Առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները». Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ։
Այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:
Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը:
Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.
Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:
.Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:
. Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:
.Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր օրինակ մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն: Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին