Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Գնանք-կոտորվենք, ինչ է ՔՊ-ական մի երկու օլիգարխ փող աշխատե՞ն

Երեկ Ազգային ժողովում լսելով ՔՊ-ականների հայտարարությունները, տպավորություն էր, որ ելույթ ունեցողները դուրս են եկել ՔՊ-ից ու արդեն բոլորովին այլ ճամբարում են գործում։ Նույնն էլ այսօրվա հարցուպատասխանն էր կառավարության հետ։ Ոչ եթերային բառեր չեմ ուզում օգտագործել, բայց ամոթ ա, էլի, ժողովրդին, այն էլ՝ ուղիղ եթերով, էշի տեղ դնելը։

ՔՊ-ականները խոսում էին նրա մասին, որ պետք է մենք միասնական լինենք Արցախի հետ։ Պետք է արցախահայությունը զգա, որ մենակ չէ, պետք է զգա մեր սերը, պետք է հաղթահարենք անտարբերությունը։ Արցախի ճանապարհը փակվել է նախևառաջ Հայաստանի իշխանության մեղքով, որը առանց որևէ մեկիս տեղյակ պահելու, ուղղակի հողերը հանձնեց, հողերը հանձնելուց հետո հանձնեց Լաչինի շրջանը, նոր ճանապարհ չսարքեց, որևէ ենթփակառուցվածք չտեղափոխեց, երկու տարվա մեջ, ոչ մի անհրաժեշտ բան չարեց, ու հիմա թշնամին ոչ միայն փակել է ճանապարհը, նաև իր տարածքում ունենալով Արցախ մտնող գազն ու լույսը, երբ ուզում փակում է։ ՔՊ-ական իշխանությունն ասում է՝ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, բայց ասում են՝ արցախցիներ ջան, դիմացե՛ք ու զգացեք մեր սերը։ Տենց սերը ո՞ւմ ա պետք։ Ու արցախցիներին ինչ-որ բան ասելու համար Քոչարյան Անդոնը Վազգեն Սարգսյան է ցիտում ԱԺ ամբիոնից։ Սրանք Վազգեն Սարգսյան կարդալով՝ Արցախ են հանձնում։ Իսկ Արցախում իրոք խայտառակ վիճակ է․ սկզբում ասացին, որ կլինեն հովհարային անջատումներ, հետո ասացին, որ չի կարող ամեն մեկը գնա խանութ ու գնի ինչ ուզում է, այլ կլինի տալոններով սպասարկում, հիմա էլ Արցախում հերթ է տալոններ ստանալու համար, որովհետև հովհարային անջատումների պատճառով տալոն չեն կարողանում տպել։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչերն ասում են՝ եկեք միասին անցնենք էս ճանապարհը։ Ո՞ր ճանապարհը միասին անցնենք։ Արցախում հացը տալոնով է, ՔՊ-ն Ջերմուկում մուզիկանտներով քեֆ է անում, մյուս առավոտ օյաղանում ասում են միասնական անցնենք ճանապարհը։ Հա դուք շատ կուզենաք, որ ուրիշներն էլ ձեզ հետ պատասխանատվություն ստանձնեն Արցախը հանձնելու առումով, բայց ո՞վ է պատրաստ կիսել ձեզ հետ դավաճանությունը։ Ի՞նչ միասնականության մասին կարելի է խոսել մի քաղաքական ուժի հետ, որը առավոտից իրիկուն թրքասիրության քարոզ է անում։ Այս ծանր փուլում գոնե դուք ձեր անդամներին չեք կարողանում զսպել․ էն մեկն ասում է Ռուսաստանը պետք է պաշտպանի մեր անվտանգությունը, էն մյուսն ասում է Ռուսաստանը սպառնալիք է, երրորդն ասում է՝ հենց ռուսները գնան լավ կլինի, թուրքերի հետ կմոտիկանանք։

Թուրքիան զորավարժություն է անում Հայաստանին շատ մոտիկ՝ Կարսում, Հայաստանի հետ ուղիղ սահմանին, Հայաստանում հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժություններից, իսկ Արսենյան Գուրգենը՝ ՔՊ-ական դեպուտատ, խոշոր բիզնեսմեն, ասում է՝ Թուրքիան ոչ մի վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, չի լսել, որ մեզ սպառնան ու եթե Հայաստանում չլինի ռուսական զորքն ու ռազմաբազան, մենք իսկական հարևաններ կլինենք։ Ի՞նչ ասես էդ մարդուն։ Էն որ Թուրքիան հայ զինվորներին երկու տարի առաջ բայրաքթարերով սպանում էր, դա հե՞չ։ Դրան զուգահեռ էլ, ՔՊ-ական դարձած Սերգեյ Բագրատյանն է ասում, պետք է լինենք միասնական։ Գուրգեն Արսենյանի հետ ո՞նց լինենք միասնական։ Միասնական տրվենք թուրքերի՞ն։ Թուրքիան Հայաստանի բանագնացին ասում է՝ հայ-թուրքական սահմանը անարդար է գծվել, պետք է փոխենք, սրանք ասում են՝ Թուրքիայից սպառնալիք չկա։ Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ասում է՝ այո, պետք է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ու քանի դեռ Հայաստանը քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի, ժամանակն է, որ մեր ուզածը վերցնենք Հայաստանից։ Կամ հայ-թուրքական սահմանի փակումը առաջին պատերազմի ժամանակ, որը արդեն տևում է 30 տարի, սպառնալիք չէ՞։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում՝ Արարատ լեռան վրա, նորագույն զինատեսակներով, Հայաստանի հետ սահմանին ո՞ւմ համար է սարքում, չլինի՞ Արսենյանին է նվիրելու։ Էս ինչի՞ մասին եք դուք խոսում։ Ու մենակ Արսենյանը չէ, Նիկոլն էլ ասում է՝ Էրդողանից դրական տպավորություն եմ ստացել, ուղղակի Ադրբեջանը եթե չխանգարի իր միջանցք փակելով, լավ հարաբերություն կանենք։ Ուզում է ասել, թուրքեր ջան, մենք ենք ձեր ախպերները, ի՞նչ ադրբեջանցի։ Ադրբեջանցուն որ ասում են թուրք, վիրավորվում է, բայց որ Նիկոլին են ասում, չի վիրավորվում։ Նիկոլն ասում էր՝ Թուրքիան, Հայաստան ու Ադրբեջանը ունեն իրար կարիքը, իսկ Ցեղասպանության գլոբալ ֆորումին էլ մի տող չէր ասում Հայոց ցեղասպանությունից։ Ասում են՝ ուզում ենք լավ հարաբերություն հաստատել Թորքիայի հետ չեն թողնում Ադրբեջանն ու ռուսական ռազմաբազան։ Այ դրա համար էլ չենք ուզում ՀԱՊԿ զորավարժություն, որովհետև դրանք սպառնալիք են Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այո, Հայաստանում ռուսական ազդեցություն կա, որը մեծ է, և հիմա դա ուզում են փոխել թուրքականով։ ՔՊ-ի համար երևի ռուսականից փող չի գալիս, հույսներն այն է, որ թուրքականից կգա՞։ Էս ի՞նչ է, վե՞րջ, սաղ մոռացա՞նք, ինքնապաշտպանական բնազդն էլ չմնա՞ց, մնաց միայն փողի մոլո՞ւցքը։

