Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ
Կարծիք

«Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ». Միքայել Հայրապետեան

Միքայել Հայրապետեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ» կամ՝ տեսակների պատերազմ» 

Ընկերս, որը հանրության կողմից սիրված անհատականություն է, մի անգամ հեռախոսով խնդրեց, որ մի խնդրանք փոխանցեմ Ռուբեն Հայրապետյանին։

– Ընկեր, ես ո՜վ, նա ո՜վ, շատ էլ թե նույն ազգանունն ունենք,-կատակեցի ես,- մենք ախր երբեևէ իրար հետ երկու բառ անգամ չենք փոխանակել, չենք ճանաչում իրար։

– Բացառված է, որ քեզ չիմանա,- պնդեց ընկերս,- համարը գտիր, զանգիր ու հանդիպիր։
Անդրանիկ Քոչարյանից ճշտեցի համարը, զանգահարեցի, ասացի անուն-ազգանունս, խնդրեցի հանդիպել։ Ասաց, որ հիմա մեքենայում է, մտնում է Շուշի, հաջորդ օրը կվերադառնա ու կհանդիպենք։ Հաջորդ օրը ոչ թե սպասեց, որ ես զանգահարեի, այլ ինքը հետ զանգեց ու ասաց, որ պատրաստ է հանդիպման։ Մեկ այլ ընկերս, որ այդ պահին մեր տանն էր, ինձ տարավ Ֆուտբոլի ֆեդերացիա։ Ընկերոջս խնդրանքը փոխանցեցի, որն այնպիսի մի պատրաստակամությամբ հաջորդ օրն իսկ արեց, որպիսին միայն եղբայրն է անում եղբոր համար։

Մեկ տարի անց մեկ այլ ընկերս խնդրեց հանդիպել Ռուբեն Հայրապետյանին՝ դարձյալ խնդրանքով։ Ասացի․

– Ախր, կյանքումս այդ մարդուն մեկ անգամ եմ հանդիպել, այն էլ՝ մեր ընկերոջ խնդրանքը փոխանցելու, որ բացարձակապես ֆինանսական խնդիր չէր, այլ մարդկային-բարոյական։

– Քեզ հաստատ հարգում է, քո անունից խնդրիր ինձ համար, կանի,- պնդեց ընկերս։

Ի դեպ, այս բոլոր մարդիկ, ում մասին ասում եմ «ընկերս» (իսկ ես մատների վրա հաշված մարդկանց մասին կարող եմ օգտագործել այդ բառը՝ առանց պայքարի ընկեր, կուսակցական ընկեր, մանկության ընկեր և նմանատիպ այլ էպիտետների), հանրությանը քաջ հայտնի մարդիկ են, և եթե սա կարդալով կամենան, թող իրենք վկայեն իրենց մասին։

Իր ներկայությամբ զանգահարեցի, և դարձյալ պայմանավորվեցինք հաջորդ օրվա համար։ Այստեղ սկսվում է ամենակարևորը։

Շատ ջերմ ընդունեց Ռուբեն Հայրապետյանը՝ ասես կյանքում ոչ թե մեկ անգամ էինք հանդիպել, այլ վաղեմի բարեկամներ էինք։ Համոթ ինձ՝ փորձեցի «դիվանագիտություն» անել՝ հեռվից սկսել։ Ասացի․

– Օրինակ, դու ո՞նց ես կարծում՝ ձեր իշխանությամբ երկրում իմ, Շանթի․․․ (տվեցի ևս երկու հոգու անուն) տեսակն ապրելու իրավունք ունի՞։

– Ես երևանցի տղա եմ, գիտեմ տեսակն ինչ է, ես տեսակը տեղը բերող մարդ եմ։ Քո ու Շանթի հետ էն մյուս անունները չխառնես,- չոր կտրեց Ռուբեն Հայրապետյանը։- Ես ինքս ինձ ձեր տեսակի հետ չեմ կարող համեմատել, ձեզնից Հայաստանում քիչ կա։

