վազգեն Սարգսյանը, Վազգենը սպանվեց, այդ վերևի կերպարներից ոմանք, 99-ի հոկտեմբերի հենց 27-ին, ահաբեկչությունից ժամեր անց Ռոբերտ Քոչարյանից պաշտոն էին պահանջում՝ շանտաժով, չստացան, 2018-ի իշխանազավթումից ի վեր ընկան հենց Քոչարյանի հետևից։ Քոչարյանի, Սարգսյանի կառավարման ժամանակ ասում էին, 27-ը չի բացահայտվի, քանի իշխանություն չի փոխվել, իշխանությունը փոխվել է, հիմա էլ իշխանությունն էլ է նույնը կրկնում։ Ես էլ մտածում եմ՝ իսկ կարող ա՞ հենց այս շրջանակի տերերն են 27-ի հովանավորները, իսկ ինչո՞ւ ոչ։ Արցախի շուրջ կատարվողը որ նայում եմ, փազլը կարծես հավաքվում է։ Բայց դե չէ, ես հո վարչապետ չեմ, որ վարկածներով խոսեմ, ու դա դարձնեմ քննության առարկա։

Ասում է՝ պատերազմից որպեսզի խուսափեինք, պետք է Ղարաբաղը ճանաչեինք Ադրբեջանի կազմում։ Սուտ ես ասում, լավ ա՝ չես ասում Հայաստանն էլ պիտի տայինք թուրքերին, որ չնեղանան։ Տարիներ շարունակ բանակցությունները հիմնականում եղել են 5 կամ 7 շրջանների վերադարձի և փոխարենը Արցախի առնվազն միջանկյալ, բայց ընդունված կարգավիճակի շուրջ, ոչ մեկ մեզ չէր համարձակվի ասել Ղարաբաղը տվեք Ադրբեջանի կազմ․ որովհետև մենք հաղթածն էինք, մենք պետություն էինք զարգացնում, Արցախում արդեն որերորդ սերունդն է ազատ հայրենիքում ծնված, դու ինչի՞ց ես խոսում ընդհանրապես դրանից։ Ասում ես՝ այդ բանակցություններին անհասկանալի ինչ-որ բնորոշում ես տալիս, ասում ես չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել։ Բա եթե այդպես էր, ի՞նչ էիր էքսպերիմենտներ անում, էլ իմ սեփական կետից, էլ Ալիևի հետ էիր պայմանավորվում, մինչև ներքաղաքական հարցերը լուծես, Քոչարյան նստեցնես, բանակ վարկաբեկես, թե բոլորը ցորեն գողացող մկներ են, թալանչի էլ եսիմ ինչ, բա դնեիր բանակ ուժեղացնեիր, ամբողջ հայության ներուժը կոնսոլիդացնեիր, գիտեիր պատերազմ ա սպասվում։ Ընդամենը մեկ տարում, դրեցիք բոլորին բաժան-բաժան արիք, սաղին նեղացրեցիք, բանակը վարկաբեկեցիք, ինչքան ազդեցություն ունեցող հայ կար աշխարհում, բոլորին վանեցիք Հայրենիքից։ Որ ասում ես, բանակին չէ չէմ ասել, դա էլ է սուտ, հենա քո ղեկավարության ժամանակվա հա՛մ Գլխավոր ռազմական տեսուչն ա ասում, հա՛մ էլ քո գենշտաբի պետի նախկին տեղակալը։ Ասում են՝ գլուխդ պատով ես տվել, ասել են էս ա պետք, էն ա պետք, փող չեք տվել, ինքներդ ձեզ աշխատավարձ էիք բարձրացնում, պարգևավճար էիք գրում, գյուռ գյուռ, ավտոներ ու ռեմոնտներ էիք անում, ինչ է՞, այդպես չէ՞, բա պատերազմի կոնվեյեռ էր սպասվում, դրել թիթեռ էիք նկարում, հույսներդ ձեր սելֆիներն էին, թե Արայիկի կոֆե խմելը։ Էս ի՞նչ էքսպերիմենտ արիք էս ազգի գլխին, որի գինը հազարավոր կյանքեր են։ Բա դատախազությունը սա պետք է քննի, իր խոսքերը իրար կողք դնի ու քննի, առնվազն կասկածյալի կարգավիճակ պետք է տա, միջնորդի վարչապետի պաշտոնից հանեն, որ չկարողանա ճնշում գործադրել, որ հասկանանք ինչը ոնց է։ Պատկերացնու՞մ եք, պատերազմի ժամանակ, հրամանատարական բունկերը, ռազմական հույժ գաղտնի կառույց է, Նիկոլն ասում է՝ կինս գնացել է բունկեր հրամանատարներին ոգեշնչելու․ դատախազության համար սա նորմալ է՞։ Եթե Աննա Հակոբյանի փոխարեն ասենք Կարգին Հայկոն ասեր թույլ տվեք պատերազմի օրերին գնամ բունկեր հումոր-մումոր անեմ քաջալերեմ կամ ինչ-որ երգչուհի գնար երգեր, պիտի թույլ տայի՞ք։ Բա չէի՞ք կանչի հրամանատարին, ասեիք մի հատ շուտ բացատրություն գրի, դու ստեղ ինչո՞վ ես զբաղված։

