Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ) ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0% Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում

Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)
Հայաստան

Հերիք ա, ղեկից իջի

Երեկ՝ մարտի 5-ին, ահաբեկչություն տեղի ունեցավ Արցախում, որի արդյունքում զոհվեց երեք ոստիկան, ևս մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը գնում էր հերթափոխի, ճանապարհին տեղի ունեցքվ ահաբեկչությունը։ Նախ խիստ տարօրինակ էր, որ պատերազմական վիճակում գտնվող Արցախի՝ թշնամու քթի տակով անցնող ոստիկանության ավտոմեքենան սովետական ուազիկ է։ Եթե ոչ սահմանամերձ գյուղում, կամ նույնիսկ Ստեփանակերտի մեջ շրջող մեքենա լիներ, կասեի հա, բայց թշնամու մոտով անցնող-դարձող մեքենան դա պետք է լինի՞։ Ամեն օր էդ կարգի մեքենաներով հերթափոխ են անո՞ւմ ոստիկանները։

Հայաստանի կառավարությունը 90 մլն դրամ տալիս է Ալեն Սիմոնյանին շքեղ BMW է առնում, 55 մլն դրամ էլ տալիս է ուղեկցող մեքենային։ Ու էդ ավտոմեքենաները երթևեկության կարգի հերն անիծելով՝ պարոնին տանում են ԱԺ, կառավարական ամառանոց, շաբաթ-կիրակի՝ մոր տուն, իրիկունը Կասկադ ու Երևանի փոքր կենտրոնում այլ վայրեր։ Երևանի կենտրոնում կյանքը վայելող ԱԺ նախագահին շքեղ նոր ավտո է պետք, իսկ թշնամու հետ ամեն օր հանդիպող Արցախի ոստիկաններին սովետական ՈւԱ՞Զ։ Վերջերս 550 հազար դոլար կառավարությունը տվեց Փաշինյանի ընտանիքին ուղեկցող մեքենաների համար, Փաշինյանին զրահապատ Մերսեդես գնեցին․ ո՞ւր է գնում նա, ո՛չ Արցախ է գնում, ո՛չ սահմանային գոտի, էդ մեքենաներն ի՞նչ են անում պետության համար։ Սուրեն Պապիկյանին զրահապատ ամենագնացները ինչի՞ համար են պետք, ցուցադրական վարժանքների այցելելո՞ւ։ Նույն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զրահապատ մեքենա է քշում, որ ի՞նչ, իսկի պատերազմի ժամանակ նախագահական նստավայրին մի փամփուշտ չեր կպել, հիմա ինչների՞ն ես պետք։ Հիմա քեզ, չգիտես ինչու զրահապատով են տանում-բերում, բայց ոստիկանությունը ուազիկով է գնում հերթափոխի պատերազմական վիճակում։ Սա նորմալ ա՞։ Բա դուք էլ ուազ քշեք, եթե նորմալա։

Սա մի կողմն է հարցի։ Կարող է զրահապատ ավտոյով գնային, էլի թշնամին կրակեր, հարձակվեր, զոհ ունենայինք կամ չունենայինք․ բայց դու՝ որպես պետություն, ամեն ինչ անում ե՞ս, որ չլինեն էդ զոհերը, որ անվտանգությունն ապահովես։ Գերմանիա այցելած Փաշինյանն ասում էր՝ նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ արել ենք Արցախի անվտանգության համար։ Ի՞նչ եք արել։ Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 18-ին, Մյունխենում տեղի ունեցավ Փաշինյանի հանդիպումը Ալիևի հետ։ Ալիևը դրական էր գնահատել հանդիպումը, ասել էր, թե առաջընթաց կա։ Էդ ընթացքում էլ ինչ-որ խաղաղության պայմանագրի դրույթներ տարան-բերեցին։ Մարտի 1-ին էլ արցախցիներն ու ադրբեջանցիները հանդիպեցին։ Բա հարց է առաջանում՝ էդ դուք ի՞նչ եք բանակցում, որ համարում եք առաջընթաց, բայց այսպիսի ահաբեկչություն է լինում։ Ուրեմն քո բանակցությունների նպատակն ու արդյունքը լրիվ հակառակն են մեր պատկերացումների, եթե ձեզ համար առաջընթացը սա է։ Բա եվրադիտորդներ եք բերել, ոգևորվել եք, ասում եք անվտանգության երաշխիք և այլն, սա է՞։ Արցախում երեկ 6 երեխա որբացավ ձեր խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին։ Ինչո՞ւ։ Նոյեմբերի 9-ից հետո ո՞րերորդ դեպքն է սա։ Թե՞ կարևորը, որ էդ գլխավոր բանակցողի ընտանիքը ապահով ա, աշխարհով ման ա գալիս։

