Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք) ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)

Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)
Տեսանյութեր

Բան չի փոխվում․ քծնանքը որպես կարիերայի կարճ ճանապարհ

ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը երեկ՝ մայիսի 29-ին, հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր բլա-բլաների արանքում մի նախադասություն հետաքրքրեց՝ շատ կարևոր էր, որ դուք հստակ ասացիք, որ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հնչում է այսպես՝ ապրեք դուք, որ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս։ Ես, ասում է, իմ հնարավորությունների սահմաններում կաջակցեմ ձեզ։ Իր հնրավորությունների սահմանն էլ սկսում ու ավարտվում է Նիկոլով։ Կասեք Վահագն Խաչատուրյանը քծնում է։ Միգուցե և ճիշտ կռահեցիք, դրա համար այսօր խոսելու եմ քծնանքից, որը այսօրվա իշխանության զանազան անդամների գլխավոր գործելաոճն է, կասեի՝ սկզբունք։ Թուրքիայում, հիշում եք, երկրաշարժ եղավ, Նիկոլ Փաշինյանն էլ բեռները լցրեց Սպայկայի ֆուռերը, որոնցում մի ժամանակ, ըստ լուրերի, պահվում էին 44-օրյա պատերազմում մեր զոհերը, նույն ֆուռերով օգնություն ուղարկեց Թուրքիա՝ հույս ունենալով, թե դրանից անմիջապես հետո սահմանը կբացեն, առանց ախապայմանների ու երկնային մանանա կիջնի գլխներին։ Բայց սահմանը բացեցին ընդամենը նրա համար, որ էդ ֆուռերը գնան-հետ գան։ Նիկոլն էլ հպարտացավ, թե տեսա՞ք, հայ-թուրքական սահմանը, որ 30 տարի փակ էր, ես բացեցի։ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանին, թե՝ ինչ կարևոր որոշում կայացրեցիք դուք, որ որոշեցիք փրկարար ուղարկել Թուրքիա, կեցցեք։ Արդեն չեմ էլ հասկանում՝ քծնանքը ուղղված էր միայն Փաշինյանին, ում հայհոյոմ էր ժողովուրդը, թե՞ թուրքերին։ Քծնանքը համատարած է։

Մայիսի 26-ին Հայաստանից թշնամին զինվորներ է գողացել։ Սա խայտառակություն է որևէ բանակի համար․ պաշտպանության նախարարները, բոլոր բարձրագույն պաշտոնյաները, այն էլ պաշտպանական ոլորտի, հերթով հրաժարկան կտային իրար հաջորդող խայտառակություններից հետո։ Մեզ մոտ պաշտպանության նախարարը դուխով գնում է Աժ՝ թիկնապահներով լրագրողներին էլ ասում է՝ հեքիաթներ են։ ԱԺ նիստում փոխանակ իր թիմը իրեն առաջինը անարգանքի սյունին գամի, կոպիտ հարցեր տա, ասի Սուրեն, էս ի՞նչ վիճակ ա, դու քո գործունեությամբ մեր հեղինակությունն ես գցում, այ մարդ՝ ընդհակառակը, քծնում են՝ վայ, պարոն նախարար ջան, էս ինչ լավ նածագիծ եք բերել, էս ուր էիք մինչև հիմա։ Հայաստանի տարածքից զինվոր են գողանում, Հայաստանում հրդեհից զինվորներ են զոհվում, սրանք ասում են՝ ձեր բարեփոխումները տեսանելի են։

Մեկին բերել-նշանակել են կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն, ոլորտից գլուխ չի հանում բացարձակ․ դրել են յոլա տանի, պաշտոնյայի հարազատ է․ տեղակալը շատ խելացի մարդ է 100 տարվա կադր, ամեն ինչ գիտի, կօգնի՝ չերևա շեֆի անգրագիտությունը։ Էս թազա տօրենը մատիտով ինչ-որ բան է գրում-բացատրում, անհասկանալի մի բան, տեղակալը, որ մասնագետ է, բան չի հասկանում խզբզածից ու ասում է՝ ապրեք, վաղուց էր պետք անել, ծայրահեղ կարևոր է։ Կամ, ասենք՝ Երևանի արդեն նախկին քաղաքապետը նիստ էր վարում․ նիստին մասնակից ոստիկանության ներկայացուցչին հարցնում է՝ վարորդներին իրազեկե՞լ եք տեխզննում անցած չլինելու մասին։ Պատասխանում է՝ չգիտենք ոնց կապ հաստատենք։ Հրաչյա Սարգսյանը մի քիչ մտածում է ու գյուտ է անում՝ SMS ուղարկեք։ Ոստիկանության արձագանքը՝ այո այդպես էլ կանենք, փայլուն գաղափար։ Ոստիկանությունը SMS ուղարկելու ձևը չգիտի՞։ Սաղ վարորդներին նույն եղանակով տեղեկացնում են Նիկոլի չհանած տեսահսկող սարքերի տուգանքների մասին։ Ձևը, իհարկե, գիտեն, բայց խիստ անհրաժեշտ է օգնել քաղաքապետին կայանա, մուննաթ գա պետք եկած տեղն էլ, «սովորեցնի»։ Ու քծնում է ամեն մեկը իրենից մի քիչ վերև գտնվողին։ Վարչության պետը՝ փոխմարզպետին, փոխմարզպետը մարզպետին, սա՝ նախարարին, նախարարը փոխվարչապետն, սա վարչապետին, վարչա-պետն էլ, ըստ երևույթին, իրեն բերող ու պահողներին։

Վերջերս Նիկոլն այցելել էր ատոմակայան․ մի բան հիշեցինք էս այցից՝ տնօրինության ծառայամտությունը, սաղավարտի վրա գրված էր ՀՀ վարչապետ։ Հանրության համար ծաղրի թեմա էր, բայց դա լուրջ քծնանք էր մարդու կողմից, որը մի քանի օր աշխատեց ընդամենը ԱԱԾ տնօրեն, ու Նիկոլը անգործ չթողեց։ Դե թող վարչապետն իմանա, որ Էդուարդ Մարտիրոսյանն ամեն ինչին ուշադիր է։

Քծնանքի նկատմամբ իմունիտետ չունենալը արգելակում է երկրի նորմալ զարգացումը։ Արդարադատության նախարարը երբ ասում է՝ ես նայում եմ Նիկոլի նկարին, նոր հիշում, որ պետք է ազնիվ աշխատեմ, չգիտեմ ինչ անուն տամ։ Նրա պաշտոնը հենց արդարադատության ապահովումն է, ու ո՞նց պետք է դա անի, եթե քծնանքի չեմպիոնության է մասնակցում։ Իր արդարադատության պատկերացումն էլ տեսանք ԲԴԽ-ում։

Նիկոլը հանդիպում է տնտեսագետ դասախոսների, ասում է բառի բուն իմաստով ցնդաբանություն՝ «աղքատությունը հաղթահարելու համար պետք է ատել աղքատությունը», հանդիպումից հետո բազմավաստակ մի դասախոս շնորհակալություն է հայտնում կարևոր ելույթի համար։ Ի՞նչ ասես իրեն։ Էլի Վահագն Խաչատուրյանն ընկավ միտքս․ մասնագիտությամբ տնտեսագետ է, քծնում է ոչ մի բանի մասնագետ Նիկոլին, թե՝ էս ինչ լավ եք կառավարել, որ խնդիրներ բացարձակ չկան։ Էն դեպքում, երբ աղքատությունն էլ, գներն էլ, տո պետպարտքն էլ աճել են։

Ո՞վ չգիտի բանակի, զենքի, հայրենիքի մասին Նիկոլի վերաբերմունքը՝ ո՛չ բանակում է ծառայել, ո՛չ պատերազմի է մասնակցել․ Տոնոյան Դավիթը, որ հիմա նստած է, 2020 թվականի հուլիսին՝ Տավուշում բախումներից հետո, որ մի երկու դիրք առաջ էին տվել, քծնում էր, թե ամբողջ օպերացիան Նիկոլն է պլանավորել, ամբողջությամբ իր շնորհքն է։ Նիկոլը, էն որ ապրիլյան պատերազմին մայիսի վերջին էր գնացել, խնդալներս հազիվ էինք զսպում։ Եվ այլն, և այլ լիքը դեպքեր։ Մեկը քծնում է պաշտոնին թողնելու համար, մեկը քծնում պաշտոնը բարձրացնելու համար, մեկը քծնում է բիզնեսը պաշտպանելու համար ու զանազան բաների համար։ Ու քծնանքը տարբեր կերպ են արտահայտում․ մարդիկ կան, որ շնորհակալություն են հայտնում Ղարաբաղը հանձնելու համար, մարդիկ կան, որ ուզում են երգեն-պարեն Նիկոլի առաջ՝ երևի ֆուտբոլի մեկնաբանից փոխնախարար նշանակվելու համար, տնտեսական բլոկի նախարարը նիկոլի կողքը հայտնվելու համար մասնակցում է սիրողական խճուղային հեծանվավազքի։ Տարբեր դրսևորման ձևեր կան։

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանները ընդանհրապես զավեշտ են․ ՔՊ-ական պատգամավորները 10-ից մի դեպքում են սեփական մտքերով հարց բարձրացնում․ մնացած դեպքերում՝ մեծարգո վարչապետ, այ ընդդիմությունը այսինչ բանն է ասում, այ ինչպե՞ք կարձագանքեք այս ընդդիմադիրին, թղթից կամ հեռոխոսից կարդալով, տնաշենները մի նախադասություն էլ չեն կարողանում ինքնուրույն արտաբերել։ Նա ինչ-որ բան ասում է, ժամանակը լրանում է, պատգամավորը պետք է արձագանքի, բայց Նիկոլը երևի արձագանքը չի ուղարկել ՍՄՍ-ով, պատգամավորն արձագանքի փոխարեն ասում է՝ շարունակեք ձեր միտքը մեծարգո պարոն վարչապետ։ Նիկոլը կարծես հավաքած լինի ՔՊ-ական պաշտոնյաների անձնագրերը ու անխնա ենթարկի թրաֆիքինգի։ Հարց է գրում, պետք է հնչեցնեն, ելո՞ւյրթ է գրում, պետք է կարդան, մանիպուլյացիա՞ է, ոչինչ․ սկզբու՞նք, ինչ սկզբունք, բա ինչի՞ ես դեպուտատ ՔՊ-ից։ Ո՞ւր կլինեիք դուք, եթե ուսապարկերի պես շարքով կպած չգայիք խորհրդարան․ երևի Պապոյան Գևորգը կշարունակել մնար ՀՀԿ անհայտ անդամ, Վահագն Ալեքսանյանը՝ ԲՀԿ-ից կլիներ, հիմա Հիսուսի արձանի թեմայով գրառումներ կաներ, ձոն էր կգրեր Ծառուկյանի մասին, Արփի Դավոյանը էլի ինչ-որ մեկը, Սերգեյ Բագրատյանը կմնար ԲՀԿ անդամ, որը հազար թղթի տակ կստորագրեր, որ մնա դեպուտատ, Արշակյանը, մյուսը միտինգ կանեին Ռուսաստանի դեսպանատան դիմաց․ մարդ էլ կար՝ կշարունակեր ակվարումի մեջ պարել որպես ձուկիկ։ Իսկ Նիկոլը նրանց դարձրեց իրենց պատկերացրածով շնաձուկ, ասաց՝ քրքրեք երկիրը որդ ինչպես կարող եք, բայց չմոռանաք ով է ձեզ բերել, ում եք պարտական։ Եկեք, հանցակցեք ինձ իմ բոլոր որոշումներում։

Իրենց պետք չէ պրոֆեսիոնալ զինվորական, լավ ֆինանսիստ, լավ մանկավարժ, իրենց պետք է հնազանդ մեկը։ Ու կարողացել են ստանալ նման կերպարներ։ Հազար տարվա մասնագետից, որ հիմա պաշտոնյա է, դիրորոշում ես հայտնում, ասում է՝ դա իմ պրոֆիլը չէ, ինչ է, թե չհայհոյի այն մեկին։

Կարճ ասած՝ Հայաստանում մեկ հոգի է որոշում, բայց ամեն ինչի պատասխանատուն միայն այդ մեկը չէ։ Այդ մեկի հեռանալուց հետո պետք է բոլոր մեղսակիցները, քծնողները, երեսպաշտները իրենցը ստանան։ Հակառակ դեպքում, եթե սա գնա, բայց նիկոլականությունը ոչ, մենք շուտով էլի կկանգնենք նույն պրոբլեմների առաջ։

yerevan.today