Իհարկե, հպարտ էի, որ ինքն ինձ էլ Շանթի կողքին դրեց․ Շանթ Հարությունյանն ունիկում է։ Այլևս ավելորդ էր ընկերոջս խնդրանքը փոխանցել։ Ասեմ, որ դարձյալ համոթ ինձ՝ փոքր-ինչ կասկածեցի նրա խոսքերի մինչև վերջ անկեղծությանը։ Ինչո՞ւ եմ ասում «համոթ ինձ», որովհետև տարիներ անց եթերով նայեցի նրա մի հարցազրույցը, երբ խոսում էր արցախյան պատերազմի գեներալների ու հերոսների մասին, ասաց, որ նրանց հետ ընկերակցելն իր համար պատիվ է։ Անմիջապես հիշեցի Շանթի ու իմ մասին նրա ասածն ու ամաչեցի ժամանակին փոքր-ինչ կասկածած լինելուս համար։

Ի դեպ, սա «բզիկ» չէ․ երբ ընդհատակում էի, «Տեսակների պատերազմ» վերնագրով մի հոդված էի տպել դարձյալ ընդհատակում գտնվող պայքարի ընկերոջս՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում։ Դա ապրված, գիտականության աստիճանի խորացված գաղափար էր և է ինձ համար։

2019թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, և դեռ պատերազմ չկար, ու նա հանրության գերակշիռ մեծամասնության համար աստված էր կամ կիսաստված, ինչպես կասեր Օստապ Բենդերը, նույն հարցը տվեցի վարչապետին՝ կառավարության իր սենյակում սուրճ խմելիս։ Ի զարմանս ինձ՝ իմ վաղեմի բարեկամն ասաց․

– Բայց ո՞րն է քո տեսակը, Միքայել։
Սփրթնեցի ու ասացի․

– Ուրեմն մեր զրույցն ավարտվեց, Նիկոլ։ Ես գնամ։

Հետո ինքն իրեն խմբագրելով՝ ասաց․

– Ես մասնագիտությունը նկատի ունեի։

Չեմ կասկածել և չեմ կասկածում նրա ազնվությանը․ նա այդ պահին իրոք մասնագիտությունը նկատի ուներ։ Հենց դա՛ էլ ցավալի էր։ Ու ասացի․

– Մի՞թե մարդու մասնագիտությամբ է որոշվում նրա տեսակը։

Քանի որ չափազանց ընդունակ մարդ է Նիկոլը, հասկացավ, թե ինչ նկատի ունեի․ և համաձայնեց։ Բայց իր ներսի նախադրվածքն էր այնպիսին, որ տեսակը մասնագիտություն է, զբաղեցրած դիրք և այլն։ Տագնապեցնողը հենց այդ նախադրվածքն էր։ Հետո մենք շարունակեցինք ամենայն ջերմությամբ զրուցել մի քանի խնդիրների մասին, համբուրվեցինք ու հրաժեշտ տվեցինք իրար։

Երբ դուրս եկա վարչապետի աշխատասենյակից և վերցրեցի ընդունարանում հանձնած հեռախոսս, անմիջապես միացրի ու ենթագիտակցորեն հավաքեցի Ռուբեն Հայրապետյանի համարը․ կրկնեմ՝ նրան մինչ այդ տեսել էի երկու անգամ, երկուսն էլ ընկերներիս խնդրանքով։ Ուզում էի ասել․ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Մտքերս այնքան հախուռն ու խուռներամ էին, որ մեկ զանգ չգնացած՝ անջատեցի՝ մտածելով, որ երբ զանգեմ ու ասեմ այդ մեկ նախադասությունը, բնականաբար պիտի հարցնի՝ ինչո՞ւ։ Իսկ այդ վիճակումս ինձ կես ժամ պետք կլիներ, որ կարողանայի հոդաբաշխ բացատրել։ Անմիջապես զանգեցի ընկերոջս ու թախանձեցի, որ հենց հիմա թողնի բոլոր գործերը և ընդառաջ գա ինձ, գնանք որևէ տեղ, ու ես այնքան խմեմ, որ մոռանամ։

