Գեներալը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով
Հետքը գրում է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։
Հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։
5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026