Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Հարեվաններ

Թուրքիայում հաջորդ երկրաշարժը կարող է ավելի ահավոր լինել եւ տեղի ունենալ 15 միլիոնանոց Ստամբուլում. գիտնականներ

Փետրվարի 8-ի տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ուեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը (Թուրքիայում եւ հարեւան Սիրիայում)։ Սա վերջին տասնամյակներին տարածաշրջանի ամենահզոր երկրաշարժն է։ Ցավոք, հետազոտողները եւս մեկ երկրաշարժ են կանխատեսում Թուրքիայում առաջիկա տարիներին, ընդ որում՝ տարերային աղետից կարող է տուժել Ստամբուլը, որի բնակչությունն այսօր կազմում է 15 միլիոն մարդ։ Եվ գիտնականները խիստ դժգոհ են նրանից, թե ինչպես են տեղի իշխանությունները պատրաստվում դրան, գրել է «Մեդուզա»-ն։

«Դա անխուսափելի է, փաստ է»,- 2006թ. The Guardian բրիտանական թերթին հայտարարում էր պրոֆեսոր Օքան Թույսուզը, որն այդ պահին Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրի մասին գիտության Եվրասիական ինստիտուտի տնօրենն էր։ Գիտնականը գնահատել է Ստամբուլի շրջանում առաջիկա տարիներին հզոր երկրաշարժի հավանականությունը. «Մենք գիտենք մագնիտուդը։ Մենք գիտենք տեղը։ Մենք միայն չգիտենք, թե երբ է լինելու։ Բայց կա 65 տոկոսանոց հավանականություն, որ Ստամբուլը կտուժի 7,6 մագնիտուդով երկրաշարժից մինչեւ 2030թ.։ Իսկ դա շատ մեծ հավանականություն է»։

Այդ ժամանակվանից հետո անցած մեկուկես տասնյակ տարիներին գիտնականները հրապարակել են բազմաթիվ հաշվարկներ, որոնք հաստատում են տագնապեցնող կանխատեսումը (հավանականությունը տատանվում է 35-98 տոկոսի սահմաններում, ժամկետը՝ մինչեւ 2045թ., մագնիտուդը՝ «7,0-ից բարձր»)։ Երկրաշարժի մասշտաբների կանխատեսմամբ զբաղվել են ոչ միայն թուրք հետազոտողները, այլեւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ անգամ միջազգային ապահովագրական ընկերությունների փորձագետները։

Խնդիրը քաղաքի աշխարհագրական դիրքն է։ Ստամբուլը գտնվում է Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական սալերի հատման կետում, Հյուսիսանատոլիական բեկվածքի այն տեղամասից 15-20 կիլոմետր հարավ, որն անցնում է Մարմարա ծովի տակով։ Հենց դա էլ կանխորոշում է սեյսմիկ սպառնալիքը։ Սալերի շարժը բեկվածքով հանգեցրել է խոշոր երկրաշարժերի երկար դարերի ընթացքում։ 500 տարուց ավելի մեծ հզորության տարերային աղետներ են տեղի ունեցել Ստամբուլում վեց-յոթ անգամ։ Ամենաաղետալիներից մեկը 1766 թվականին էր, երբ բեկվածքը ճեղքվել էր քաղաքի կողքին (նման սցենարից են վախենում գիտնականները նաեւ այժմ)։

Ստամբուլին մոտ տեղի ունեցած վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել 1999թ.։ Էպիկենտրոնն այդ ժամանակ Իզմիթ քաղաքում էր՝ 90 կիլոմետր դեպի արեւելք։ Զոհվել է ավելի քան 17 հազար մարդ։ Դա արդեն 7,0 մագնիտուդով երկրաշարժերի շարքի յոթերորդ երկրաշարժն էր 1939-ից հետո, որոնք Թուրքիայում տեղի են ունենում արեւելքից արեւմուտք ուղղությամբ, Հյուսիսանատոլիական բեկվածքի երկայնքով։ Հզոր ստորգետնյա ցնցումներն ասես մոտենում են Ստամբուլին։

Կանխատեսվող երկրաշարժը կարող է տեղի ունենալ արդեն հենց քաղաքում, եւ շատ ավելի մասշտաբային լինել իր հետեւանքներով, քան նախորդները։ Ինչպես վկայում է Ստամբուլի քաղաքապետարանի զեկույցը, որը կազմվել է 2020թ. գիտնական-սեյսմոլոգների աջակցությամբ, 7,5 մագնիտուդով ցնցումների դեպքում տարերքի հետեւանքներից տարբեր չափերով կտուժեն քաղաքի բոլոր 39 շրջանները։ Ավերածությունների ամենամեծ վտանգին կենթարկվի մեգապոլիսի եվրոպական մասը Մարմարա ծովի ափին։ Օրինակ, Ավջիլար շրջանում, փորձագետների հաշվարկներով, զոհերի թիվը կարող է կազմել 465 մարդ, վնասվածքներ կարող են ստանալ ավելի քան մեկուկես հազար մարդիկ։ Շրջանի եւս 104 հազար բնակիչ կարող է զրկվել բնակարանից։ Զեյթինբուռնու շրջանում կարող է զոհվել 668 մարդ, ավելի քան 5 330 շենքեր փլուզվելու ենթակա կլինեն։

Քաղաքի հնագույն շրջաններից մեկը՝ Ֆաթիհը, որտեղ գտնվում են կարեւոր պատմական կառույցները (օրինակ՝ Այա Սոֆիան եւ Կապույտ մզկիթը), կարող է ավելի աղետալի հետեւանքների առջեւ կանգնել. երկրաշարժը կարող է փլուզել շենքերի 72 տոկոսը, սպառնալ մոտ մեկուկես հազար մարդու կյանքին։

Վատագույն սցենարի դեպքում, որի մասին նշել է պրոֆեսոր Թույսուզը, աղետի գոտում կհայտնվի Ստամբուլի տարածքի 40 տոկոսը, իսկ ցունամիի բարձրությունը կհասնի յոթ մետրի։

Ստամբուլի քաղաքապետարանի մեկ այլ զեկույցում, որը ներկայացվել է 2021թ., նշվել է, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով կարող են լիովին կամ մասամբ փլուզվել մոտ 209 հազար շենքեր (քաղաքում 1,16 մլն շենք կա)։ Դա կհանգեցնի այն բանին, որ մոտ երեք մլն տեղի բնակիչ անօթեւան կմնա։ Առանձնակի վտանգի գոտում են, ըստ փորձագետների, բարձրահարկ շենքերը, որոնք կառուցվել են մինչեւ 2000թ.՝ հաշվի չառնելով սեյսմիկ սպառնալիքը, որի մասին գիտնականները գիտեն այսօր։ Ստամբուլում նման կառույցների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Աղետի պոտենցիալ տնտեսական վնասը պաշտոնյաները գնահատել են 17 մլրդ դոլար։

Քաղաքապետարանում այն ժամանակ նշել էին, որ քաղաքի համար մշակվել է ստորգետնյա ջրերի հեռացման քարտեզ, իսկ մասնագետներն աշխատում են, որպեսզի այդ ջրերը հեռացվեն տուժողների ժամանակավոր տեղակայման գոտիներից (դրանք փրկարար սարքավորումների եւ հումանիտար օգնության հավաքման կետերն են, ինչպես նաեւ վրանները տնազուրկ եղած մարդկանց համար)։

Սա միակ կանխիչ միջոցը չէ, որը, իշխանությունների մտահղացմամբ, պետք է օգնի աղետին դիմակայելիս։ Օրինակ, Ստամբուլում մշտապես զանգվածային արտակարգ իրադրությունների դիմակայման վարժանքներ են իրականացվում. քաղաքացիներին հեռախոսով, հեռուստաալիքներով, ռադիոկայաններով, մզկիթների բարձրախոսներով տեղեկացնում են երկրաշարժի մասին։ Անցած տարի քաղաքի սեյսմիկ ամենավտանգավոր շրջաններից մեկում՝ Բյույուքչեքմեջում, ցունամիի իրազեկման համակարգ տեղադրվեց, այն կարող էր ալիքից հինգ-յոթ րոպե առաջ տեղեկացնել ցունամիի հարվածի մասին։ Հին շենքերի վերակառուցման եւ նոր, հուսալի շենքերի կառուցման համար ավելի քան տասը տարի աջակցել է նաեւ Համաշխարհային բանկը, այդ ծրագիրը 550 մլն դոլար է արժեցել։

Վերջին տարիներին Ստամբուլում ակտիվորեն տարերային կառուցապատում է իրականացվել։ Իշխանությունները տասնամյակներ չեն կատարում հնարավոր աղետին պատրաստվելու սեփական պլանները։

Բայց փորձագետները պաշտոնյաներին ուղղված բողոքներ, այնուամենայնիվ, ունեն։ Ինչպես Reuters-ին ասել է սեյսմոլոգ, ինժեներ-գեոդեզիստների թուրքական պալատի անդամ Հալուք Էյիդողանը, չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, առնվազն վերջին 15 տարիներին քաղաքում չկարգավորվող կառուցապատում է իրականացվում՝ նոր միգրանտներին տեղավորելու համար։

Մասնավորապես, մեծ վտանգ են ստեղծել հին շենքերի վերակառուցման բազմաթիվ նախագծերը, որոնց շրջանակում հավելյալ հարկեր են կառուցվել։ Դա մեծացրել է շենքերի բեռնվածությունը եւ, հավանաբար, դրանք դարձրել ոչ սեյսմակայուն։ Միայն 2019թ. հայտարարված «շինարարական համաներման» շրջանակում քաղաքի իշխանությունները հայտարարություններ են ստացել յոթուկես միլիոն անլեգալ կառույցների մասին։

Ընդ որում, Ստամբուլի՝ երկրաշարժերի հետեւանքներին դիմակայելու գլխավոր պլանը, որը մշակվել է 2003թ., վերջին անգամ թարմացվել է 2018-ին։ 2020թ. Երկրաշարժերի հետ կապված ռիսկերի կառավարման քաղաքային վարչության ղեկավար Թայֆուն Կահրամանը խոստովանել է, որ առայժմ ոչ մի շենք չի վերակառուցվել գլխավոր պլանի պահանջներին համապատասխան, բայց խոստացել է, որ հետագայում ռիսկերի գնահատում կկատարվի միանգամից 790 շենքերի համար։ Շենքերի մի մասի համար լուծում կարող է դառնալ կրող կառույցների ամրացումը, մյուսների համար՝ լիակատար վերակառուցումը, նշել է պաշտոնյան։

Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Դողան Կալաֆաթի կարծիքով՝ սա ուշացած արձագանք է։ Գիտնականը կոչ է արել իշխանություններին սկսել ամենաանհուսալի կառույցների վերակառուցումը, մինչեւ ամբողջ բնակելի ֆոնդի համալիր գնահատումն ավարտելը՝ 2020թ. արդեն հավաքված տեղեկությունների հիման վրա։

Փորձագետ Հալուք Էյիդողանը ներկայացրել է Զեյթինբուռնու շրջանի պաշտոնյաների դանդաղկոտության օրինակը։ Շրջանը գտնվում է Հյուսիսանատոլիական բեկվածքի վտանգավոր մասին անմիջապես մոտ։ Դեռեւս գլխավոր պլանում էր նշվել, որ կառույցների որակը չափազանց ցածր է, որ դրանք համալիր վերակառուցման կարիք ունեն, որ շրջանում անհրաժեշտ է ստեղծել ապաստարանների ցանց տուժածների համար։ Բայց երկու տասնամյակի ընթացքում Ստամբուլի քաղաքապետարանը այդպես էլ չի սկսել երկրաշարժին նախապատրաստվելու ակտիվ աշխատանքներ, փաստել է փորձագետը. «Պլանն այդպես էլ մնացել է «դարակում», ոչ ոք դրան չի կպել»։ Ավելին, վերջին տարիներին շրջանում կառուցվել են նոր բարձրահարկ շենքեր՝ ապահովված գնորդների համար։ Իսկ տեղի աղքատ շերտերի բնակիչները շարունակում են ապրել անապահով տներում, նշել է Էյիդողանը։

Ո՞ւր է տանում սոցիալական անհավասարությունը. հարցին The Guardian-ի հարցազրույցում անդրադարձել է պրոֆեսոր Օքան Թույսուզը. Ստամբուլի եվրոպական մասը կառուցվել է [երկրաշարժի տեսակետից ոչ այնքան անվտանգ] փափուկ, հյուսիսը եւ ասիական մասը՝ ամուր, հին քարի վրա։ Ահա թե ինչու հարուստ բնակիչները նախընտրում են ամառանոցներ կառուցել Բոսֆորում [հյուսիսում]։

Վտանգ է ներկայացնում նաեւ այն, որ Ստամբուլի բոլոր բնակիչները չէ, որ պատրաստ են պայքարի գալիք աղետի դեմ։ «Շատերն այդ հեռանկարին նայում են որպես ճակատագրապաշտներ. թող լինի ինչ լինելու է, եթե ճակատագիրն այդպիսին է։ Մարդիկ պարզապես անտեսում են իրականությունը՝ ջանալով այդ կերպ ճնշել տագնապը»,- The Guardian-ին բացատրել է հոգեբան Իբրահիմ Էքեն, որը երեք տարի աշխատել է Իզմիթի երկրաշարժից տուժածների հետ։ Ընդ որում՝ Ստամբուլում, նրա խոսքով, կան նաեւ ակտիվ բնակիչներ, որոնք կանխիչ միջոցներ են ձեռնարկում աղետին դիմակայելու համար, նրանք կատարում են նախազգուշական բոլոր քայլերը եւ անգամ պարեկում փողոցներում՝ փնտրելով այն մեքենաները, որոնք փակում են շենքերի՝ վթարների համար նախատեսված ելքերը։