Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել

Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքը երկու մասի կարելի է բաժանել՝ իրավիճակի ուշացած արձանագրում և անսթափ եզրակացություն։ Ինչո՞ւ է ուշացած արձանագրում, որովհետև այն, ինչ նա պատմեց, մեր կայքը, օրինակ և մյուս կայքերը, հեռուստաընկերությունները, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վաղուց ասել էին․ ինքը դրան ոչինչ չավելացրեց։ Տպավորություն էր, որ տեքստը կարդայիր ու չիմանայիր ով է խոսել, կասեիր՝ ընդիմադիր պատգամավորի խոսք է։ Ասում է Ադրբեջանը անջատել է Արցախի գազը․ դա եղել է երկու օր առաջ, էդ մասին բոլորը գիտեն։ Ասում է՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացրած Թալիշում (իհարկե նա օկուպացիա բառը չի օգտագործում, Ալիևից վախենում է), քանդում է հայերի տները։ Դա էլ են ասել, մենք էլ գրել ենք։ Ասում է՝ Ադրբեջանի նախագահը սպառնում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիային, ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Պատռվեցինք ասելով, գրել ենք, բացատրել ենք ընթերցողին և նյութերի հատ հազարավոր հայհոյանքներ կան՝ առ Ադրբեջանի նախագահ և նրա հետ ճաշի սեղան հաճախ նստող Հայաստանի վարչապետ։ Նիկոլը ընդամենը ինձ թվաց սղագրել ա Ալիևի ասուլիսը, որ «Հայկական ժամանակում» տպի։ Իր կողմից Փաշինյանը մի բան ընդամենը հավելեց՝ անտրամաբանական՝ խաղաղության պայմանագիր լինելու է։ Ադրբեջանի նախագահը սպառնում է, զորքեր է կուտակում սահմանին, հենց երեկ ադրբեջանցիների կրակոցից զոհվել է տան 19 տարեկան ճրագ Արշակ Սարգսյանը, Նիկոլը կարդում է իր խաղաղության դարաշրջանի հերթական զոհի անունը, բայց իրեն լսող քաղաքացին չի հասկանում, թե իր ելույթը ինչի մասին է, լավ է գոնե հասկանում է, որ կարող է լինել պատերազմ, որովհետև իրավիճակը իրոք փակուղային է։ Քոչարյան Անդոն, Դավոյան Արփի և մյուս ՔՊ-ականներ, երեկ ԱԺ-ից ձեզ ճղում էիք, թե ինչո՞ւ եք թշնամուն մեղադրում զինվորի գերեվարման մեջ, եթե չի գերեվարել․ երեկվա զոհից ի՞նչ կասեք։

Ժողովուրդը կարծես շատ հանգիստ նստած սպասում է նոր պատերազմին՝ քանի օր ուշանա, էնքան ավել կապրենք տրամաբանությամբ։ Մի քանի օրից կլրանա 5 տարին, որ սրանք իշխանության են, 5 տարվա մեջ արդեն երկրորդ պատերազմն են բերում։ Աշխարհում մի այլ անհաջողակի ցույց տվեք, որ 5 տարում երկու պատերազմ է իր երկրի գլխին բերել ու երկու-երեք լոկալ հարձակում։ Էս ցուցանիշներն արձանագրած թիմը պետք է փասա-փուսեն հավաքեր ու շտապեր Կիևյանի կամ շատ ավելի բարձր կամուրջ՝ հասկանալի նպատակով, բայց փոխարենը մեղադրում են ուրիշներին, ինչ-որ խոսում են ոչ ավել, ոչ պակաս՝ Ռոբերտ Քոչարյանի վախտվա բանակցային գործընթացից։ Նիկոլ Փաշինյանն էսօր արձանագրում է, որ Թալիշում թուրքերը հայկական տները քանդել են, ադրբեջանական տներ են սարքում, Շուշիում նույնն է, էն մեր սիրուն տները Աղավնոյում, որ ասին թողեք անվնաս անցնի թշնամուն, քանդում են։ Նիկոլը ասում է՝ Ադրբեջանը գրաված տարածքներում հայկական հուշարձանները ջարդում է, արձանագրությունները քերում է։ Հարց ՔՊ-ին, Քոչարյանի ժամանկ Արցախում քա՞նի տուն է քանդել Ադրբեջանը և ադրբեջանցիների համար տուն սարքել, քա՞նի հուշարձան է ջարդել, առհասարակ ադրբեջանցու ոտք մտե՞լ է Արցախ կամ Հայաստան։ Ինչի՞ց եք խոսում դուք։

