Հետախուզման մեջ գտնվող Տաթևի նախկին ղեկավարն օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվել է Գորիսի բանտ
Տաթև համայնքի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Սիմոնյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ ներքին գործերի նախարարություն, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթևի նախկին համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։ Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված են եղել մի քանի քրեական գործեր, ինչի համար էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Երեկ Մոսկվա-Երևան 1862 չվերթով ձեռնաշղթայված նա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ էլ նրան փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին, որոնք էլ նրան տեղափոխել են Գորիսի բանտ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընկտրվել կալանավորումը։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026