Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ հանդիսանալով այս վարչակարգի կամակատար կալանավորեց Արմեն Աշոտյանին՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Խոսելով կալանավորման որոշման հիմքերի մասին, փաստաբանն ասաց, որ հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը․ «Դատարանը տվել է որոշման քաղվածք, որը պատճառաբանված չէ, այն օրենքի կոպտագույն խախտում է, որոշումը պատրաստ չէ։ Նրանք թքած ունեն օրենքի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշումը բողոքարկվելու է։
Ինչ վերաբերում է հրապարակված ձայնագրություններին, Աթանեսյանը հայտարարեց, որ դրանցում լսվող անձինք չեն հարցաքննվել, այն գինովցած երկու հոգու խոսակցություն է․ «Հրապարակվել է ձայնագրությունների մի մասը, ամբողջական ձայնագրության քաղվածքն ինձ մոտ է։ Հնարավոր է մեկը մյուսին խաբում է, օրինակ խարդախ է, դա ստու՞գել եք, առերեսվե՞լ են Արմեն Աշոտյանի հետ։ Ի վերջո, այդ խոսակցությունից երևում է, որ իրենք են ուզում ճնշել Աշոտյանին ոչ թե ճնշվում են Աշոտյանից»,-ասաց նա՝ նշելով, որ այստեղ իրավական հիմքեր փնտրելու իմաստ չկա։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում