Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Փայտի վառարան ենք դրել, որ տաք լինի». ինչպես է վառելիքի, սննդի ճգնաժամի պայմաններում գոյատեւում արցախցի ընտանիքը

Ալեքսը տասը օր է՝ դպրոց չի գնում՝ ջեռուցում չլինելու պատճառով, փոխարենը մորն է օգնում՝ քույրիկի՝ մեկուկես տարեկան Եվայի խնամքի հարցում։ Հարցնում եմ՝ ուրա՞խ է, որ դպրոց չի գնում, չէ որ հիմա ավելի շատ ժամանակ ունի խաղալու համար, կարճ է պատասխանում.

«Չէ»։

9–ամյա Ալեքսն ու նրա 5–ամյա եղբայրը՝ Գեղամը միայն դպրոց ու նախակրթարան գնալուց չեն զրկվել, կարատեի նույնպես չեն հաճախում, ջեռուցում չկա։

«Դրսում ցուրտ է, չենք կարող դրսում խաղալ, տուն ընկած վիճակում ենք։ Մուլիտիկ, կինո են նայում, արանքում նաեւ դասեր անում»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմում է երեք մանկահասակ երեխաների մայրը՝ Արցախուհի Բաբայանը։

Բաբայանների հինգ հոգանոց ընտանիքն ապրում է Ստեփանակերտում՝ 27 քառակուսի մետր մակերես ունեցող կիսակառույց, մեկսենյականոց տանը։ 3 անչափահաս երեխաների մայրը՝ Արցախուհին, պատմում է այս ծանր օրերի դժվարությունների մասին։

«Օրական 4 ժամ էլեկտրականություն չենք ունենում, եղածն էլ շատ թույլ է, չենք հասցնում էլեկտրական ջեռուցիչով տաքանալ, դրա համար էլ անցել ենք փայտի վառարանին։ Տան տեղը շատ ցուրտ է, ստիպված էինք փայտի վառարան տեղադրել»,– ասում է նա։

Արցախուհին ափսոսանքով է խոսում, որ նորոգած տանը փայտի վառարան են տեղադրել, պատերը հանկարծ չմրոտվեն, մտահոգվում է տան տիրուհին։

«Դե գիտեք փայտի վառարանների հետեւանքը՝ ծխոտում է։ Վառարանի խողովակները շուտ–շուտ լցվում են, պետք է անընդհատ մաքրենք, գումարած դրան, որ օդը մաքուր չէ, միակ դրական կողմն այն է, որ տաքացնում է»,– ասում է նա։

Չնայած երեկ հայտնել են, որ երկու օր գազի խողովակը փակ պահելուց հետո ադրբեջանական կողմն մասնակիորեն բացել է այն, Բաբայանները չեն շտապում հրաժարվել փայտի վառարանից։

Արցախում երեկվանից սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների՝ բրինձի, մակարոնեղենի, հնդկաձավարի, ձեթի եւ շաքարավազի կտրոններով վաճառքը։ Արցախուհին դեռ չի հասցրել խանութ գնալ, բայց այդ գնումներն էլ բազմազավակ մայրիկի հոգսը չի թեթեւացնելու։

«Ինչ–որ կտրոնով վաճառվում է, երեխաներս չեն ուտում։ Միրգ ու բանջարեղեն են նախընտրում, որից չկա, հիմա մտածում ենք՝ ոնց պետք է համոզենք, որ մի բան ուտեն»,– նշում է մայրը։

Երեք մանկահասակ երեխաների մայրը չի աշխատում, տան եկամուտ ստեղծողն ամուսինն է, բայց նա էլ այս պահին գործ չունի, շինարարությամբ էր զբաղվում, շրջափակման հետեւանքով շինանայութի պակասի պատճառով աշխատանք չկա։ Ընդհանրապես, շրջափակման հետեւանքով գործազուրկների թիվը Արցախում կտրուկ ավելացել է։ Միայն վերջին 4 օրում 700 մարդ է կորցրել աշխատանքը, 40 օրերի ընթացքում՝ 4100–ը։ Բաբայանների ընտանիքն ապրում է երեխաների նպաստի եւ խնայողությունների հաշվին։

Իսկ Արցախում հումանիտարն աղետն օրեցօր խորանում է։ Հովհարային անջատումներով եւ գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, հոսանքի տատանումների պատճառով հրդեհներ են բռնկվում։

Ադրբեջանական կողը երեկ մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, բայց թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը սահմանափակումներով կլինի։ Գազ կունենան միայն Ստեփանակերտի բնակելի տները, շրջանային գազալցակայանները, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտները։

Ջեռուցման խնդիրներով պայմանավորված, նախօրեից Արցախում դադարեցվել են բոլոր՝ 117 դպրոցների աշխատանքները։ Գրեթե 20,000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակման 40 օրերի ընթացքում 36 հիվանդ է տեղափոխվել է Հայաստան: Երեկ՝ հունվարի 20–ին, նրանց ուղեկցությամբ եւս 4 քաղաքացի է Արցախից տեղափոխվել Հայաստան, մեկն էլ Հայաստանից՝ Արցախ։

9 երեխա եւ 9–ը չափահաս քաղաքացիներ գտնվում են վերակենդանացման բաժիններում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։