Արայիկ Հարությունյանը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձեւավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ եւ գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ։ ԱՀ նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում եւ Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։
Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽՔ նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, եւ ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026