Playboy-ը կրկին կտպագրի մերկ մոդելների լուսանկարները (Լուսանկար)
Ամերիկյան Playboy ամսագիրը հայտարարել է, թե կրկին հրապարակելու է ամբողջովին մերկ մոդելների լուսանկարները: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ամսագրի ղեկավարությունը սենսացիոն որոշում էր կայացրել, այլեւս չհրապարակել մերկ կանանց լուսանկարները՝ ենթարկվելով ֆեմինիստների ճնշումներին:
Հրատարակչության կրեատիվության հարցերով տնօրեն Կուպեր Հեֆներն ասել է, թե անցած տարվա որոշումը կոպիտ սխալ էր:
«Մերկությունը երբեք խնդիր չի եղել ... Այսօր մենք վերադառնում ենք մեր իսկ ոճին եւ նորից դառնում ենք այն, ինչ էինք»,- գրել է Գեֆները «Թվիթերում»:
Շատերը ամսագրի որոշումն ընդունել են ցնծությամբ, իսկ մի մասն էլ շեշտում է, թե որոշման պատճառն ամսագրի վաճառքի թվերի կտրուկ անկումն է:
Մարտի համարում ոչ միայն կլինեն մերկ մոդելների լուսանկարները, այլ նաեւ կհրապարակվի հարցազրույց դերասանուհի Սկարլետ Բիրնի հետ, որն այն շարժման անդամ է, որի անդամները պահանջում են կանանց թույլատրել հասարակական վայրերում շրջել մերկ կրծքերով:

Playboy-ը Հյու Հեֆների կողմից հիմնադրվել է դեռ 1953 թվականին:
Playboy-ը 1970-ականներին հրատարակվում էր 5.6 մլն տպաքանակով, իսկ անցած տարի՝ ընդամենը 700 հազար:
Top-News.am


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել