Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև թույլ չի տալու որևէ մեկին պայքարել Արցախի համար. Հակոբ Հակոբյան
Պետք է արձանագրել, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Նա նաեւ նշել է. «Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է: Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։ Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, որոնք կփորձեն պաշտպանել Արցախը:
Ուստի հայ ժողովրդին ոչինչ չի մնում քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային: Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026