Ասում են՝ բանակցում էր Ընդհանուր պետւթյան գաղափարի շուրջ, բա չգիտեք՝ Մեղրին փոխանակելու շուրջ։ Քոչարյանի ժամանակ բանակցված թղթերին էնքան ենք անդրադարձել, որ հիմա ավելորդ է, ինչպես երևում է, անգամ Հակոբ Արշակյանն է հասկացել։ Ժողովուրդ, ձեզ առաջարկում եմ ղարաբաղյան բանակցային թղթերից խոսացողներին միշտ հարցրեք արդյունքի մասին, ինչ կա իրական հողի վրա։ Ինչ է բանակցել է Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չի բանակցել, Ռոբերտ Քոչարյանին որպես Հայաստանի ղեկավար փոխանցել է, նույն Քոչարյանի ղեկավարմամբ ազատագրված Արցախը՝ 7 շրջաններով։ Փաստը դա է։ Ուզում էր հանձնել, Արցախը դուրս էր թողել բանակցություններից, բայց կոնկրետ արդյունքը այն է, որ ոչ մի միլիմետր չէր տվել, այն ինչը կար։ Ի՞նչ է թողել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին, Արցախը ամբողջությամբ, ոչ մի միլիմետր պակաս, դրան գումարած՝ բանակցային լավ դիրքեր, որում Արցախի անկախութան միջազգայնորեն ընդունելի հանրաքվեի մասին է նշված։ Ոչ մի միլիմետր չի զիջել ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից, ավելին Ադրբեջանը այդ տարիներին հույս էլ չի ունեցել պատերազմով հարց լուծի, դրա համար էլ խաղաղություն է եղել, իրական խաղաղություն։ Քոչարյանի ժամանակ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ընդամնեը մի քանի օր առաջ ելույթ ունեցավ, ասաց էն ժամանակ եթե զեկուցվում էր, որ թշնամին մի դիրք առաջ էր եկել, շտապ հանձնարարական էր տրվում կամ այդ վայրում կամ այլ վայրում շատ ավելի շատ մեր կողմից առաջ գնալ։ Ասում է՝ եթե զեկուցվում էր, որ թշնամին ինչ-որ հզոր զենք է ձեռք բերել, կարճ ժամանակում մենք ունենում էինք դրան հակազդող էլ ավելի լավը և պահում էինք ռազմական բալանսը։ Այ էդ ա թողել Քոչարյանը, այ տենց ա բանակցել, որ ինչ էլ բանակցել ա, մի սանտիմետր չի տվել, մեր շահերն էլ դիվանագիտական աշխատանքով հետզհետ է առաջ ա տարել։

Ի՞նչ է թողել Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ինչ ստացել էր՝ ամբողջությամբ, մինուս 800 հեկտար և ՀՀ տարածքը ամբողջությամբ և բանակցային բավականին լավ վիճակ։ Այդ 800 հեկտար կորցրածը, բավականին թանկ էր նստել Ադրբեջանի վրա, բոլոր երկրները ընդունել էին որ Ադրբեջանն է պատերազմ սադրել, և որոշում էր կայացվել մշտադիտարկման այնպիսի համակարգ ներդրվի, որ էլ եբեք հնարավոր չլինի սադրանքները փորձել թաքցնել։ Սա, ի միջի այլոց, Նիկոլի հենց այն երազած խաղաղության գործուն երաշխիք-մեխանիզմներից է, որը, վստահ եմ, սրանց օրոք չի էլ լինելու։