Փառք Աստծո, ընկերս արագ եկավ, երկուսով մտանք մի գինետուն, և ես իրոք շատ խմեցի։ Ընկերս անընդհատ հարցնում էր․

– Սա քեզնից չէ․ ի՞նչ է պատահել։ Վարչապետի հետ վիճե՞լ ես։

– Չէ,- ասում եմ,- շատ ջերմ էինք, իրեն էլ հարազատ եմ համարում ինձ։ Ես տագնապած եմ Հայաստանի անվտանգության համար։ Մեզ վատ բան է սպասվում։

Իհարկե, վարչապետի հետ ամենևին չէինք խոսել մեկ տարի հետո սկսվելիք պատերազմից, սակայն ինձ նման մեկի համար անվտանգությունը ոչ թե հազար տանկ կամ ինքնաթիռ ավել ու պակաս ունենալն է, այլ մտածողությունը, բանական նախադրվածքը։ Բայց մի բան, այնուամենայնիվ, ասացի ընկերոջս։

– Գիտե՞ս, դու երկրորդն ես, ում ուզեցի զանգել։ Առաջինը, ում համարը հավաքեցի, Նեմեցի համարն էր, ուզում էի միայն մի բան ասել՝ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Ընկերս ծիծաղեց ու ասաց․

– Բայց ինչո՞ւ հենց իրեն, ճանաչո՞ւմ ես։

– Տեսակի հարց է, եղբայրս, տեսակի հարց,- կրկնում էի ու կոնծում։

Ինձ երևի ոչ ոք այդպես խմած ու չհարբած չի տեսել։

Հաջորդ օրը տեսակի մասին այդ դրվագը միայն Շանթ Հարությունյանին պատմեցի։ Շանթը խորը մարդ է, ազնվագույն հոգի։ Ու թեև խորապես հասկանում էր տագնապս, բայց հոգեվիճակս տեսնելով՝ փորձում էր հանգստացնել․

– ԹարԳի, ընԳեր, թարԳի։

Հետո գուցե ուրիշներին էլ պատմած լինեմ, թեև չեմ կարծում։

Հիմա էլ չեմ կարծում, թե սա ընթերցողները լուրջ կընդունեն, որ այդ մեկ հատիկ անմեղ պատասխանից կարելի է եզրակացնել, թե անվտանգություն կարող է վտանգվել։ Մի քիչ բարդ բան է՝ հոգևորի ոլորտից։

Եվս մեկ բան, որ ինչպես Չարենցը կասեր, չմարած պարտամուրհակի նման ծանրացած է սրտիս։ Պոլիտեխնիկում համակարգչով տեսա, որ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ու թեև կյանքում երկու անգամ էի ընդամենը հանդիպել իրեն, այն էլ՝ ոչ անձնապես ինձ համար, որոշեցի անմիջապես գնալ ոստիկանական շենքի մոտ և միանալ ցուցարարներին, բայց երբ կադրերում տեսա ինձ համար բարձրագույն օրենքի՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի լլկողների մռութները, մտափոխվեցի։ Ու մինչ կհասնեի կացարանս, Ռուբեն Հայրապետյանին արդեն ազատ էին արձակել։ Զանգահարեցի իրեն ու անկեղծորեն ասացի, որ թեև ամբողջ սրտով կուզեի գալ ու իր ազատությունը պահանջողներից մեկը լինել, բայց գաղափարն ու սկզբունքներն ինձ համար ավելի բարձր են։ Ասացի․

– Գիտեմ, որ Ձեր տունը ոստիկաններով շրջափակված է, բայց խնդրում եմ, որ ի հեճուկս հենց դրանց, գամ հյուր, և ինձ մեկ բաժակ սուրճ հյուրասիրես։

