Ովքե՞ր են խոսում 1999-ի հոկտեմբերի 27-ից. կա՛մ Արցախ հանձնող են, կա՛մ դրա մասնակից. Սևակ Հակոբյան
Մտածում եմ, ովքե՞ր են խոսում 1999-ի հոկտեմբերի 27-ից, ովքե՞ր են իրենց քաղաքական ձախողումները, հանցագործություններն արդարացնելու համար անդադար հիշեցնում 1999-ի ահաբեկչությունը, առիթ-անառիթ։ Կապ չունի, որ անցել է 24 տարի, ինչ ասես եղել է այս ընթացքում, բայց այս մարդիկ խոսում ու խոսում են, հարցազրույցներ են տալիս, իրենց լրատվականները հանում են վերնագրեր, ակնհայտ շահարկում են, քամում են, որքան կարող են։
Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զ․ Սարգսյանը և իր խմբակի անդամները, Անդրանիկ Քոչարյանը, Վահան Շիրխանյանն էր խոսում, 1-2 քոչարյանաֆոբ կայքեր։
Այս բոլորին միավորում է, մեկ բան՝ իրենք կա՛մ Արցախ հանձնող են, կա՛մ դրա մասնակից, կա՛մ որևէ կերպ այս իշխանությանը աջակից։
Իսկ Արցախի ազատագրումը իննսունականներին կազմակերպողներն էին
Վազգենը՝ Հայաստանից, Ռոբերտը՝ Արցախում։
Վազգենին 27-ին սպանեցին, անմիջապես Ռոբերտից ուժային պաշտոններ էին ուզում, շանտաժ անում որ տա, հետո տարիներով իր հրաժարականը պահանջում, հիմա քաղաքական հետապնդման ենթարկում․ սկզբից նստեցրին, հիմա դատում են։
Արդեն վստահ եմ, քոչարյանաֆոբիան իրականում շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան աբիժնիկությունն է, կամ նախանձը։
Ամեն դեպքում, մի հին սովետական անեկդոտ հիշեցի, էն որ դատախազը ասում է՝ «Главное, в ходе следственных действий не выйти на самих себя…»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»