Լավ, Արսենյանն ա, փող ունի, բիզնեսմեն ա, ախորժակն ավելի է մեծացել, ուզում է փողերը հազարապատկել, Նիկոլն էլ քյար կունենա, բայց մնացացծդ էլ եք համաձայն իրենց հե՞տ։ Ձեզ էլ ա՞ փող տալիս։ Գուրգեն Արսենյանը անձնապես վնաս չի տեսել թուրքերից, բայց 5 հազար զոհի ընտանիք, 10 հազար վիրավորի ընտանիք, 40 հազար տունը կորցրած արցախցի, 100 տարի առաջ 1,5 միլիոն հայ ու իրենց ժառանգները տեսել են։ Այսինքն, մենք պետք է ազգովի գնանք կոտորվենք, որ Գուրգեն Արսենյան ու Խաչատուր Սուքիասյանը փող աշխատե՞ն ինչ-որ ՔՊ-ականների ծափերի ներքո, որոնցից էդ փողերից բան չկա, միայն աշխատավարձ ու պարգևավճար։

Էդ պատգամավորների մեջ, ՔՊ-ական ամբողջ կազմից չկա մեկ հոգի, որ ասի էս ի՞նչ ես խոսում։ Սրանք էնպիսի թիմ են հավաքել, որ բոլորը համակարծիք են․ եթե համակարծիք չեն, ձայն չեն հանում, զուտ նրա համար, որ փող են ստանում փափուկ աշխատանքով։ Ու էսքանից հետո ասում են եկեք դուք էլ միասնական լինենք, այ դուք պառակտում եք, չեք թողնում ազգը միանա ՔՊ-ին ու թուրքերին բերի։ Զավեշտը գիտե՞ք որն է, որ էսքանից հետո ՔՊ-ն ասում է, թե ընդդիմությունն Ադրբեջանի թեզերն է առաջ տանում։ Ասում են պետք է հանենք ռուսներին, բերենք թուրքերին, բայց ընդդիմությունն է շարժվում Ադրբեջանի օրակարգով։ Սրանց երեսպաշտությունից մարդ կգժվի։

Ադրբեջանը հենց էս պահին զինվում է, գերժամանակակից զենքեր է առնում, ինչի՞ համար, Հյուսիսային Կորեայի վրա հարձակվելո՞ւ։ ՔՊ-ն խոսում է բանակը քչացնելու, խաղաղության պատրաստվելու մասին ու էս ծանր վիճակում զբաղված է ներքին կուսակցական կազմակերպական աշխատանքներով։ Մի ՔՊ-ական աղջիկ կա դեպուտատ, լեկցիա է կարդում, թե ինչ են արել Լաչինի միջանցքի բացման համար՝ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել, պատգամավորները նամակներ են գրել, ԱԺ կայքը թարմացվում է, վարչապետը կառավարության նիստում խոսել է, Արտգործնախարարը փոշեծծիչով էսքան աշխատել է, Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայում։ Ձեռ առնոցի է։ ԱԳ նախարարությունը անգամ Բաքվի ջարդերին չի անդրադառնում, որ հանկարծ չջղայնանան։

Կարճ ասած՝ Արցախում իրավիճակի վատացմանը զուգահեռ, Հայաստանում իշխող ուժի կողմից թրքասիրության քարոզը արդեն դառնում է բացահայտ ու այլանդակ։ Կարծիք ունեմ, որ ՔՊ-ականները սպասում են, որ ծայրահեղ վիճակում գտնվող արախցիներին մարդասիրական օգնություն հասցնի Թուրքիան ու արխային բարեկամաան հարաբերություն հաստատեն։ Մենք ուղղակի սովորություն ունենք գնալ կործանման, հետո նոր վերլուծել․ հիմա էս գլխից ասում ենք՝ ժողովուրդ, այս ճանապարհը կործանում է, պետք է հիմա հասկանալ, որ հետո չաշխատի հայի հետին խելքը։

yerevan.today