Բռնի ուժով, քաշքշելով տարան, որ Փաշինյանն ու Ավինյանը Զատիկն իմ հաշվին անեն
Երեւանի Մաշտոցի պողոտայում, «Փակ շուկայի» դիմաց այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները առգրավել են այդ հատվածում փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը ու տարել:
Փողոցային առեւտրով զբաղվող կանանցից մեկը՝ Անուշ Ֆրանգուլյանը, նշեց. «Այսօր ես եկա տեսա, որ մարդկանց ապրանքը տանում են, բայց մարտի 7-ին էլ իմ ապրանքն են տարել, 105 հազար դրամի: Հիմա թոշակս պետք է ստանամ պարտքերս փակեմ, ապրանքը ԳՈՒՄ-ից էի առել:
Եթե Փաշինյանը հրաման է տվել, որ փողցները մաքուր պահեն, թող գնա սահմանը մաքուր պահի, զոհ չտա: Ես ծառայող ունեմ, եթե մազը թեքվեց, Փաշինյանի տղին տեղում կթաղեմ: Եթե արգելում են, թող ինձ տեղով ապահովի, ես 20 տարի շուկայում կանգնել եմ, իմ ձեռքից առել, տվել են ուրիշի: Թող պրոսպեկտի շուկան տա, ես գնամ, կանգնեմ: Իրենց արածը գողություն է, գալիս մեր ապրանքը գողանում, տանում են:
Էսօր ես հասա էն պահին, որ բռնի ուժով ժողովրդի ապրանքը քաշքշելով տանում են, ոչ մեկին էլ չեն զգուշացրել: Մեզ ոչ մի տեղ չեն տվել, չեն առաջարկել: Իմ ապրուստը սա է, իրեք կարողանում են դիվան քշելով երեխա պահել, ես չեմ կարողանում, ինձ պարգեւավճար չկա, ոչ էլ կեղծ ձեւակերպումով փող եմ ստանում:
Եթե էդքան շնորհքով են, թող չթողեն, որ ձուկը Սեւանից գա հասնի էստեղ: Եթե հասել ա, ես էստեղ տեղում պետք է առնեմ-ծախեմ»,-ասաց նա:
«Մի հատ հարցնեն՝ էդ մարդը, որ կանգնած ծախում է, ինչ ապրելակերպ ունի, ընտանիք է պահում, ուսանող է պահում: Ամեն անգամ այսպես չի լինի, ամիսը 3-4 անգամ գալիս ապրանքը տանում ես, իմ հետ քրտնե՞լ ես, որ տանում ես, քո ստացած պարգեւավճարից մի անգամ ինձ 5 հազար դրամ օգնություն տվե՞լ ես: Իրենցից ողորմություն չենք ուզում, վա՞տ է, որ մեզ համար աշխատում, ապրում ենք: Թուրքը հասել է Գորիս, չեն գնում փրկեն, եկել էստեղ ինչ է փրկում: Ասում է՝ փողոցը մաքուր լինի: Իմ տղեն գնա ծառայի, Փաշինյանի տղեն էլ կաֆեներում քեֆ անի, Փաշինյանն ու Ավինյանն էլ Զատիկն իմ հաշվին անեն»,-հավելեց առեւտրական կինը:
Առեւտրականներից Գոհար Կարապետյանն էլ առաջարկեց, որ իրենց թող տեղ հատկացնեն Կենտրոնում, իրենք գնան այդտեղ իրենց առեւտուրը անեն. «Մեզ թող չառաջարկեն գնալ Դավիթաշեն, մենք էստեղ ենք սովոր, մեր հաճախորդներն էստեղ են»:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Եթե ասում են, որ մեր ապրանքը տանում են ծենարոցներին են տալիս, թող ինձ թուղթ տա, որ հենց ծերանոց են տարել, ոչ թե տարել են քաաղաքապետարանում բաժանել, զխտկվել են»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...