Ի՞նչ է թողնում Նիկոլ Փաշինյաը որպես ժառանգություն հաջորդին․ դեռ այս օրով։ Ղարաբաղից ոչ մի մետր, Արցախը շրջափակման մեջ, Հայաստանից մինուս հարյուրավոր կիլոմետրեր ու ամենից քննարկվող հարցերից է՝ Հայաստանը ընդանհրապես հաջորդ կունենա՞, թե չէ։ Բանակցայինի մասին ևս անիմաստ է խոսելը, միայն ցանկություններ․ մեկը թելադրող է, մյուսը փորձում է բավարարել, բայց գոնե այնպես, որ իշխանությունից չզրկվի սեփական երկրում։ Փաստը սա է։

Ու երբ գալիս ասում են, օրինակ, Քոչարյանը բանակցում էր, որ Մեղրին փոխանակեր, չգիտեմ Արարատը տար, Կիրովաբադը վերցներ, մի կողմ դնեմ այդ ցնդաբանությունները, դու պետք է նայես, Քոչարյանը իր հաջորդին ինչպիսի՞ դիրքեր է փոխանցել, սահմանային և դիվանագիտական-բանակցային։ Ինչպիսի սպառազինման բալանս է փոխանցել և առհասարակ, այդ խաղաղությունը իրական է եղել, թե միայն հայտարարություններով, մուրալով, սաղ աշխարհին թշնամու վրա տղա բերելով։ Մի հատ պատկերացրեք էլի, Քոչարյանի ժամանակ սադրանքներ լինեյին սահմանին, զոհ ունենայինք, նախագահն ընկներ սաղ աշխարհին մուրար թե եկեք տեսեք, էս Ադրբեջանը ինչ է անում մեզ հետ, հեսա պատերազմ է սկսում, եկեք-հասեք։ Անպատկերացնելի է։ Վստահ եմ, ամեն բան էլ եղել է այն ժամանակ, բայց մռութներին կերել են, անմիջապես, ոչմեկ չի ընկել ՀԱՊԿ, ՆԱՏՕ կանչել մեր հարցերը լուծելու համար, հետո էլ էրեխու պես պռոշ արել, թե նայե՛ք, նայե՛ք, չեն օգնում մեզ։

Հիմա Նիկոլ Փաշինյանին փոխանցել են էդ մեծ ժառանգությունը, ինչը ունեցել ենք, Նիկոլը սաղ կորցրել ա, հանձնել ա, ու հիմա էլի պատերազմ է հասունացրել, բայց ասում են էսի սենց, նենց։ Խնդալու եք, պարոնայք։

Բայց եթե այնուամենայնիվ, ուզում եք բանակցություններից տեղյակ լինել, կարող եք բացել համացանցը, ոչ թե տգետ ՔՊ-ականների ելույթները, փաստաթղթերը կան, հրապարակված են՝ որ նախագահը ինչ է բանակցել, արդյունքենը ինչ են եղել, բաց աղբյուրներում դրված են։ Իսկ կա՞ մի բաց աղբյուր, որտեղ դրված է, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից սկսած։ Հենց էս պահին ի՞նչ ա բանակցում։ 20 թվականի պատերազմից առաջ իր կետից բանակցողը ինչ էր բանակցում, ո՞վ գիտեր՝ ցույց տվեք։ Չկա մի փաստաթթւղթ, որ դու դնես ու համեմատես Քոչարյանի ժամանակ բանակցած թղթերին ու ասես դե Նիկոլը էլի ոչինչ դիվանագետ ա։ Անգամ կիլոմետրից մոտ չի։ ՔՊ-ական պատգամավորներ կան, էն թրաշովը, անունը չեմ հիշում, որ ազգի կեսը ծայրահեղ հականիկոլ ա, մյուս մասը իր պես նիկոլական, էսօր ասուլիս ա տալիս, ասում ա՝ ընդդիմությունը խուսափում ա, վախենում ա գա, որ Նիկոլը տեղեկացնի բանակցային պրոցեսից։ Ասեք հասկանամ, էդ ինչի՞ պտի Քոչարյանի բանակցություններից սաղ տեղյակ լինի ժողովորդը, իսկ ձերից միայն ընդդիմադիր 35 պատգամավոր, դրա լավություն անելը ո՞րն ա։ Բանկացություներում լինում են ոչ միայն հենց բանակցվող թղթերը, այլև լինում են առաջարկներ, որոնք քննարկվում են կամ չեն քննարկվում, կամ քննարկվում են, զուտ քննարկելու համար, ընդունվում են, մերժվում․ Քոչարյանի ժամանակ ինչ առաջարկ հնչել է, կապ չունի, որ չի ստացել դրական արձագանք, էդ բոլորից հանրությունը տեղյակ է, դուք էլ դրանից առանձնացնում եք, ընդհանուր պետություն, առանց հասկանալու մեջը ինչ էր, կամ հասկանում եք, բայց մանիպուլացված եք ներկայացնում։ Ուրեմն վախենում եք, չէ՞։ Ձեր շեֆը ասել է՝ ինչ ուզում բանակցում եմ։ Հիմա Ալիևն առաջարկում է իր ուզածով սահմանագծում անել, կարող ե՞նք ասել Նիկոլը հենց դա էլ բանակցում է։ Ինչ է, տենց չի՞։

