«SOS Artsakh». ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց են սկսել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների դիմաց (տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։