Ինչ է քննարկել դատավոր Ալեքսանյանը Գագիկ Ջհանգիրյանի և Սասուն Խաչատրյանի հետ որոշումներ կայացնելուց առաջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հարց ուղղեց կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: «Տիկի՛ն Ալեքսանյան, դատական եւ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դուք տարբեր անձանց մասով կալանքի որոշում կայացնելուց առաջ քննարկել եք հարցերը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Արդա՞ր է, որ հիմա միայն Դուք եք մեղադրյալի աթոռին հայտնվել»:
Ի պատասխան՝ Արուսյակ Ալեքսանյանն ասաց. «Ովքեր Ձեզ նման բաներ են ասում, գնացե՛ք, իրենցից էլ հարցրե՛ք»: Այլ հարցի չպատասխանեց: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում կայացավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը հետաձգվեց: Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026