Ոստիկանության գնդապետի որդուն դանակահարելու գործով անցնում է ռեստորանի տնօրենի որդին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն` Էդուարդ Նադարյանին բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Ստարայա Մելնիցա» ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Տիգրան Վարդանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հաստատեց, որ իր որդուն իրավապահները կանչել են, սակայն նշեց. «Իմ որդին այդ պահին այնտեղ չի էլ եղել»:
Նշենք, որ նախաքննական մարմինը դատարան է դիմել Տիգրան Վարդանյանին կալանավորելու հարցով, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը:
Հավելենք, որ այս պահին գործով անցնում է 5 անձ, որոնք ազատության մեջ են: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը, որը եւս այսօր ազատության մեջ է:
Սա այն դեպքն էր, երբ Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը՝ մարմնի վրա արված 10-ից ավելի հարվածի հետքերով:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026