Հայաստանի արգործնախարարությունը, ՊՆ-ն․ վարչապետը, ՔՊ-ն, բոլորը ասում են՝ Ադրբեջանն ուզում է հարձակվել, Ադրբեջանը սադրում է, հող է նախապատրաստում նոր հարձակման համար, ահաբեկչական ձեռագիրը չի փոխվել։ Տպավորություն է, թե հասկանում են ինչ է կատարվում, բայց իրականում քոփի փեստ արած խոսքեր են։ Եթե հասկացել եք, որ Ադրբեջանի ահաբեկչական ձեռագիրը չի փոխվել, բա դուք ինչպե՞ս եք էդ ահաբեկչությանը արձագանքելու, պատասխանելու: Հայաստանի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ կռահել են՝ բարձրագույն մակարդակով նախապես ծրագրավորված ահաբեկչություն է արել Ադրբեջանը։ Բա նրանք պլանավորում ու իրականացնում էին, դո՞ւք ինչ էիք անում էդ ընթացքում։ Ասեմ ինչ եք արել, այդ ամենը իմանալով՝ հայտարարել եք՝ Հայաստանը ձեռքերը լվանում է, մեզ համար կարևորը մեր տարածքն է, այսինքն Արցախը էլ մեր տարածքը չէ, հետո թե՝ թող ադրբեջանցիներն ու արցախցիները բանակցեն։ Դուք 120 հազարանոց Արցախին մենակ եք թողել 9 միլիոնանոց ահաբեկչական պետության դեմ։ Կլինի Արցախ, թե Հայաստան, որ պահին հարձակվել են, հետ եք քաշվել ու էս պատկերը հիմա ունենք։ Հայաստանի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, կառավարությունն ընդհանրապես դարձել են մահվան ու կորուստների վիճակագիրներ, միայն հայտնում են զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին։ Վարչապետը Գերմանիայում խրոխտ ձենով կարդում է, որ 150 քառակուսի կիլոմետր կորցրել ենք, այնինչ, որպես պետության տարածքային ամբողջականության երաշխավոր, պետք է գետինը մտներ ամոթից։

Զարմանում ես, էլ էդ ադրբեջանցիները ի՞նչ պետք է անեն, որ դուք հասկանաք, որ խաղաղություն իրենց հետ անհնար է էս ձեր հարիֆի լեզվով։ Նրանք չեն ուզում խաղաղ ապրեն քեզ հետ, նրանք ուզում են, որ․․․ Նրանք ուզում են մեզանից մուռ հանեն, 30 տարի նվաստանալուց հետո։ Ամենօրյա կտրվածքով խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերաբնակեցվեն Հայաստանում, որը, ի միջիայլոց, իրենք անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Էլ ի՞նչ ասեն։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ուր մտել են դուրս չեն եկել, նոյեմբերի 9-ից հետո ուր մտել են դուրս չեն եկել՝ Արցախ, Սյունիք, Գեղարքունիք, հիմա էլ Ստեփանակերտ կմտնեն, դուրս չեն գա, ի՞նչ խաղաղություն, միջազգային իրավունք, երաշխիքներ։ Ու նրանց էստի համեցեք անողը դուք եք, որ կոչվում եք Հայաստանի իշխանություն։ Մեր հայրենակիցները զոհվում են ու վիրավորվում զուտ այն պատճառով, որ դուք եք իշխանության։

Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ սփյուռքահայը շատ կարևոր հարց է բարձրացնում՝ ամենակարևոր հարցը՝ 5 տարին հերիք չէ՞ հասկանալու համար, որ չեք կարողանում։ Լավ, իրենք չեն ուզում հրաժարվել, իշխանությունը քաղցր բան է, բայց ժողովուրդ, ձեզ համար է՞լ է նորմալ, որ էս ծանր վիճակում հենց սրանք են կառավարում։

Կարճ ասած՝ հաջո՞րդը որն է, քանի զոհ պետք է ունենանք, որ հասկանանք, որ խաղաղությունը թղթով չի լինելու, խաղաղությունը նվաճում են ու պահում են, բիլակով, բռունցքով, խելքով, ոչ թե ինչոր միջազգային հանրության հայտարարություններով։ Այդ հանդիպմանը, ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը շատ լավ նկարագրել է Հայաստանի վիճակը՝ ավտոմեքենա, որի ղեկին ինքն է, քշում է ամենակարևոր մասերը կորցնելով։ Մի կարևոր բան է մոռանում ասել․ մինչ իրեն, ամեն բան եթե անգամ կարգին չէր, բայց մեքենայի մասեր վրայից չէին թռչում, դու եկար, պագրիշկեքն էլ ծակեցիր, պտուտակներն էլ հանել տվեցիր, ծախեցիր․ հերիք ա, թող էդ մեքենան։

 yerevan.today