Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ) ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0% Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը

Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը

Արցախի հերոսի կոչում ստացած գեներալնե՛ր, գիշերը հանգիստ քնո՞ւմ եք, ասելիք չունե՞ք, պետությունը լռելո՞վ եք պահելու. Ալեն Ղևոնդյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Իլհամ Ալիևը հետևողականորեն, 2018-ից հետո շատ ավելի ակտիվ, պատրաստում է իր քայլերը հատկապես քարոզչական բնագավառում:
Ալիևը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ձևակերպումը, որտեղ խորհրդային տարիներին ապրել են ծագումով ադրբեջանցի ՀԽՍՀ քաղաքացիները, հատուկ նպատակով, որ հետո ասի, թե՝ այս պահին այդ տարածքները չենք ուզում, զիջում ենք, պայմանով, որ ստորագրվի խաղաղության փաստաթուղթը:
«Արևելյան Ադրբեջան» ձևակերպումը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, ինչ անում են՝ երկուսով միասին են անում՝ ինքը և Ալիևը միաժամանակ: Ակնհայտ է, որ Հայաստանը ադրբեջանական շահ է սպասարկում, դա գործող վարչապետի գործիքներից մեկն է:

Այդուամենայնիվ կա նպատակ՝ մինչև 1991 թվականը Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիներին հետ բերել: Իսկ ո՞վ է ապահովելու անվտանգությունը, որովհետև կոնֆլիկտ, վստահաբար, լինելու է: Որևէ միջազգային կազմակերպություն չի վերցնի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը: Ադրբեջանը դիմում է ՄԱԿ-ին, բայց ՄԱԿ-ն չունի նման հանձնառություն, մնում է թուրքախոս երկրների կազմակերպությունը:
Հայաստանը խճճվել է, դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է խճճվել՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է բերել պետության գլխին, ուզում է գալ զրոյական կետին, բայց չգիտի՝ ինչ անել:
44-օրյա պատերազմում մեր բանակը չի՛ պարտվել, քաղաքական որոշմամբ տարածքների հանձնում է տեղի ունեցել: Կար հողերը հանձնելու պլանավորված պրոցես, և հենց դրա համար ռուսներն արագ խաղաղապահներ ուղարկեցին:
Արցախի հերոսի կոչում ստացած գեներալնե՛ր, գիշերը հանգիստ քնո՞ւմ եք, ասելիք չունե՞ք, պետությունը լռելո՞վ եք պահելու:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԽ նիստում հնչեցրած հայտարարությամբ փորձում էր ստեղծել մի պատկեր, որ արցախցիների գոնե մի մասը հաշտվի ադրբեջանցիների հետ ապրելու մտքի հետ:
Խնդիրն Արցախի մեջ չէ, խնդիրը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է: Արևմուտքին պետք է, որ մենք կարողանանք Ռուսաստանի համար անկայունության մթնոլորտ ստեղծել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե «Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը»: Ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ ենթատեքստ կա այստեղ: Ամերիկացիները Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղը ներառելով՝ փորձում են կանխել «ռեստարտի» հնարավորությունը, պայմանագրով Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և եթե հետագայում Հայաստանում իշխանափոխություն էլ լինի, ապա իրավիճակը փոխելու հնարավորություն չի լինի:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատրաստ եմ հանձնել ամեն ինչ, այն, ինչ պայմանավորվել ենք, միայն թե կոնֆլիկտը չէսկալացվի, որովհետև հասկանում է, որ երկար չի կարողանալու այդ աթոռին մնալ և ինչ-որ կերակրով իր թիմակիցներին կերակրել:
Նիկոլ Փաշինյան, դու ներուժ չես կուտակել, դու ասում ես՝ դուք մեծերով որոշեք, ես հաշտ ու խաղաղ կապրեմ:
Մի օր էլ կարող է առհասարակ արգելվի Եռաբլուրի թեման, և Ադրբեջանն էլ այն ձևակերպի օկուպացիոն ուժերի գերեզմանոց:
Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրեր չի կառուցում, ստեղծում է բունկերներ. սարերի միջով թունել է բացում և մի օր էլ կարող է ասել, որ մեզ Զանգեզուրի միջանցք պետք չի, որովհետև Հայաստանի տակով արդեն թունել ենք բացել դեպի Նախիջևան:
Հայաստանի վարչապետն ասաց՝ ես եվրոպացի դիտորդներին կանչում եմ այստեղ, որ հետևեն ռուսական ռազմաբազայի և զորքերի շարժին: Սա պետությո՞ւն է, թե՞ հոգեբուժարան, ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը նման բան ասել:
Փաշինյանը ատոմակայան գնաց, որովհետև Հայաստանում ապառուսաֆիկացում է, մենք ունեինք գործընկերներ Ռուսաստանի տեսքով, նաև համապարփակ տնտեսական և սոցիալական գործակցություն է, այսինքն՝ բիզնես: Հայաստանը ՌԴ-ից է ստանում միջուկային վառելիք: Հայաստանը ապառուսաֆիկացնելու համար անհրաժեշտ է, որ ռուսական բիզնեսը գնա այստեղից, «Ռոսգոսստրախը» գնաց արդեն…
Դաշնակցային ընկալումը մեզ մոտ ընտանեկան ընկալման է վերածվել:
Թուրքիան կարող է վաղը հարձակվել Հայաստանի վրա, եթե ռուսական ռազմաբազան և ռուսական դրոշը չլինի Հայաստանում:
Եթե պետությունը կործանվում է, ընկնում է անդունդը, ապա քաղաքական ուժը բոլոր գործիքակազմը պետք է օգտագործի պետությունը փրկելու համար:
2020-ի պատերազմի ժամանակ կար պլանավորված պրոցես, որ այդ պատերազմով ամբողջ Արցախի հարցը լուծվելու է, հանձնելու են, ռուսները հասկացան և դրա համար արագ խաղաղապահներ ուղարկեցին:
Հանրապետությունում ադրբեջանական ազգանունով կարծեմ երեք հոգի բնակարան է վերցրել:
Եթե դու ուժեղ չես, ուժեղները քեզ հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, իսկ դու դիմադրելու ցանկություն և հնարավորություն չունես:


Հայաստանը փորձելու են դարձնել ճակատ աշխարհաքաղաքական մեծ խաղերի մեջ: Պրոցեսը գնում է էսկալացիայի:
Վրաստանի ընդդիմություն այսօր գնում է քաղաքացիական բախումների: Չնայած «Վրացական երազանք» կուսակցությունն «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը հետ է կանչել, ընդդիմությունը չի պատրաստվում հեռանալ Թբիլիսիի փողոցներից։ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո մենք երկու անգամ խիստ կրիտիկական զանգված ենք ունեցել փողոցում: Փողոց դուրս եկած Հայաստանի ընդդիմության մի մասը անհրաժեշտ չափով հաղթելու կամք չունեցավ, չկար ազդեցիկ այն ֆիգուրան, որը համարձակ կասեր՝ գնալու ենք մինչև վերջ: Երբ հարցը վերաբերում է պետության փրկությանը, բոլոր գործիքները պետք է օգտագործել:
Բանակցողն է պետության գոյության ամենամեծ սպառնալիքը: Բայց եթե այդ մեկ հոգուն հանեցին, ո՞վ է լուծելու խնդիրը: ՀՀ նախկին երեք նախագահները համատեղ ասուլիսում հրապարակային պետք է հայտարարեն, որ իրենք չեն լինելու:
Հայաստանի երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իշխանության մեջ եղած պետական գործիչներ են, իսկ Փաշինյանը՝ փողոցում, տանիքների վրա քարոզչություն արած քաղաքական գործիչ, և երբեք չի կարող դառնալ պետական գործիչ:
Երկրի առջև ծառացած խնդիրը հիմա կարող են լուծել ոչ թե գաղափարականները, այլ տեխնոկրատները, ինչպես, օրինակ՝ Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը… նրանք շատ լավ են հասկանում, թե երկիրն ինչ վիճակում է:
Եթե անգամ պատերազմ չեղավ, ապա Հայաստանի թուրքերը երկիրը ներսից են վերցնելու: Այսօր արդեն Հայաստանում թուրքերը Կատարի գործարար արաբների անունով հեկտարներով հողատարածքներ են վերցրել մարզերում, ադրբեջանցու անունով անշարժ գույքեր են ձեռք բերում…
Մենք գտնվում ենք վատի, ավելի վատի և ցեղասպանվելու միջև, վիճակը չեմ սրում: