Մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել. Ստեփան Դանիելյան
Ժողովուրդները միմյանցից տարբերվում են մշակույթներով, ինչը բերում է մտածողության տարբերության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Օրինակ, անգլիացիներն ունեն բարձր մշակույթ, այդ թվում նաև Ֆենթեզիի, դետեկտիվի ու ֆանտաստիկայի ժանրերում: Դա մտածողությունը մարզում է, ինչի հետևանքով քաղաքական միտքը, հատուկ ծառայությունների գործունեությունը, սոցիալական գիտությունները դարձնում է բարդ, ռացիոնալ, նպատակադրված ու բազմաքայլ: Հենց նման մշակույթի առկայության պատճառով անգլիացիներն ամենաքիչը ազդվում են նման մտավոր ծուղակներից, պրոպագանդայից ու ունեն ինքնուրույն մտածողություն: Խոսքը հասարակ քաղաքացիների մասին է։
Այն ժողովուրդները, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:
2018-ի «հեղափոխությունն» ու դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է և մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:
Մինչև հիմա հանրության ճնշող մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ: Մինչև հիմա ..., այնինչ շատ պարզունակ հնարքներ են կիրառվել ու, ցավալի է, մինչև հիմա էլ կիրառում են ու դա կիրառում են նաև մեր ներսի կոլաբորացիոնիստների միջոցով: Այդ կծիկը բացելն ընդամենը պետք է միտքը մի թեթև վարժել նման ժանրերից գրականություն ընթերցելու միջոցով»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»