Շահումյանի ու Նախիջևանի ազատագրման մասին
• Նախկինների ժամանակ Ադրբեջանն ասում էր՝ «յոթ շրջանս հե՛տ տվեք, խախտված ազգային արժանապատվությունս վերականգնվի, մնացածը կխոսենք»։ Այսօր է, որ արդեն ոչ թե զուտ խոսքով, այլ գործով թշնամին անցել է ամբողջ Հայաստանի Հանրապետության գրավմանը։ Առաջ «յոթ շրջան» էին մուրում։ Չարենցյան «Ամենապոեմը» հիշո՞ւմ եք․ «Դարերի մշուշից ելած // Ձեռքին՝ հնամյա մի նետ // Դարերի մշուշի վրա // Գրում էր՝ «Վեց վիլայեթ…»։ Մոտավորապես այդպես գրում էին «յոթ շրջան»։
• Դա նրա շնորհիվ էր, որ մելիքների օրոք (2-րդ և 3-րդ նախագահներ) Հայաստանն իր բանակցային կարմիր գծի՝ ԼՂԻՄ+ճանապարհ(ներ) վրա, անհողդողդ կանգնած էր։
• Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը նաև Շահումյանի հարց բարձրացներ կամ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դեռ այն ժամանակ Մեծամորի ատոմակայանի հանդեպ պարբերաբար հնչած սպառնալիքների և պատմական արդարության ու ցեղասպանական քաղաքականության հետևանքների հաղթահարման համաշարում Նախիջևանի հարց բարձրացներ։ Աներ դա առաջինը, ոչ թե օրինակ այն բանից հետո, երբ Ադրբեջանը նախկին անկլավների հարցը բարձրացներ, մենք էլ պատասխանեինք։
• Ի՞նչը կլիներ թշնամիների ռեակցիան։ Կհարձակվեի՞ն։ Չէ, որովհետև հարձակվում են ոչ թե այն ժամանակ, երբ ուզում են, այլ երբ կարողանում են, իսկ կարողացան միայն իրենց դրածո իշխանությունների օրոք՝ 2020 թ․-ին։ Իսկ այն ժամանակ ընդամենը կսկսեին այդ նոր կետից բանակցել, և նման դինամիկայի պայմաններում «յոթ շրջանն» աստիճանաբար «բանակցային հուշ» կդառնար։
• Իսկ թե ինչն էր խանգարում մելիքներին վարվելու այսպես, գնալու հայոց հողահավաքի ճանապարհով, պատմել եմ երեկ՝ ընդամենը 5-րոպեանոց վիդեոյով (https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/pfbid0a3e5XH2cTJs7MnhGemYe6xarvaTR1ezkZydfd3P8XFGn1HTKzDouASn8C29cwNAjl):

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...