Արմավիրում հարսը տնից գողացել է 1 մլն–ից ավելի գումար ու 11 ոսկյա զարդ և տվել ընկերոջը, նա էլ կատարել է խաղադրույք և պարտվել
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար և ոսկյա զարդեր: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրեցին, որ տուն էին մտել ժամը 9-ից 15.20-ը, երբ տանը մարդ չէր եղել, իսկ մուտքի դուռը բացել էին հարմարեցված գործիքով: Ննջասենյակի պահարանից տարել էին մեկ միլիոն 290 հազար դրամ և ոսկյա 11 զարդ: Ոչ մի հետք, կասկածելի ոչ մի հանգամանք, ինչն ինքնին կասկածելի էր:
Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, նաև այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչու չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ:
Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տևական ժամանակ արդյունք չէին տալիս, և վարկածը, որ ոչ մի գողություն էլ չէր եղել, դառնում էր ավելի հավանական: Հունվարի 14-ին վերջապես պարզվեց, որ և՛ փողը, և՛ ոսկյա զարդերը վերցրել էր տան 32-ամյա հարսը և տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել էր խաղադրույք և պարտվել:
Հարսը հրավիրվեց ոստիկանության բաժին և խոստովանեց:
Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026