Ի՞նչ գործ ուներ այդտեղ կինդ՝ թեկուզ մեկ րոպեով։

Նիկոլն ասում է՝ մինչև կապիտուլյացիայի օրը չեմ իմացել իմ տղեն ուր է, առաջնագծում է, թե թիկունքում, վտանգավոր է, թե չէ։ Նախ պատերազմի օրերին կարծեմ կնոջդ ֆեյսբուքյան էջում լիքը նկարներ կային, որտեղ կինդ՝ Աննան էր, Արարատը Միրզոյանը, Սիմիդյան Հակոբը, հա ու մեկ էլ Աշոտն էր․ Աշոտը, մոր կողքը նստած, հեռախոսների մեջ, երևի լայքերն էին հաշվում, Նիկոլի ու Սպարապետ Արայիկի նկարների տակ։ Թիկնապահներով շրջապատված պատերազմ էիք գնում, կինդ, տղադ իրար կողք, հիմա էս ի՞նչ դերասանություն եք անո՞ւմ։ Դա չպե՞տք է պարզեր դատախազությունը, եթե ՔՊ-ական չլիներ։ Նիկոլ Փաշինյանի ելույթը, իմ կարծիքով, հաղորդումներ էր հանցագործության մասին, ուղիղ եթերում խոստովանություն։ Բայց այդ երկար-բարակ, ամբաղ-զամբաղ խոսքից ինձ համար ամենակարևոր կետով եմ ուզում ամփոփել։ Ասում է՝ մեղավոր եմ, բայց մեղադրական եզրակացությունը չեմ կարողանում գրել։ Սա շատ կարևոր նախադասություն է։ Ինքն էլ գիտի, որ մեղավորը ինքն է, բայց հարցը այն է, որ մեղադրանք առաջադրողն էլ է ինքը, եզրակացություն գրողն էլ։ Այ եթե էդ մեղադրական եզրակացութունը ոչ թե դու գրեիր, այլ անաչառ դատախազությունը, կտեսնեիք, որ լավ լավ էլ ստացվում է։

Կարճ ասած՝ կլինի ազգային ժողով, դատախազություն, քննչական կոմիտե, թե բանակ՝ Նիկոլ Փաշինյանը դրանք դիտում է որպես իր կուսակցության գրասենյակ, մարդիկ էլ՝ իր աշխատողները։ Դրա համար ամեն մի խոստովանական ելույթ ավարտվում է ոչ մի բանով։ Նիկոլ Փաշինյանը ստում է ամեն օր, պետք է ամեն օր պատասխանել․ այսօրվա կուտակված ստերի, պատճառն այն է, որ տարիներ շարունակ խոսել են առանց պատասխանի, և հանրության մոտ արմատացել է։ Չարձագանքելու արդյունքում է ստացվել, որ Քոչարյանը Մեղրին փոխանակում էր, 4 թե 7 միլիարդ դոլար փող ուներ, իր օրոք էլ ինչ սարքել են մեր երկրում, իրենն է, պատերազմը վաղուց էր սկսել, ուղղակի էդ 44 օրը երևաց, Ղարաբաղն էլ հանձնած էր, դեռ չազատագրած և այլն։ Իմ կարծիքով, երբ Փաշինյանը ամեն բան գցում է բանակի վրա, վրակաբեկում զինվորից-գեներալ, ոչ թե պետք է գեներալները պատասխանեն, թե հիմարություն է, այլ՝ փաստորեվ ապացուցեն ու վստահ եմ՝ ունեն էդ փաստերը։ Մի կաշկանդվեք, ասեք ճշմարտությունը, ու այս ստերի բուրգը մի օր կքանդվի։

yerevan.today