Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին
Հայաստան

Է՞լ ինչ պետք է լինի, որ նրանք հեռանան

Օրինակ՝ է՞լ ինչ պետք է գա մեր գլխին, է՞լ ինչ պետք է լինի, որ աշխատանքից հեռացվի Սուրեն Պապիկյանը։ Գոնե իմանանք, էլի, դեռ ինչեր պետք է տեսնենք, սահմանը որն է, մինչև ուր է կարմիր գիծը, որից այն կողմ Սուրեն Պապիկյանը կհեռացվի այն պաշտոնից, որտեղ, իմ գնահատմամբ, անգամ վարչության կրտսեր մասնագետի հաստիքին չէր ձգում։ 2021թ. նոյեմբերի 15-ին նշանակվել է Պաշտպանության նախարար․ դրանից հետո մենք ունեցել ենք սեպտեմբերյան ագրեսիա՝ 224 զոհով, խաղաղության դարաշրջան հայտարարելուց սկսած անդադար ունեցել ենք բախումներ սահմաններին, ունեցել ենք դիրքերի կորուստներ, Հայաստանից մեծաքանակ հողերի կորուստ, ունեցել ենք բանակում զոհեր ոչ կանոնդադրային հարաբերությունների պատճառով, ոչ նորմատիվային զորամասում ծառայելու և բացարձակ բարդակի պատճառով, մոխրացած զինվորներ։ Երեկ չէ առաջին օրը՝ էլի զոհեր։ Հենց էսօր զինվոր է վիրավորվել։ ՊՆ պատճառով մի քանի օր առաջ էլի թշնամին առաջ եկավ, թշնամու զինվորը մտնում է մեր տարածք, մեր բնակավայրերով շրջում, քանի օր անցնում է, չի բռնվում՝ ներսում սպանություն է անում։ Կրակում են իրար վրա, ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում «թյուրիմացություն» ձևակերպումներով։ Էսքանը բավարար չէ՞, որ Պապիկյանը հասկանա՝ որ իր տեղում չէ, թողնի-գնա, կամ հանեն։ Իհարկե՝ հարցի մի կողմն էլ այն է, որ այդ պաշտոնում վերջին եղածները մեկը մյուսից անհամապատասխան էին։

Ի՞նչ պետք է լինի, օրինակ, որ հրաժարական տա տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ 2021 թվականի օգոստոսի 2-ից ՀՀ տարածքային կառավարման նախարարն է․ այդ ընթացքում ՀՀ տարածքները փոքրացել են 150 քառակուսի կիլոմետրով, գյուղացիները չեն կարողանում հող մշակել, թշնամու զորքը գալիս-կանգնում է արտում։ Ուղիղ իր կառավարման տիրույթում մետր-մետր, հետո կիլոմետրերով հողերը հանձնում են․ է՞լ ինչ պետք է լինի, որ թողնի-գնա։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Նշանակեցին՝ ոտքը խերով չէր, հենց հաջորդ օրը եղավ կապիտուլյացիան։ Այս ամբողջ ընթացքում ՀՀ սահմաններից ներս են գալիս թշնամիներ, աջ ու ձախ խոսում են գործակալների մասին, թուրքի ագենտների մասին։ ԱԱԾ տնօրենի դիմաց ի՞նչ պարտականություններ են դրվում, ինչու՞ չեն կարողանում բռնել դիվերսանտներին, Ռազմական Ոստիկանությունը, իր ղեկավարը, ինչի՞ համար են, ինչու՞ չեն հեռանում պաշտոններից։ Հայաստանը, բնակչության համեմատ, ուժայինների թվով աշխարհում առաջատար երկրներից է, բայց չեն կարողանում մի դիվերսանտ բռնել։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տա քննչական կոմիտեի նախագահ Քյարամյան Արգիշտին․ 100 պաշտոնի տեղափոխելուց հետո բերես մի տեղ, որից գլուխ չի հանո՞ւմ։ 10 կամերայով ուղիղ եթերով նկարել են, թե ինչպես են բերետավորները զոհերի հարազատներին քաշքշում, Քյարամյանը չի կարողանում նույնականացնել բերետավորներին։ Ծնողներին քարշ են տվել, նվաստացրել են, Քյարամյանն ասում է՝ ծնողները էմոցիոնալ են։ Պարոն Քյարամյան, ձեր ծնողներին էլ քարշ տային ասֆալտով մեկ, ու ամիսներ անց ոչ ոք չպատժվեր, վստահ եմ, դուք էլ էմոցիոնալ կլինեիք, էլ չեմ ասում՝ ծնողները։ Ինձ թվում է Քննչական կոմիտեում բանասերներ են աշխատում, տեքստերում սկսել են լիրիկա մտցնել։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տան Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարարը։ Թշնամին վխտում է Հայաստանում, ոստիկաններին տանում-շարում է քննչական կոմիտեի դիմաց՝ 10 զոհի ծնողի դիմաց, իսկ թշնամու դիվերսանտին գյուղացիներն են բռնում։ Այն պահին երբ Տող գյուղի մոտ մեր զինվորականները ադրբեջանցիքի հետ փոխհրաձգության մեջ էին, ոստիկանական ավտոբուսները լիքը-լիքը բերետավորներով եկան կանգնեցին ԱԺ-ի ու Կառավարության շենքերի մոտ՝ պաշտպանելու ՔՊ-ան իշխանավորներին, որ գլխներից մազ չպակասի։ Իսկ այնտեղ հատուկ կորպուսի հրամանատար էր վիրավորվում, զինվորներն էլ զոհվում էին։

Իշխանական պատգամավորներն անընդհատ ասում են, չէ՞, պետք է հարգել պետական ինստիտուտների հեղինակությունը, չհայհոյել․ որովհետև երբ դուք հայհոյում եք ԱԺ նախագահին, վարչապետին, այդ ինստիտուտն եք հեղինակազրկում։ Մի կողմ դնեմ, որ հենց այդ ամենն անելով էին սրանք գալիս իշխանության, ծաղրանկարները, դագաղները, զանգերով հայհոյանքները մի կողմ դնեմ, դեռ։ Իսկ ես ո՞նց հարգեմ պետական ինստիտուտները, երբ ինքներդ չեք հարգում այդ ինստիտուտները, երբ պաշտպանության ինստիտուտը ամեն օր երկու-երեք հաղորդագրություն է տարածում իր ձախողումների մասին։ Երբ ԱԺ նախագահն խոսում է քաղաքացու գերագույն արժեք լինելու մասին, շատ եմ ուզում հարգեմ, բայց հենց հաջորդ քայլին երբ, ինքն անձամբ, թքում է էդ քաղաքացու վրա, էլ ո՞նց հարգեմ։ Սկսում եմ հարգանքի փոխարեն ամաչել, որ ինքն է ներկայացնում իմ պետությունը։ Նույն ԱԺ նախագահը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ ԱՊՀ նիստի մասնակցելու, նրա հետ միասին մասնակցում են ԱՊՀ բոլոր պետությունների ներկայացուցիչները ու նրանց միջից միակը, որ իր քաղաքացուն նվաստացրել է, մեր ԱԺ նախագահն է։ Դե արի ու հարգի։

Լավ, շուն-գել՝ մեր վարչապետն ա, եկեք փորձենք հարգենք վարչապետի ինստիտուտը։ Բացեցի ԱԺ հարցուպատասխանը, որ լսեմ ու հարգեմ։ Լսում եմ առաջին հարցի պատասխանը, որի մեջ կա հետևյալ արտահայտությունը՝ մեր հավաստի տեղեկություններով․․․ Պետության ղեկավարը ի՞նչ է, դեղին մամո՞ւլ է, ի՞նչ իրավունք ունի խոսելու էդ տեքստով։ Եթե ասում է մեր հավաստի տեղեկություններով, ուրեմն առնվազն կես-կես է, ավելին՝ հավանականությունը մեծ է, որ սուտ ես ասում։ Ամեն օր թերթերի առաջին երկու էջերին, կայքերում լուրեր են հրապարակվում, որտեղ կա «մեր հավաստի տեղեկություններով» արտահհայտությունը, ու դրանց մի մասը հենց կառավարությունը հերքում է։ Հազար անգամ ասել եմ, վայն եկավ-տարավ էն ազգին, որի ղեկավարը սուտ է խոսում։ Եթե վարչապետն ասում է՝ իմ տեղեկություններով, այս պահին մեր զինվորները հաղթանակի հիմքն են դնում ու ջախջախում են, հետո պարզվում է, որ նույն պահին պարտության հիմքն է դրվել, պետք է հավաքի փասափուսեն։ Երբ վարչապետն ասում է ժողովուրդ, ջուրը չի թանկանա, բայց դրանից հետո երկու անգամ թանկանում է, պետք է հեռանա։ Ասում է բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ եմ քաշել, հետո ասում է՝ ո՞վ է ասել, ե՞ս, չեմ հիշում։ Ու քաղաքացին արդեն հասկանում է՝ էդ որակի մարդուց, ղեկավարից ինչ սպասել․ դրա համար էլ՝ Նիկոլ Փաշինյանը խոսի պետական դավաճանի մասին, զենքի պահեստները թողած-թռածների մասին, Ալավերդու պղնձաձուլարանը բացելու մասին, Մադրիդյան սկզբունքների, թե ինչի մասին, մտածում են՝ սաղ սուտ ա։ Ավելին, հիմա իր ենթակաները, էլի պետական ինստիտուտների ներկայացուցիչները՝ Ներքին գործերը, ԱԱԾ-ն, Քննչականը, Արտաքին գործերը, որ տեսնում են թե ինչպես է ամեն առիթով, ստում, ֆռռացնում, մանիպուլացնում իրենց ղեկավարը, է կասի, ես ինչի՞ ճիշտն ասեմ, ինձ ծանրաբեռնեմ, միևնույն է՝ ես չեմ մեղավորը, նա է ինձ ցուցումներ տալիս։ Հետևաբար, ես էլ կռուտիտ կանեմ, կֆռացնեմ։ Դրա համար, ի՞նչ ունենք սպասելու Պապիկյանից, Աբազյանից, Ղազարյանից, թեկուզ Սասունից, երբ իրենց ղեկավարը ինքն է ամենից խայտառակ պռավալ տված գործիչը։ Հաստատ որ, մինչ իրենց հերթը հասներ, Փաշինյանը պետքա արդեն մի 30 անգամ հրաժարական տված լիներ։

Կարճ ասած՝ այս ամենը հենց կոչվում է պետությունը հիմնահատակ քանդել, ու սրանք, ցավոք, վաղուց զուտ բառեր չեն։ Մենք արդեն վաղուց այդ ամենին հետևում ենք, ուղիղ եթերով, աչքներիս առաջ․ այն ինչի մասին խոսեցի, այդ քանդվածի վկայությունն է։ Այդ ինստիտուտները չկան, եթե կան էլ, մի նպատակով, որ պահպանեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանի և խմբակի համար, ուրիշ ոչինչ։

Տեսեք․ ցավալի է, բայց մենք մեր երկրի տերը չենք․ Նիկոլն առաջարկում է Ադրբեջանին, թե՝ արի զորքերը հետ քաշենք, դու էլ Հայաստանից հետ քաշի, ես էլ Հայաստանից հետ քաշեմ, ԱԽ քարտուղարն ասում է՝ անվտանգության երաշխիքներ ենք ման գալիս աշխարհով մեկ։ Հույս են հայտնում, որ ԵՄ դիտորդները Հայաստանի մի թևը կպահեն, Ռուսները մյուս թերևը, մի թևն էլ Իրանին են հանձնել։ Հայաստանը կարծես հավատարմագրային կառավարման են հանձնել Ռուսաստանին, Բրյուսելին, Ադրբեջանին, Իրանին։ Բայց թողնես սաղ օր կխոսան ինքնիշխանությունից։

yerevan.today