Մի հատ էս ֆոտոները նայեք․ Ալիևի էս 3 տարվա պահվածքը հենց էսպիսին է։ Նա էդ բռունցքը մենակ Նիկոլի վրա չի թափ տալիս, մեր, ձեր, սաղի վրա է թափ տալիս, հայ ժողովրդի վրա։ Համաձայն ե՞ք։ Հիմա մտովի հետ գնացեք 2007 թիվ։ Ռիսկ կաներ դաժե մտածեր էդ մասի՞ն։ Տեսեք, թե էս խղճուկը էսօր ինչ ա դարձել, որովհետև ունի Նիկոլի նման գործընկեր։ Ու դուք, ՔՊ-ականներ, բանակցություններ եք համեմատո՞ւմ։

Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա արտգործնախարարն ասում է՝ հենց բանակցություններում ինչ-որ բան չէր ստացվում, անմիջապես մյուս առաջարկն էինք անում, պատրաստի լիքը գաղափարներ կային, որ հանկարծ բանակցությունները կանգ չառնեին, որովհետև դա կբերեր պատերազմի։ Իսկ հիմա փակուղի է արդեն որերորդ անգամ։ Ախր գնացեք նենց բաներից խոսեք, որտեղ մի փոքր գոնե առավելություն ունեք նրա նկատմամբ, ում հետ ուզում եք համեմատվել։ Քոչարյանը լուրջ դաշնակիցներ է ունեցել, գործընկերներ է ունեցել, միջազգային կարծիք է ձևավորել, իսկ դուք կարո՞ղ եք բերել մի երկրի անուն, որ Ղարաբաղի հարցում էս պահին համաձայն ա հայկական տեսակետի հետ։ Հենց դուք եք ասում միջազգային հանրությունը նշաձողը իջեցնում ա։ 1994 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի բանակցել փաստաթուղթ, որը ավելի վատը լինի, քան այն բոլոր թղթերը, որ ունեցել ենք Նիկոլի օրոք։ Կրկնում եմ, ժողովուրդ, կա մեկ չափանիշ ամեն ինչ գնահատելու՝ ռեալ արդյունքը՝ ով ինչ է թողել իրական հողի վրա։

Կարճ ասած՝ խաղաղություն ուզում են բոլորը։ Թշնամին էլ ա խաղաղություն ուզում, բայց` իր պայմաններով, իր պայմանները քո կապիտուլյացիան է։ Խաղաղությունը կամ նվաճում են ու հմուտ քայլերով պաշտպանում, ինչպես եղել է մինչև 2018 թվականը կամ փորձում են դա անել սողալով, ինչպես արվել է 2018-ից հետո մինչև հիմա։ Պայքարողները ստանում են խաղաղություն, սողացողները՝ 5 տարում երկու պատերազմ։ Առաջ որ հարցնում էինք իշխանությանը պատերազմ կլինի՞, ասում էին՝ հավանականություն կա, բայց որ հարձակվեն, կջախջախենք, հիմա ասում են պատերազմի հավանականությունը մեծ է, բայց կհանձնենք, որ պատերազմ չլինի, հետևից էլ ասում, թե՝ բայց հանձնումը երաշխիք չէ, որ պատերազմ չի լինի։ Ու դեռ խոսում են։

yerevan.today