Շանթ Հարությունյանի հետ խնդրեցինք Շահենին՝ Շանթի որդուն, և մեզ տարավ Ռուբեն Հայրապետյանի տուն։ Տունն իրոք շրջապատված էր ոստիկաններով։ Շանթին ասացի․ «Արի, շատ դանդաղ գնանք, թող մենթերը շատ չտանջվեն, հանգիստ նկարեն մեզ ու գնան զեկուցեն՝ ում ուզում են»։ Այդպես էլ արեցինք։

Գիտեմ, որ երկարեց այս գրությունս, բայց ախր սա հենց արժեքների դաշտից է, որ այնպես ստորաբար լլկվում է այսօր։ Ու եթե, սիրելի ընթերցող, կհամաձայնես, վերջին մի դեպքի նկարագրություն ևս։

Մի օր Շանթ Հարությունյանը և մեր երկու այլ ընկերներ իմ կացարանում զրուցում էինք։ Հետո, ինչպես հաճախ է պատահում, ես վատացա, շտապօգնություն կանչեցին ընկերներս։

Եկան, սրսկեցին, ահագին վախեցրին ու գնացին։ Բանից պարզվում է, որ հաջորդ առավոտյան Շանթն ինչ-որ առիթով հանդիպած է եղել Ռուբեն Հայրապետյանին ու իմիջիայլոց ասել, որ երեկ ես վատացած եմ եղել։ Հենց հաջորդ օրն իսկ Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց և երկար համոզում էր, որ կատակ բան չէ այդ վիճակս, որ իր տառապանքը փորձ ունի, որ ինձ ինքը տանի բժշկական հետազոտման և բուժման։ Ես իհարկե հրաժարվեցի, ինչպես երեկ այն տասնյակ մարդկանց առաջարկներից, ովքեր ամենայն անկեղծությամբ ուզում էին օգտակար լինել ինձ՝ Հայէկոնոմբանկի հետ կապված թյուրիմացության հարցում։ Այստեղ Արժեքն է էականը, և ես դա երբեք չեմ մոռանա ու երախտապարտ եմ հենց միայն ազնիվ ցանկության և անկեղծ պատրաստակամության համար։ Կարծում եմ՝ երխտագիտությունը ևս արժեք է, այն էլ՝ առաջնայիններից։

Քանի դեռ մեզանում Արժեքի գնահատման չափանիշեր չկան կամ մանր են այնքան, որ կարող են չափվել նյութով կամ դիրքով, մասնագիտությամբ կամ շնական լակեյությամբ, մեր պետությունը ողնաշարը շտկել կա՛մ չի կարողանա, կա՛մ կիսակքած մի դիրքի կգա ու վերջ։

Այնպես որ, սիրելիներս, տեսնելով մեր ներկան ես կրկնում եմ վաղուց չասածս խոսքը․ «Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ»։

Իսկ Ռուբեն Հայրապետյանին խնդրում եմ ներող լինել իր անվան հետ այսպես անփույթ վարվելուս համար․ ուղղակի խոսքերը մեջբերելիս խմբագրումներ չարեցի, այսինքն՝ չկեղծեցի ու պահեցի հարազատորեն, ինչպես ասվել է։ Ինքը խորապես հասկացող և քաղաքի՛ մարդ է ու ըմբռնումով կմոտենա, մանավանդ որ իմ պատկերացմամբ «նեմեցը» միշտ և ամենուր պատվանուն է, և ոչ թե խարան, ինչպես այսօր միմյանց որպես հայհոյանք տրվող համատարած «թուրքը»։

Եվ եթե մի օր Ռուբեն Հայրապետյանն ապաքինված Հայաստան վերադառնա, ինձ համար պատիվ կլինի այդ տեսակին օդանավակայանում դիմավորողների մեջ լինել՝ որպես տեսակը հասկացող ու իր պես գնահատող»։