Կարեն Անդրեասյանը բոլոր եղանակներով կարգերը, իրավունքները խախտում է․ փաստաբան
«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մերժեց դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նրան ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը»,- ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Մենք ներկայացրել ենք երկրորդ բացարկի միջնորդությունը՝ կապված այն բոլոր մասսայական խախտումների հետ, որոնք առաջին պահից տեղի են ունեցել: Քանի որ ԲԴԽ որոշումը բողոքարկման ենթակա չեն, հետեւաբար պետք է այստեղ առավել զգուշություն ցուցաբերել, բոլոր կարգերն այնքան խստորեն պետք է պահպանվեն, որ այդ որոշումը կասկածի տեղիք չտա: Սակայն մենք տեսնում ենք, որ առաջին իսկ պահից Անդրեասյանը բոլոր եղանակներով կարգերը, իրավունքները խախտում է և սահմանափակում: Երբ Հարությունյանն ուզում է որեւէ միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտել, ասում է՝ թույլ չեմ տալիս: Այսինքն՝ միջնորդությունը քննարկվում է անհավասարության պայմաններում, սա լսված լինելու իրավունքի կոպտագույն խախտում է»,- ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքերից է Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքը Դավիթ Հարությունյանի նկատմամբ.
«Պարոն Հարությունյանն իր խոսքում ասաց՝ եթե հիմա ես քննադատեմ ԲԴԽ կոնկրետ որոշումը, պետք է ասեք, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսեւորե՞լ, պարոն Անդրեասյանն արձագանքեց՝ դուք արդեն բազմաթիվ անգամներ անհարգալից վերաբերմունք դրսեւորել եք: Այսօր քննարկվում է՝ արդյո՞ք պարոն Հարությունյանը քննադատելով ԲԴԽ-ին, անհարգալից վերաբերումք է դրսեւորե՞լ, թե՞ ոչ, պարոն Անդրեասյանն արդեն կանխակալ վերաբերմունք է արտահայտում»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին