Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները

Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին
Հայաստան

Դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ն կեղծիքներով շինթույլտվություն է ստացել․ նրան օգնել է դատավոր ամուսինը

Hetq.am-ը գրում է. Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել է Զեյթունի 10-րդ փողոցի տներից մեկը։ Այցի նպատակը՝ ստանալ տանտերերի համաձայնությունը հարևան հողամասում ձեռնարկվելիք կառուցապատման համար։

Ամուսիններ Ռուզաննա և Գառնիկ Միրզոյանները Զեյթունի 10-րդ փողոցում տուն են գնել 30 տարի առաջ (նոր հասցեն՝ Վահե Վահյան փողոց)։ Այդ ժամանակ փողոցի գրեթե բոլոր տները մեկ-երկու հարկանի էին։ Իրենց պատակից հողատարածքը վերջին տարիներին մի քանի սեփականատեր է փոխել։ Նախորդ տարի Միրզոյանների տուն է այցելել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանը։ Նա ամուսիններին հավաստիացրել է, որ ազատ հողատարածքը գնել է իր աներորդին, և ինքը ցանկանում է նրա համար երկհարկանի տուն կառուցել։ Ամուսիններին խնդրել է տալ գրավոր համաձայնություն։

 «Արտակ Կրկյաշարյանը մտավ մեր տուն, մենք աներորդի չենք տեսել։ Եկավ մեր փողոցից մեկի հետ։ Ամուսնուս ասեց՝ ստորագրեք, երկհարկանի, իմ տան պես տուն եմ սարքելու այստեղ։ Ամուսինս ստորագրեց՝ չիմանալով, թե ինչ են ուզում իրականում անել: Ձեռագիր գրված երկու տող է եղել, որի տակ ստորագրվել է»,- Արտակ Կրկյաշարյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Դատավորին զգուշացրել են, որ կառուցապատելուց պետք է իրենց տնից սահմանված հեռավորությունը պահպանվի, որի վերաբերյալ ստացել են պատասխան, թե քաղաքապետարանը նման հարցերում խիստ է, թույլ չեն տա՝ պատին կպած կառուցապատում լինի։

Այդ հանդիպումից ամիսներ անց Միրզոյանների հարևան հողամասում ծանր տեխնիկայով սկսում են հիմքեր փորել, որի ժամանակ իրենց տան պատերը ճաքում են։ «6-7 մետր փորել էին։ Ասեցինք՝ էս ինչ եք սարքում, մենք նման թույլտվություն չենք տվել։ Ասեցի՝ թղթերը բերեք, տեսնենք ինչ եք դրել տակը, ոչ մի բան ցույց չտվեցին։ Մակետը վերջերս ենք տեսել»,- պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Ստորգետնյա հարկը կառուցելուց հետո ամուսինները նկատում են, որ նորակառույց շինության պատը (0 նիշից վերև) շինարարները փորձում են իրենց տան պատին կպած կառուցել։ Փորձում են կանխել այդօրինակ շինարարությունը, սակայն հաջողություն չեն ունենում։

Տեսնելով, որ որևէ կերպ չեն կարողանում ազդել շինարարության վրա՝ դիմում են Երևանի քաղաքապետարան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմ, վարչապետին ենթակա Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, դատարան, դատախազություն, Քննչական կոմիտե։ Պետական որևէ կառույցից պատշաճ արձագանք չեն ստանում։ Դատական գործին առանձին կանդրադառնանք։ Վերջին օրերին մի նամակով էլ դիմել են նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Կառուցապատման ծրագիրը, ընթացիկ իրավիճակը

Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի հողամասի սեփականատերը Հայաստանի և ՌԴ քաղաքացի Գրիգորի Հովսեփյանն է։ Նրան է պատկանում 2022 թ.-ին հիմնադրված «Ապագ-ա դեվելոփմենթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։ Ընկերության տնօրենը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կինն է՝ Լուսինե Դավթյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022 թ.-ի մայիսի 17-ին Գրիգորի Հովսեփյանին տվել է նախագծման թույլտվություն։ Կառուցապատողը պետք է նախագիծը կազմեր 3 վերգետնյա և 1 մանսարդային հարկով շինության համար, որը հնարավոր է ունենար ստորգետնյա հարկ։ Ըստ նախագծման թույլտվության՝ պետք է նախագծվեր «բազմաբնակարան բնակելի տուն»։ Այդ թույլտվությունից 7 ամիս անց՝ 2023 թ.-ի հունվարին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կառուցապատողին շինթույլտվություն է տալիս։ Նախագծման և շինարարության թույլտվությունների տրման միջանկյալ ժամանակահատվածում է, որ դատավոր Կրկյաշարյանը կորզում է հարևանների համաձայնությունը, որը հետագայում, հավանաբար, կեղծվում է։ Համաձայնություն ստանալը Կրկյաշարյանի առաջին գործերից մեկն է լինում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրվելուց հետո։

«Հետքը» Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրեց Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի կառուցապատման ծրագրի փաստաթղթերը՝ հարևանների համաձայնությունների թղթի բնօրինակը տեսնելու ակնկալիքով։ Մեր սպասելիքները չարդարացան։ Փաստաթղթերի տրցակում բնօրինակի փոխարեն տպագրական սարքով տպված 2 փաստաթուղթ գտանք (1, 2)։ Կառուցապատվող տարածքի հարևան Միրզոյան ամուսինները մեզ հայտնել էին, որ դատավոր Կրկյաշարյանի ներկայացրած և իրենց ստորագրած փաստաթուղթը ձեռագիր է եղել և չի ունեցել կից սխեմա, հատակագիծ, որից հնարավոր կլիներ հասկանալ կառուցապատման իրական ծավալը։ Մինչդեռ քաղաքապետարանում բոլորովին այլ փաստաթուղթ է դրված փաթեթում։

Այսպիսով արձանագրում ենք, որ դատավորի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության փաստաթղթի փոխարեն՝ կասկածելի հանգամանքներում պատրաստված 2 թուղթ է դրվել շինթույլտվության հիմքում։ Իրավական ուժ չունեցող այդ թղթերը ի գիտություն ընդունելով՝ Հրաչյա Սարգսյանը շինթույլտվություն է տվել։

Հունիսի 13-ի դրությամբ դատավորի կնոջ ղեկավարած ընկերության կողմից իրականացվող կառուցապատումը մեծ թափով շարունակվում է։ Ստորգետնյա և 1 վերգետնյա հարկերի բետոնե հենասյուները կառուցված են։

Վարչական դատարանը չի կասեցրել շինարարությունը

Միրզոյանները, հասկանալով, որ պետական որևէ կառույց չի պատրաստվում դատավոր Կրկյաշարյանի հետ կապված շինարարությունում խնդիր տեսնել, դիմում են դատարան։ Վարչական դատարանից պահանջում են վերացնել Հրաչյա Սարգսյանի տված շինթույլտվությունը։ Միևնույն ժամանակ դատարանին խնդրել են, որ կասեցնի շինարարությունը մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Դատավոր Մհեր Պետրոսյանը Վճռաբեկի դատավորի հետ կապվող շինարարությունը կասեցնելու միջնորդությունը մերժել է։ Շինթույլտվությունը վերացնելու պահանջով դատական առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, երբ շինարարության մեծ մասը գրեթե արված կլինի։ Հավանաբար, դատական ակտի կայացման ժամանակ շենքը շահագործման հանձնված կլինի, քանի որ շինթույլտվությամբ շինարարությունը պետք է իրականացվի մինչև 2024 թ.-ի փետրվարի 9-ը։

Դատավորը «նվաճում է» Զեյթունի 10-րդ փողոցը

Արտակ Կրկյաշարյանն իր կարիերան սկսել է 2000 թ.-ից՝ սկզբում ստաժորի, ապա քննիչի պաշտոններ զբաղեցնելով։ 2013 թ.-ին դարձել է զինվորական դատախազի տեղակալ։ 2018-2022 թթ.-ն էլ զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, որից հետո Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն Ազգային ժողովին է ներկայացրել նրա թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն դատարանի պալատի անդամի պաշտոնի համար։ ԱԺ միայն ՔՊ խմբակցության քվեարկությամբ Արտակ Կրկյաշարյանը 2022 թ.-ի հուլիսին դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր։

Զեյթունի 10-րդ փողոցի բնակիչների տպավորությամբ իրենց փողոցը դուր է եկել Արտակ Կրկյաշարյանին։ Նախորդ տարի նա ավարտին է հասցրել նույն փողոցում գտնվող՝ կնոջ՝ Լուսինե Դավթյանի անունով գրանցված տան վերակառուցումը (գույքի ներկայիս հասցեն՝ Վ․ Վահյան փողոց 31)։ Լուսինե Դավթյանը տունը 50 հազար ԱՄՆ դոլարով 2020 թ.-ին գնել է ամուսնու ազգական Վարդան Կրկյաշարյանից (իսկ թե նա ինչ միջոցներով է գնել տունը, առանձին ուսումնասիրության նյութ է)։

Ուսումնասիրելով Արտակ Կրկյաշարյանի և կնոջ ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ ամուսինները 2017 թ.-ի դրությամբ Երևանում ունեցել են 1 բնակարան և մեկ այլ անշարժ գույք։ Արտակ Կրկյաշարյանն այդ տարում ունեցել է 7.7 միլիոն դրամ, 5300 դոլար, իսկ կինը՝ Լուիսնե Դավթյանը, ոչ աշխատանք է ունեցել, ոչ դրամական միջոցներ։ 2018 թ.-ին Արտակ Կրկյաշարյանը 37 միլիոն դրամով Արաբկիրում առանձնատուն է գնել՝ ունենալով ընդամենը 13 միլիոն դրամ տարեկան եկամուտ (Քննչական կոմիտեից աշխատավարձ): Նույն տարում կինը 5700 դոլարով «Նիսսան Մուրանո» տեսակի ավտոմեքենա է գնել՝ ունենալով տարեկան ընդամենը 800 հազար դրամ աշխատավարձ։ 2019 թ.-ին ամուսինների գույքային դրությունը չի փոխվել։

Արտակ Կրկյաշարյանը 2020 թ.-ին 260 հազար դոլարով՝ 127 միլիոն դրամով, (տվյալ տարվա միջին փոխարժեքով) վաճառել է 2 տարի առաջ 37 միլիոն դրամով Արաբկիրում գնած տունը։ Նույն տարում Արտակ Կրկյաշարյանի կինը 50 հազար դոլարով ամուսնու ազգականից գնել է Վահե Վահյան 31 հասցեի գույքը։ Ձեռք բերելուց հետո տունը վերակառուցվում է։

Զեյթունի 10-րդ փողոցի բնակիչների փոխանցմամբ՝ Արտակ Կրկյաշարյանի անվան հետ է կապվում նաև նրա ընտանիքին պատկանող առանձնատանից 30 մետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ անշարժ գույք։ Այդտեղ նույնպես ցանկացել են կառուցապատում իրականացնել, սակայն հարևանները, տեսնելով Միրզոյանների տան հարևանությամբ տեղի ունեցողը, կառուցապատման համաձայնություն չեն տալիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում