Ոստիկաններով կամ թեկուզ գնդակահարությամբ ժամանակ կարող եք ձգել, սակայն հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու. Աբրահամյան
«Փաշինյանի մտադրությունը և հստակ խոստովանությունը՝ Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանում և Արցախում նոր իրավիճակ է ստեղծել», - այսօր Ազգային Ժողովի պատգամավորների հայտարարույունների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Այս մասին, այլ փաթեթավորմամբ նա բազմիցս է խոսել, սակայն, այս հայտարարությունը, կարծես, պատասխանն էր՝ բոլոր այն անձանց, ովքեր մինչև հիմա կասկածում էին, կամ չէին ուզում խոստովանել, որ Փաշինյանի՝ Արցախի հարցով բանակցությունների հիմքում, հենց, Արցախն ադրբեջանացման տանելու գաղափարն էր, ասել է պատգամավորը. «Մյուս կողմից՝ թվում է, թե այս մասին, արդեն ամեն ինչ ասվել է՝ պատճառահետևանքային կապից մինչև դրա ամենածանր հետևանքները, սակայն հարցին այլ դիտանկյունից անդրադառնալու անհրաժեշտություն կա»։
Հիմա, երբ, ավելի քան երբևէ, Փաշինյանը պարզ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ՝ ընդգծում, որ չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, իրավիճակը շատ ավելի այլ բնույթ է ստանում, ասում է Աբրահամյանը. «Կարևոր չէ, թե ով, ինչպես այս ամբիոնից կպաշտպանվի կամ ինչ ջանասիրությամբ կկիսի այս խարանը, սակայն, պետք է գիտակցեք, որ դուք կամ ձեզանից ոմանք, ընտրություն կատարելու հնարավորություն, դեռևս ունեն։ Հիշեք՝ ոստիկանությամբ, քննիչներով, դատախազներով կամ ուղղակի գնդակահարությամբ, միայն կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն պատմությունը ջնջելու կամ սրբագրելու հնարավորություն, այլևս, չեք ունենալու։ Կանգնեք և կանգնեցրեք ձեր այն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ մեզ և հասարակությանը համոզում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»