Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք) ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)

Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)
Հայաստան

Ո՞վ է Փաշինյանին այդ «կադաստրի վկայականը» տալու. էդ տվողը մեզ անվտանգության երաշխիք է տալո՞ւ. Արմեն Այվազյան

Հայաստանի դեմ տարվում է պատերազմ, որը վարում են Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիան, բայց այդ երկրներն ունեն աջակցություն աշխարհի ամենահզոր տերություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

«Նախ Արեւմուտքն է նրանց թիկունքում, ամեն ինչով աջակցում է նրանց: Երկրորդը, Ռուսաստանի քաղաքականությունը նույնպես անհասկանալի է եւ եթե այսպես շարունակվի, կստացվի, որ Ռուսաստանը եւս համաձայնեցրել է կամ Արեւմուտքի հետ, կամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի ոչնչացման ծրագիրը: Նրանք բոլորով դա իրականացնում են, կամ դեմ չեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնեն:

Այս համատեքստում ՀՀ ղեկավարությունը, որը պետք է մտածի Հայաստանի փրկության, Հայաստանի պաշտպանության մասին, հարձակում է գործում հայ ժողովրդի վրա, հայկական ինքնության վրա, Հայաստանի պետության միջազգային օրինականության, լեգիտիմության վրա՝ սպասարկելով այն ուժերին, որոնք ծրագրում են Հայաստանի ոչնչացումը: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը չունի «կադաստրի վկայական»: Այդպիսի հայտարարությունը ինքնին հարձակում է Հայաստանի վրա: Ոչ մի պետության ղեկավար իր պետության մասին նման բան չի ասել:

Երկրորդ, ի՞նչ է դա նշանակում: Մենք պետք է փորձենք վերլուծել Փաշինյանի միտքը, որ հասկանանք, թե ինչ է ասում: Հետո կարող է ասել՝ դա նկատի չունեի, նա նկատի ունեի: Նա կարո՞ղ է բացատրել, թե ով է իրեն այդ «կադաստրի վկայականը» տալու:

Հայաստանը ճանաչված է որպես անկախ պետություն, Հայաստանը ՄԱԿ-ի փոքրաթիվ անդամներից է, որովհետեւ ՄԱԿ-ի 200 անդամները չեն ներկայացնում աշխարհի 5 հազարից ավելի էթնոսներին: Եթե այդպիսի հայտարարություն աներ քուրդ մի գործիչ, գուցե հասկանալի լիներ, որովհետեւ Քրդստան անունով անկախ պետություն չի եղել ու չկա: Իսկ Հայաստանը եւ եղել է եւ շատ երկար ժամանակ, եւ հիմա է»,-հայտարարեց Արմեն Այվազյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե կան մի քանի երկրներ, որոնք ուզում են հայերին այստեղից քշել, նրանց պետք է ներկայացնենք այդ «կադաստրի վկայականը», Այվազյանն ասաց. «Կան տասնյակ ՄԱԿ-ի անդամ երկրներ, որոնք ունեն տարածքային վեճեր այլ երկրների հետ: Օրինակ Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ ունի տարածքային վեճ, Նեպալը ունի տարածքային վեճ Հնդկաստանի հետ, Հնդկաստանը՝ Պակիստանի հետ, Սիրան՝ Իսրայելի հետ, Ճապոնիան Ռուսաստանի հետ: Այդ ե՞րբ է Ճապոնիայի վարչապետը կանգնել ասել՝ մենք չունենք «կադաստրի վկայական»: Սա նպատակասլաց հարձակում է մեր պետության ու ժողովրդի դեմ:

Փաշինյանը չի բավարարվում Հայաստանի դեմ հարձակումներով եւ տարածքում է Հայաստանի ամբողջ պատմության դեմ եւ հայկական ինքնության դեմ: Երբ նա ասում է՝ Հայաստանն իր բազմահազարամյա պատմության մեջ երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, այստեղ դարձյալ հարձակում է կատարվում հայկական ինքնության դեմ: Փաշինյանն ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք: Սա թուրքական պատմագրության թեզն է»,- ընդգծեց Արմեն Այվազյանը:

«Ո՞վ է մեզ «կադաստրի վկայական» տվողը, էդ տվողը մեզ անվտանգության երաշխիք է տալո՞ւ: Նա դա է ուզում ասի, որ մեզ խոստացել են անվտանգության երաշխիք, եթե «կադաստրի թուղթ» ստանանք, այսինքն պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ՝ հանձնելով ու հայաթափելով Արցախը, հանձնելով անկլավները: Ո՞վ է ասել, որ այդ նոր պայմանագիրը հարգվելու է, եթե նոյեմբերի 9-ը չի հարգվում»,-ասաց նա: